Վահան Նալբանդյան

հայ գրականագետ

Վահան Հովհաննեսի Նալբանդյան (նոյեմբերի 10, 1876(1876-11-10)[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 17 (30), 1902[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), գրականագետ-քննադատ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1901)։

Վահան Նալբանդյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1876(1876-11-10)[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 17 (30), 1902[1] (26 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԵրամյան վարժարան[1], Ներսիսյան դպրոց[1] և Լայպցիգի համալսարան (1901)[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1901)
Մասնագիտությունգրականագետ և գրական քննադատ
ԱշխատավայրԾիածան[1]

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Երամյան, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ Ստեփան Շահումյանի հետ կազմակերպել է հեղափոխական խմբակներ, հրատարակել «Ծիածան» ամսաթերթը։ 1894 թվականին մեկնել է Գերմանիա, ընդունվել Լայպցիգի համալսարանը՝ հետևելով փիլիսոփայության և գրականության դասընթացներին։ 1901 թվականին ավարտել է ուսումնառությունը և վերադարձել Հայաստան։ Ուսանողական տարիներից թղթակցել է «Անահիտ», «Մշակ», «Մուրճ» և այլ պարբերականների։ Անդրադարձել է գրականության էական հարցերին, գեղագիտության մեջ հիմնականում հետևել կուլտուր-պատմական դպրոցի սկզբունքներին («Գեղարվեստի էությունը և նպատակը», «Անահիտ», 1899, № 9-11)։ «Մշակ»-ում (1901, № 167-170) տպագրվել են Նալբանդյանի «Պետրոս Դուրյան», «Մուրճ»-ում (1902, № 2-8,12)՝ «Հենրիկ Իբսեն» աշխատությունները, որոնցում հեղինակն իրեն դրսևորել է որպես տեսական ու քննադատական հմտությամբ օժտված գրականագետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 152.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Նալբանդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 152