Վայրէջք Սինա լեռից
Վայրէջք Սինա լեռից (իտալ.՝ Discesa dal monte Sinai), Կոզիմո Ռոսելիի որմնանկար, որն ստեղծվել է 1480-1482 թվականներին։ Գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում։
Վայրէջք Սինա լեռից | |
---|---|
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Կոզիմո Ռոսսելլի |
տարի | 1481 |
բարձրություն | 350 սանտիմետր |
լայնություն | 572 սանտիմետր |
նյութ | ֆրեսկո |
գտնվում է | Սիքստինյան կապելլա |
հավաքածու | Սիքստինյան կապելլա |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրել1480 թվականի հոկտեմբերի 27-ին Ռոսսելին, Ֆլորենցիայի այլ նկարիչների, այդ թվում՝ Դոմենիկո Գիրլանդայոյի, Սանդրո Բոտիչելլիի և Ռոսելիի աշակերտ Պիեռո դի Կոզիմոյի հետ միասին ժամանել է Հռոմ, որտեղ նրանց հրավիրել էին մասնակցելու Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի կառավարիչ Լորենցո դե Մեդիչիի և Հռոմի պապ Սիքստոս IV-ի հաշտեցման ծրագրին։ 1481 թվականի գարնանը Ֆլորենցիայից եկած նկարիչներն սկսել են աշխատել Սիքստինյան կապելլայում Պիետրո Պերուջինոյի հետ միասին, որն ավելի վաղ էր սկսել աշխատանքը։
Նկարի թեման զուգահեռ է Մովսեսի և Հիսուս Քրիստոսի պատմությունների միջև, որպես Հին և Նոր Կտակարանների շարունակականության խորհրդանիշ, ինչպես նաև Մովսեսին տրված օրենքի և Հիսուսի ուղերձի շարունակականություն, որն իր հերթին ընտրել է Սուրբ Պետրոսին (առաջին Հռոմի պապ)՝ որպես իր իրավահաջորդ․ այն պետք է ծառայեր Սուրբ Պետրոսի ժառանգների՝ պապերի օրինականության հռչակմանը։
Նկարագրություն
խմբագրելՈրմնանկարը Մովսեսի պատմության շարքի մի մաս է։ Այն ներկայացնում է մի քանի դրվագներ նրա կյանքից, որոնք գտնվում են մատուռի հարավային պատին՝ զոհասեղանի ձախ կողմում։ Որմնանկարի վերնամասում գտնվող նավի վրա գրված է՝ PROMULGATIO • LEGIS • SCRIPTE • PER • MOISEM (Օրենքի հրապարակումը Մովսեսի կողմից)։
Կենտրոնում վերևից պատկերված է ծնկաչոք կանգնած Մովսեսը, որը Յահվեից ստանում է ուխտի տախտակները, որ հայտնվել էին լուսավոր ամպի մեջ՝ շրջապատված հրեշտակներով։ Մովսեսի կողքին քնած Հիիսուս Նավինն է։ Ձախ կողմից առաջին պլանում Մովսեսը տախտակները բերում է հրեական ճամբար։ Կենտրոնում՝ հետին պլանում, ոսկե հորթով զոհասեղան է, որոշ հրեաներ երկրպագում են դրան (դրանք ցուցադրվում են հետևից, ինչը սովորաբար արվում է բացասական կերպարների դեպքում, ինչպիսին է Հուդա Իսկարիովտացին «Խորհրդավոր ընթրիքի» ժամանակ)։ Առաջին պլանում բարկացած Մովսեսը կոտրում է տախտակները։ Աջ կողմում՝ Մովսեսը, ղևտացիների գլուխն անցած, պատժում է կռապաշտներին։ Մովսեսի ապագա հետնորդ Եշուան պատկերված է մոտակայքում՝ կապույտ և դեղին հագուստներով։ Որմնանկարի ձախ կողմում արտացոլված է նաև երկրորդ տախտակների առաքումը բիբլիական ժողովրդին, որը դարձել է սուրբ երկրպագության առարկա նախ շարժական տաճարում, ապա նաև Երուսաղեմի տաճարում։ Սա ցույց է տալիս Մովսեսի գլխի մոտի փայլը, որը հայտնվել է երկրորդ տախտակներն ստանալուց հետո։
Աղբյուրներ
խմբագրել- Blumenthal,, Arthur R. Cosimo Rosselli: painter of the Sistine Chapel. — George D. and Harriet W. Cornell Fine Arts Museum, Rollins College, 2001.