Վահրամ Թաթուլ
Վահրամ Թաթուլ (ապրիլի 15, 1887[1] կամ ապրիլի 2, 1887[2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3][1] - հոկտեմբերի 11, 1943[1], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), հայ բանաստեղծ։
Վահրամ Թաթուլ | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Վահրամ Գարագաշեան |
Ծնվել է | ապրիլի 15, 1887[1] կամ ապրիլի 2, 1887[2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3][1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 11, 1943[1] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2] |
Գերեզման | Հայ մտավորականների դամբարան[4] |
Գրական անուն | Վահրամ Թաթուլ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Աշխատավայր | Մշակույթ, Զվարթնոց, Հօկ և Ազդակ |
Վահրամ Թաթուլ Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում։ Գրական ասպարեզ է մտել 1906 թ., «Արևելյան մամուլ» պարբերականում և Արամ Անտոնյանի «Լույս»-ում տպագրելով ոտանավորներ։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո աշխատակցել է մի շարք պարբերականների, տարեցույցների, գեղարվեստական ժողովածուների, գրելով գերազանցապես քնարական բանաստեղծություններ[5][6]։
Կյանքի վերջին տարիներին ապրել է Ֆրանսիայում, որտեղ հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Հին ու նոր տաղեր» (Փարիզ, 1940) և «Ամենայն զգուշությամբ» (Փարիզ, 1941), առաջինը՝ գրականագետ Արշակ Չոպանյանի առաջաբանով։ Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի»-ից ներշնչված՝ գրել է համանուն խորագրով պիես (հրատարակվել է 1948 թ., Փարիզ)։ Սփյուռքահայ երեխաների համար կազմել է «Այբբենարան» և «Ընթերցարան»[7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjMtMDgtMjYiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjY1ODc4O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=76%2C84&uielem_islocked=1&uielem_zoom=173&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
- ↑ 3,0 3,1 3,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ https://www.geneanet.org/cimetieres/view/3466480
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակիչ, Երևան, 2007։
- ↑ «Zarkfoundation - Վահրամ Թաթուլ». zarkfoundation.com.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 347.
- ↑ Khachatryan, Tigran (2014 թ․ հունիսի 1). «Հասարակության փոխակերպումը ռուսաստանում առաջին աշխարհամարտի տարիներին». WISDOM. 1 (2): 59. doi:10.24234/wisdom.v1i2.44. ISSN 1829-3824.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Թաթուլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 120)։ |