Վայսենզեե (Կարինթիա)
Վայսենզեե (գերմ.՝ Weißensee), լիճ Ավստրիայի Կարինթիա նահանգում, Գայլթալյան Ալպեր լեռնաշղթայի սահմաններում։ Կարինթիական ամենաբարձրադիր լիճն է, ունի հանրային բազմաթիվ լողափեր։ Նրա անունն է կրում նաև հյուսիսային և հարավային ափերին գտնվող Վայսենզեե կոմունան։
Բնակավայր | ||
---|---|---|
Վայսենզեե | ||
Երկիր | Ավստրիա | |
Համայնք | Weißensee? և Stockenboi? | |
Մակերես | 6,5 կմ² | |
ԲԾՄ | 930 մետր | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՍառցադաշտային ծագում ունեցող լճի արևմտյան ափը գտնվում է Գրայֆենբուրգից մինչև Հերմագոր ձգվող Բունդեշտրասե մայրուղու Քրյոզբերգ Սադդլ լեռնանցքի մոտակայքում։ Դրավայի հովտից փոքրիկ լեռնային ճանապարհ է անցնում Ստոկենբոյից դեպի արևելյան մասը։ Չնայած 930 մԱԱ (մետր Ադրիատիկից բարձր, 3051 ֆուտ)[1] բարձրությանը, ամռան ամիսներին լճի մակերեսը կարող է հասնել 24 աստիճանի ցելսիուսի, իսկ ձմռանը ջուրը սառում է ամբողջովին և թույլ է տալիս սահնակներով ազատորեն շարժվել սառույցի վրա։
Ուղղաձիգ ափի պատճառով արևելյան մասը գրեթե անմարդաբնակ է, միայն արևելյան մաս տանող մի նեղ ճանապարհով, որտեղ Ստոկենբոյի կոմունայի տարածքը հասնում է լճին։ Այստեղ Վայսենբախի ծովածոցը իջնում է Դրավայի հովիտ։ Ափի երկայնքով Հարավային կրաքարային Ալպերի լեռների ծրջակայքից ծագած կավճե ավազուտներ են, որոնք ջրին տալիս են նրա բնորոշ գույնը և Վայսենսի («Սպիտակ լիճ») անունը։
Լճի մակերեսի շուրջ երկու երրորդը պահպանվող տարածքի մի մասն են կազմում։ Լճի վրա նավի տեղափոխումը իրականացվում է չորս նավերով և մեկ արագընթաց նավով։ Բացառությամբ հասարակական տրանսպորտի, արգելվում է շարժիչային նավերի շահագործումը։ Լճի ջրերը հասնում են խմելու ջրի որակի։ Տարածքը շատ վայրի կենդանիներ ունի։ Այն ներառում է տարբեր տեսակի ձկներ, հատկապես, կարմրախայտ, հասարակ ծածան, պերկես, հյուսիսային գայլաձուկ։ Բացի այդ, կան բազմաթիվ տարբեր թռչուններ, բադերից մինչև սագեր և ձկնկուլներ։
Բնակչություն
խմբագրել2001 թվականի ուսումնասիրության համաձայն, Վայսենսիի շրջանն ունեցել է 788 բնակիչ, որից 97.2% -ն ունեին Ավստրիայի քաղաքացիություն։ Հետազոտվածների 73.6% -ը համարվում է ավետարանական եկեղեցու անդամ, 22% -ը պնդում է, որ անդամակցում են հռոմեական կաթոլիկ եկեղեցուն, իսկ 1% -ը` իսլամական հավատքի։ 3.4% -ը պնդում է, որ չպետք է պատկանել կրոնական ոչ մի դավանանքի։
Գործունեություն
խմբագրել1989 թվականից սկսած` ձմռանը լիճը հոլանդական Այլընտրանքային չմշկավազքի ուլտրամարաթոնի անցկացման վայրն է։ Բացի վազքից, այսշտոկ սպորտը և կրոսային չմշկավազքը Վայսենսիի շուրջ բավական հայտնի են։ Հյուսիսային ափին կա փոքրիկ ալպիական լեռնադահուկային տարածք։ 2007 թվականի փետրվարին լճում տեղի ունեցավ առաջին ստորջրյա հոկեյի աշխարհի առաջնությունը։ 2011 թվականի հունվարին ավստրիական լեռնային ավիացիոն ասոցիացիան սառցե մակերեսի վրա մոտ 30 փոքր ինքնաթիռների վայրէջք իրականացրեց։
Հյուսիսային ափին Ռոնաչերֆելսի հայտնի լեռը կոչվում է տեղացի գյուղացիներից մեկի անունով, որը 1916 թվականի ձմռանը մահացել է սառած լճի վրա սահնակով ուղևորվելիս։ Կարճ ճանապարհով գնալով տուն, նա սահում էր սառույցի բարակ շերտի վրա, սառույցը կոտրվեց, ու նա մահացավ։ Նրա մարմինը երբեք չի հայտնաբերվել։ Նրա հիշատակին լեռը և մոտակա հյուրանոցը անվանվեցին նրա անունով։
1987 թվականի Ջեյմս Բոնդի Կայծեր աչքերից ֆիլմի որոշ մասեր նկարահանվել է սառած Վայսենսիում։
Պատկերասրահ
խմբագրել-
Ուղևորատար նավ
-
Վայսենսիի արևմտյան տեսքը Թեչենդորֆի կամուրջից
-
Վայսենսիի արևելյան տեսքը Թեչենդորֆի կամուրջից
-
Վայսենսին ձմռանը
-
Չմշկորդներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Elf-Städte-Tour: Aufatmen am Weissensee». kaernten.orf.at (գերմաներեն). 2018 թ․ հունվարի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Information from the Carinthian Institute of Limnology Արխիվացված 2019-10-24 Wayback Machine
- (գերմ.) Weissensee protected area Արխիվացված 2018-11-27 Wayback Machine
- Tourist site
- Lake Weissensee Wintersports
- Մեդիաֆայլեր Weißensee, Kärnten թեմայով Վիքիպահեստում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայսենզեե (Կարինթիա)» հոդվածին։ |