Վահրամ Մանավյան
Վահրամ Մանավյան (1880[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] - ապրիլի 9, 1952[1]), Օսմանյան Թուրքիայի և Եգիպտոսի ծագումով հայ նկարիչ[3][4][5]։
Վահրամ Մանավյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1880[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] |
Վախճանվել է | ապրիլի 9, 1952[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |

Կենսագրություն խմբագրել
Վահրամ Մանավյանը ծնվել է Կոստանդնուպոլսումում։ Գրող Տիգրան Մանավյանի վեց երեխաներից մեկն է։ Նկարչության դասեր սկսել է առնել գեղանկարիչ Սիմոն Հակոբյանից, այնուհետև ավարտել է Գեղարվեստի ակադեմիան[4]։ Նա մեկնել է Փարիզ (Ֆրանսիա), որտեղ դասեր է առել Ժյուլիանի ակադեմիայում[6]։
1911 թվականին ընտանիքի հետ գաղթել է Եգիպտոս և բնակություն հաստատել Ալեքսանդրիայում։ Նա դարձել է նկարչության ուսուցիչ, իսկ ավելի ուշ ֆինանսական նկատառումներով բիզնես է հիմնել, ինչպես նաև աշխատել է որպես լուսանկարիչ։ Այդ ընթացքում նա շարունակել է նկարել։ Տեղափոխվել է Կահիրե և 1934 թվականին նկարիչ Երվանդ Դեմիրճյանի հետ բացել համատեղ ցուցահանդես։ Նրա երկրորդ ցուցահանդեսը տեղի է ունեցել Կերպարվեստի թանգարանում 1951 թվականին։ Մանավյանը մահացել է Կահիրեում։ Նրա նկարները մինչ օրս ցուցադրվում են ամբողջ աշխարհում[7]։
Հրապարակումներ խմբագրել
- Egyptian Humour, 1916 - Caricatures and cartoons
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5044
- ↑ 2,0 2,1 2,2 VAHRAM MANAVIAN (1880-1952)
- ↑ Kurkman Garo (2004)։ Armenian painters in the Ottoman empire 1600-1923։ İstanbul: Matüsalem Publications։ ISBN 9789759201555
- ↑ 4,0 4,1 Awetisian Ōnnik (1960)։ Peintres et sculpteurs arméniens, du 19eme siècle à nos jours (French)։ Amis de la culture arménienne։ էջ 285
- ↑ Omar Collection, Vahram Manavian
- ↑ Ekmekçioğlu Lerna (2006)։ Bilal Melissa, ed.։ Bir adalet feryadı : Osmanlı'dan Türkiye'ye beş Ermeni feminist yazar, 1862 - 1933 ; [inceleme] (Turkish)։ İstanbul: Aras Yayıncılık։ էջ 387։ ISBN 9757265845
- ↑ «Egyptian Armenian artist's exhibition in Cairo»։ Արխիվացված է օրիգինալից 19 September 2016-ին։ Վերցված է 8 December 2012