Վահան Սիմոնյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահան Մելիքի Սիմոնյան (1909, Ախլաթյան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1930): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Վահան Սիմոնյան
Ծնվել է1909
ԾննդավայրԱխլաթյան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1941)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Վահան Սիմոնյանը ծնվել է 1909 թվականին Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում։ 1929-1938 թվականներին եղել է Ախլաթյան, Դարաբաս և Տոլորս գյուղերի դպրոցների տնօրեն և պատմության ուսուցիչ։ 1930 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1941 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի պատմության ֆակուլտետը։ 1942 թվականի փետրվարի 22-ին զորակոչվել է բանակ։ Սովորել է Թելավի և Բաքվի ռազմական ուսումնարաններում։ Ռազմական ուսումնարանն ավարտել, ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում, կռվել 126-րդ Կարմիր դրոշի շքանշանակակիր հրաձգային դիվիզիայի շարքերում, որպես դասակի հրամանատար։ 1943 թվականի հուլիսին մասնակցել է Դոնեցկ, Զապորոժիե, Մելիտոպոլ քաղաքների ազատագրման համար մղված մարտերին, արիաբար կռվել և իրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել զորամաս[1]։

Պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի», մարտական և մի քանի հոբելյանական մեդալներով, աշխատանքային «Պատվո նշան» շքանշանով[1]։

1944 թվականին Սիմոնյանը ռազմաճակատում կրկին ծանր վիրավորվել է, ազատվել զինվորական ծառայությունից և որպես 2-րդ խմբի հաշմանդամ զորացրվել է և վերադառնալով հայրենիք՝ նշանակվել դպրոցի տնօրեն, աշխատել մինչև կենսաթոշակի անցնելը[1][2]։

Պարգևներ

խմբագրել
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ՍԻՄՈՆՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԵԼԻՔԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.