Կատվադաղձ Մուսինի

բույսերի տեսակ
(Վերահղված է Վայրի դաղձից)
Կատվադաղձ Մուսինի
Կատվադաղձ Մուսինի
Կատվադաղձ Մուսինի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Կատվադաղձ (Nepeta)
Տեսակ Կատվադաղձ Մուսինի (N. mussinii)
Միջազգային անվանում
Nepeta mussinii

Կատվադաղձ Մուսինի (լատին․՝ Nepeta mussinii), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Փայտացող արմատով և ճյուղավոր ցողուններով բազմամյա թավոտ խոտաբույս է։ Կարճ կոթունավոր աղեղնաեզր տերևները հակադիր դասավորված են 30-60 սմ բարձրությամբ ցողունի վրա։ Փոքր երկարավուն-ձվաձև տերևները երկու կողմերից ծածկված են կարճ թավով։ Ցողունների գագաթներին ողկույզանման ծաղկաբույլեր առաջացնող խիտ կիսահովանոցներում հավաքված են համեմատաբար խոշոր ծաղիկները։ Մոխրագույն երանգ ունեցող երկշուրթ մանուշակագույն ծաղիկները աճում են ցողունների գագաթին։ Պտուղները շագանակագույն էլիպսաձև ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին, թփուտներում և ժայռերի վրա։ Հանդիպում է Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման շրջանում։ Երիտասարդ տերևներն ու ճյուղերն օգտագործում են սննդի, իսկ թարմ և չորացրած տերևները՝ օղու և լիկյորների արտադրության մեջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվադաղձ Մուսինի» հոդվածին։