Վահրամ Հարությունի Շահումյան (1908, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1964, Մոսկվա, ԽՍՀՄ), հիդրոտեխնիկայի և ոռոգման բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1949

Վահրամ Շահումյան
Ծնվել է1908
Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1964
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1931 թվականին ավարտել է Մոսկվայի ջրային տնտեսության ինստիտուտը։ 1931 թվականից աշխատել է Հիդրոտեխնիկայի և մելիորացիայի համամիութենական ԳՀԻ-ում (Մոսկվա)։ Մասնակցել է Ուզբեկական ԽՍՀ-ի, Ամուդարյա գետի ստորին հոսանքի և Սարդարապատի դաշտի ոռոգման համակարգերի, Արաքս գետի պոմպակայանների, Ռուբլևյան պատվարի (Մոսկվա գետի վրա) շինարարությանը։ Մշակել է Միջին Ասիայի, Անդրկովկասի, ՀԽՍՀ-ի, ՌԽՖՍՀ-ի ոռոգման համակարգերի շահագործումը բարելավելու միջոցառումներ, անպատվար ջրընդունիչի հանգույցի կոնստրուկցիան։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 435