Սիրո մասին (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածք

«Սիրո մասին» (ռուս.՝ О любви), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1898 թվականին։ «Սիրո մասին» պատմվածքն ավարտում է չեխովյան «Փոքրիկ եռերգությունը»։ Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է 1898 թվականի օգոստոսին «Ռուսական միտք» ամսագրում (№ 8)[1][2]:

Սիրո մասին
ռուս.՝ О любви
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1898
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակվել է1898

Պատմվածքի մասին

խմբագրել

Պատմվածքը գրելու մտադրության մասին առաջին հիշատակումները երևան են գալիս Չեխովի նոթատետրերում 1895 թվականին։ Գրողը պատմվածքի վրա աշխատել է Մոլիխովում 1898 թվականի ամռանը։ Նույն ժամանակ Չեխովն աշխատել է նաև «Հաղարջ»-ի վրա և երկու պատմվածքներն էլ նախապատրաստվում էին հրապարակման «Ռուսական միտք» ամսագրի օգոստոսյան համարում։ Լիդիա Ավիլովան համարում էր, որ այս պատմվածքում արտացոլված է իր և Չեխովի փոխհարաբերությունների պատմությունը։

Սյուժե

խմբագրել

Այս պատմվածքում խոսվում է «Փոքրիկ եռերգության» հերոսներից մեկի` Պավել Կոնստանտինովիչ Ալյոխինի սիրո պատմության մասին։ Երիտասարդ տարիներին ավարտելով ինստիտուտը` Ալյոխինը բնակություն է հաստատում հորից մնացած Սոֆյին կալվածքում։ Պարտքերը վճարելու համար աշխատանք փնտրելու ընթացքում Ալյոխինը ծանոթանում է Դմիտրի Լուգանովիչի, իսկ հետագայում նաև նրա կնոջ, Աննա Ալեքսեևնայի հետ։ Ալյոխինն Աննա Ալեքսեևնա Լուգանովիչին համարում էր գեղեցիկ, բարի, մտավորական կին, նա հիացած էր նրա գեղեցկությամբ և շուտով հասկանում է , որ նրա նկատմամբ տածում է հատուկ վերաբերմունք։ Ժամանակի ընթացքում հերոսն ավելի հաճախակի էր լինում Լուգանովիչների մոտ՝ նրանց տուն մտնելով համարյա ամեն օր, իսկ նրա բացակայությունը տագնապ էր առաջացնում Լուգանովիչների մոտ, և նրանք կարծում էին՝ ինչ որ բան է պատահել։ Լուգանովիչների ընտանիքը շատ հարցերով օգնում էր Ալյոխինին, օրինակ նրան դժվար պահերին պարտք էին տալիս։ Այդ ամենից հետո Ալյոխինը մտածում էր, որ Աննա Ալեքսեևնան իր նկատմամբ անտարբեր չէ։ Սակայն նրանցից ոչ մեկը չէր ցանկանում արտահայտվել իր զգացմունքների մասին, քանի որ հասկանում էին դա կարող է խաթարել իրենց անձնական և սիրասուն կյանքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Российская государственная библиотека». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. Чехов. Рассказы. Примечания.