Վահրամ Կևորկյան (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ

Վահրամ Կևորկյան (դեկտեմբերի 17, 1887(1887-12-17), Երևան, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1911(1911-07-17), Անտվերպեն, Բելգիա), հայկական արմատներով ֆուտբոլիստ, հարձակվող։

Վահրամ Կևորկյան
Քաղաքացիությունը  Ռուսական կայսրություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 17, 1887(1887-12-17)
Ծննդավայր Երևան, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ հուլիսի 17, 1911(1911-07-17) (23 տարեկան)
Մահվան վայր Անտվերպեն, Բելգիա
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Էրիվանցի մեծահարուստ վաճառականի տասնամյա[1] որդուն՝ Վահրամ Կևորկյանին, ուղարկել են ԱՄՆ, Բոստոն քաղաքում սովորելու[2]։ 1902 թվականին նա մեկնել է Բելգիա, հաստատվել Բրյուգգեում և սկսել խաղալ տեղի «Սերկլ Բրյուգե» ֆուտբոլային թիմում։ Ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումն ակումբի կազմում անցկացրել է 1903/04 մրցաշրջանում։ Մեծահասակների թիմում խաղալու համար Վահրամն իր տարիքն ավելացրել է երեք տարով, բայց շուտով նա հեռացվել է խաղերից։ Կևորկյանը ստիպված բաց է թողնել 1904/05 մրցաշրջանի մեծ մասը։ 1905 թվականին Կևորկյանը դարձել է բելգիական մեկ այլ ակումբի՝ «Բերսխոտ»-ի խաղացող։ Իր դեբյուտային մրցաշրջանում նա անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։ Նրա թիմը հաջորդ մրցաշրջանն անցկացրել է ավելի ցածր դիվիզիոնում։ Հարձակվողն օգնել է բելգիացիներին կրկին վերադառնալ երկրի բարձրագույն դիվիզիոն։ 1906/07 մրցաշրջանում 6 խաղում նա կարողացել է 18 անգամ գրավել մրցակիցների դարպասը։ 1908/09 մրցաշրջանում Գևորգյանը դարձել է Բելգիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 21 հանդիպումներում խփելով 24 գոլ։ Ֆուտբոլիստն իր վերջին հանդիպումն անցկացրել է 1911 թվականի փետրվարի 26-ին իր նախկին թիմի՝ «Սերկլ Բրյուգեի» դեմ։ Ընդհանուր առմամբ, նա Բելգիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 103 խաղ և դարձել 81 գոլի հեղինակ։

Հավաքականում խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ Վահրամ Կևորկյանը ծագումով բելգիացի չի եղել այլ Ռուսական կայսրության քաղաքացի է եղել, Բելգիայի հավաքականում նա 1 հանդիպում է անցկացրել։ 1908 թվականի հոկտեմբերի 26-ին ֆուտբոլիստը մասնակցել է Շվեդիայի դեմ հանդիպմանը՝ 30-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, որի արդյունքում նրա թիմը հաղթել է 2:1 հաշվով։

1912 թվականի Օլիմպիական խաղերում Կևորկյանը նախատեսել է խաղալ Ռուսական կայսրության ազգային հավաքականում։

Մահ խմբագրել

Վահրամ Կևորկյանը մահացել է 1911 թվականի հուլիսի 17-ին կույր աղիքի վիրահատությունից առաջացած բարդությունների պատճառով[1]։ Հուլիսի 18-ին նրան թաղել են Անտվերպենի գերեզմանատներից մեկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Sparkle in the night. The story of Vahram Kevorkyan - the best player in Tsarist Russia
  2. «Искорка в ночи. История Ваграма Кеворкяна – лучшего игрока царской России». Footballhd.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել