Վահան Սադոյան

հայ բժիշկ, սրտաբան

Վահան Սամսոնի Սադոյան (հունիսի 13, 1901(1901-06-13), Արմավիր, Արմավիրի մարզ, Հայաստան - հոկտեմբերի 25, 1990(1990-10-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1970): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1957): Բժշկական ծառայության փոխգնդապետ:

Picto infobox med.png
Վահան Սադոյան
Ծնվել էհունիսի 13, 1901(1901-06-13)
ԾննդավայրԱրմավիր, Արմավիրի մարզ, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 25, 1990(1990-10-25) (89 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և սրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրՌուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ

ԿենսագրությունԽմբագրել

Վահան Սադոյանը ծնվել է 1901 թվականին Արմավիր գյուղում: 1927 թվականին ավարել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1935-1940 թվականներին աշխատել է Երևանի Տրոպիկական մալարիայի ինստիտուտում, 1940-1960 թվականներին՝ զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժնի վարիչ, 1959-1962 թվականներին՝ Արյունաբանության և արյան փոխներարկման, 1962-1975 թվականներին՝ Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտների փոխտնօրեն, 1975-1990 թվականներին՝ գիտական խորհրդատու: Աշխատանքները վերաբերում են մալարիայի, ամեոբիազի, բրուցելոզի կլինիկային և բուժմանը, մալարիայի բարդացած ձևերի ժամանակ արյան փոխներարկմանը, պսակային անբավարարության, աթերոսկլերոզի ժամանակ և սրտամկանի ինֆարկտից հետո ֆիզիկական գործոնների ազդեցությանը[1][2]:

ԵրկերԽմբագրել

  • Մալարիա: Ձեռնարկ բժիշկների համար, Երևան: Հայպետհրատ, 1950:
  • Ինչպես բուժել մալարիան, Երևան: Հայպետհրատ, 1951:
  • Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց պրոֆիլակտիկան (համահեղինակ), Երևան Ա. հ., 1960:
  • Клиника и лечение некоторых форм осложненной малярии, Ереван, 1961.
  • Սրտամկանի ինֆարկտի կլինիկան և բուժումը, Երևան: Հայպետհրատ, 1963:
  • Սրտամկանի ինֆարկտի պրոֆիլակտիկան, Երևան: Հայաստան, 1974:
  • Վաղաժամ ծերության կանխումը, Երևան: Հայաստան, 1975:
  • Սիրտ-անոթային հիվանդությունների կանխումը և բուժումը ֆիզիկական գործոններով, Երևան: Հայաստան, 1976:
  • Հիպերտոնիկ հիվանդության կանխարգելումը և բուժումը, Երևան: Հայաստան, 1978:
  • Կորոնար աթերոսկլերոզի բուժումը և պրոֆիլակտիկան ֆիզիկական գործոններով, Երևան: Հայաստան, 1982:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Կոհա առցանց քարտարան, Սադոյան, Վահան Սամսոնի»։ haygirk.nla.am։ Վերցված է 2016-11-13