Վահե Վահյան
Վահե Վահյան (Վահէ-Վահեան, ծնվ.՝ Սարգիս Աբդալյան դեկտեմբերի 28, 1908, Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա - օգոստոսի 19, 1998, Բեյրութ, Լիբանան), հայ բանաստեղծ, գրող, խմբագիր, հասարակական գործիչ, մանկավարժ և հռետոր[1][2]։
Վահե Վահյան արմտ. հայ.՝ Վահէ Վահեան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Սարգիս Ապտալեան |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1908 |
Ծննդավայր | Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | օգոստոսի 19, 1998 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և գրող |
Լեզու | արևմտահայերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Aleppo College? և Բեյրութի ամերիկյան համալսարան (1930) |
Աշխատավայր | Բրումմանայի վարժարան, Մելքոնյան կրթական հաստատություն և Անի |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Վահե Վահյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Վահե Վահյանը ծնվել է Սեբաստիայի նահանգի Կյուրին քաղաքում։ 1915 թվականի ջարդերի ժամանակ ենթարկվել է հայկական կոտորածների սարսափազդու արհավիրքներին։ 1918 թվականին վերադարձել է Այնթապ, մի քանի ամիս արհեստ է սովորել, մտել է Վարդանյան վարժարան, սակայն խռովությունների և կռիվների պատճառով չի ավարտել այն։ 1920 թվականին հաստատվել է Հալեպում, սովորել և ավարտել է ամերիկացիներին փոխանցած հայ բողոքականների վարժարանում։ 1925 թվականին նրան հաջողվել է մտնել Բեյրութի ամերիկյան համալսարան, հետևել ճարտարագիտության, մաթեմատիկայի և բնական գիտությունների դասընթացներին։ 1930 թվականին Պսակավոր արվեստից տիտղոսով ավարտել է համալսարանը։ Նույն թվականին աշխատել է Բրումմանայի անգլիական գիշերօթիկ երկրորդական վարժարանում՝ որպես մաթեմատիկայի, բնագիտության և տարրաբանության ուսուցիչ։ 1934 թվականին Անթիլիասի դպրեվանքում հայոց լեզու և գրականություն է դասավանդել։ 1935 թվականից պաշտոնավարել է Մելքոնյան կրթական հաստատությունում։
Ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Գրականություն է մուտք գործել Սարգիս Մեհյան, Ս. Հ. Հարզվարթյան, 1933 թվականից՝ Վ-Վ. գրական կեղծանուններով։ Աշխատակցել է «Անահիտ», «Զվարթնոց», «Արագած» և այլ պարբերականների։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իր «Անի» ամսագրով դարձել է սփյուռքահայ գրական շարժման առաջնորդներից մեկը և միաժամանակ շարունակել ուսուցչական գործունեությունը Բեյրութի ՀԲԸՄ երկրորդական վարժարաններում։
Բանաստեղծությունների առաջին հատորը՝ «Արև-անձրև» ժողովածուն, լույս է տեսել 1933 թվականին, Բեյրութում, երկրորդ հատորը՝ «Ոսկի կամուրջ»-ը, 1945 թվականին, նույնպես Բեյրութում, որից հետո հրապարակել է «Հարալեզներու հաշտությունը» (1952) և բավական ընդմիջումից հետո՝ 1968 թվականին բանաստեղծությունների երրորդ ժողովածուն՝ «Մատյան սիրո և մորմոքի»։ 1974 թվականին Բեյրութում հրատարակել է չորրորդ ժողովածուն՝ «Հուշարձան Վահրամիս»-ը։ Կազմել և խմբագրել է բազմաթիվ պատկառելի և արժեքավոր գեղարվեստական հատորներ[3]։
ԵրկերԽմբագրել
Բանաստեղծությունների ժողովածուներԽմբագրել
- Արև-անձրև, Բեյրութ, 1933[4]
- Ոսկի կամուրջ, Բեյրութ, 1946։
- Ոսկի կամուրջ (բանաստեղծություններ, հուշեր և քննադատություն), Երևան, 1958։
- Մատեան սիրոյ և մորմոքի, Բեյրութ, 1968։
- Մատյան սիրո և մորմոքի, Երևան, 1971։
- Յուշարձան Վահրամիս Բեյրութ, 1977։
- Հատընտիր, Բեյրութ, 1986։
- Ղօղանջ ու մրմունջ վերջալուսային, Բեյրութ, 1990։
ԱրձակԽմբագրել
- Յարալէզներու հաշտութիւնը (Հուշեր հայրենիք այցից), Բեյրութ, 1953
- Բերքահաւաք (էսսեներ 3 հատորով), հատ. I, Երուսաղեմ, 1978, հատ. II, Բեյրութ, 1987, հատ. III Բեյրութ, 1993[5]
Հետմահու հրատարակված գրքերԽմբագրել
ԽմբագրումներԽմբագրել
- Հայ գրականութիւնը - պատմուածքներ, հատ. I, Բեյրութ (Լիբանան), 1978
- Ծաղկաքաղ արձակի (3 հատորով), Բեյրութ (Լիբանան), 1984, 1985 և 1988
ԹարգմանություններԽմբագրել
- Անծանօթ գլուխ-գործոցը (Le Chef-d'Oeuvre Inconnu Honore de Balzac, ֆրանսերեն բնօրինակից), Բեյրութ (Լիբանան), 1950
- Մարգարէն (The Prophet by Gebran Khalil Gebran, անգլերենից), Բեյրութ (Լիբանան), 1984
- Պարտիզպանը, Կիթանճալի և Մրգահաւաք (The Gardener, Gitanjali & Fruit-gethering Rabindranath Tagore, անգլերենից), Բեյրութ, 1985
- Տորիան Կրէյի պատկերը (The Picture of Dorian Gray Oscar Wilde, անգլերեն բնօրինակից), Բեյրութ (Լիբանան), 1992։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Famous Poet Editor and Writer Vahe Vahian Dies»։ Asbarez։ օգոստոսի 25, 1998։ Վերցված է 24 ապրիլի 2014
- ↑ Stephen Cushman, Clare Cavanagh, Jahan Ramazani, Paul Rouzer (2012)։ The Princeton Encyclopedia of Poetry and Poetics։ Princeton University Press։ էջ 85։ ISBN 1400841429
- ↑ Վահե Վահյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Bardakjian Kevork B. (2000)։ A Reference Guide to Modern Armenian Literature 1500-1920։ Wayne State University Press։ էջ 248։ ISBN 0-8143-2747-8
- ↑ «Բերքահավաք»։ 1978։ Վերցված է 24 ապրիլի 2014
ԳրականությունԽմբագրել
- Վահե-Վահյան, Ծննդյան 75 և գրական գործունեության 50-ամյակը, Նյու Յորք, 1985։