«Անի», գրականության և արվեստի ամսագիր։ Լույս է տեսել 1946-1955 թվականներին (ընդհատումներով)։ Խմբագիր-հրատարակիչ՝ Վահե Վահյան։ Տպագրել է հայ և միջազգային գրողների գործեր։ Աշխատակցել են Սմբատ Տերունյանը, Զարեհ Մելքոնյանը, Դևը, Բյուզանդ Թոփալյանը, Սմբատ Փանոսյանը, Անդրանիկ Անդրեասյանը, Տիգրան Վարժապետյանը, Զարեհ Որբունին, Հրաչ Զարդարյանը, Գեղամ Սևանը, Արմեն Դարյանը։ Անդրադարձել է խորհրդահայ գրականության զարգացման ուղիներին, տպագրել ու գրախոսել հայ գրողների ստեղծագործությունները։ Հանդեսում զգալի տեղ են գրավել բանասիրական, գրաքննադատական և արվեստի վերաբերյալ հոդվածները։ Նպաստել է սփյուռք-հայրենիք մշակութային կապերի ամրապնդմանը։ Նյութեր է տպագրել սփյուռքահայ աշխատավորության վիճակի մասին։ Փակվել է դիմագրաված անհաղթահարելի նյութական դժվարությունների հետևանքով։ Ունեցել է նաև «Անի» մատենաշար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 412)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։