Վաղարշ
|
Վաղարշ, հայկական տղամարդու անուն է։ Պահլավերեն՝ Valaks, պարսկերեն՝ Valas անուններից, նշանակում է «ուժեղ»։ Հայերի մեջ տարածված է հնագույն ժամանակներից։ Սրանից հայերենում կան Վաղարշյան, Վաղարշակյան ազգանունները, ինչպես նաև Վաղարշապատ տեղանունը։
Ոմանք սրա փաղաքշական տարբերակը՝ Վաղարշակ, որտեղ ակը փաղաքշական ածանցն է, սխալ են մեկնաբանում՝ իբրև «ուժեղ Արշակ»՝ մատնացույց անելով սանսկրիտի bals և լատիներեն valor բառերը՝ «ամուր», «ուժեղ» իմաստով։ Հրաչյա Աճառյանը այս ստուգաբանումը համարում է կեղծ և անընդունելի<ref>Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան։
Հայտնի անվանակիրներ
խմբագրել- Վաղարշ Ա, (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 116-144–ին։ Սանատրուկ թագավորի որդին։
- Վաղարշ Բ, (ծն. թ. անհայտ – մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186–ից։
- Վաղարշ Ա Պարթև, (պարս.՝ بلاش Balāsh), Պարթևաստանի արքա մ.թ. 51-ից առ 78 թվականը։
- Վաղարշ Վաղարշյան, (Վաղարշակ Բոգդանի Տեր-Պետրոսյան, 1894, փետրվար 2 (14) - 1959, մայիսի 6), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ։
Ուշագրավ փաստ
խմբագրելԱրձակագիր Մովսես Արազու խորհրդով Վաղարշ Վաղարշյանն իր Վաղարշակ անունը բարեհնչունության համար դարձրել է Վաղարշ, այս Վաղարշ-ից էլ նոր ազգանուն սարքել և ընդունել Վաղարշ Վաղարշյան գրական անունը։