Վահան Վազգենի Անանյան (հունիսի 22, 1959(1959-06-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 18, 2006(2006-12-18), Օդեսա, Ուկրաինա), ծագումով հայ նկարիչ, որը Տալլինում (1985-1993) և Օդեսայում (1994-2006) առավել վառ և նշանակալի ստեղծագործական հետք է թողել, չի միացել այդ ժամանակ գոյություն ունեցող խմբերից որևէ մեկին, ստեղծել է իր յուրահատուկ գեղարվեստական ոճը։

Վահան Անանյան
Ծնվել էհունիսի 22, 1959(1959-06-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 18, 2006(2006-12-18) (47 տարեկան)
Մահվան վայրՕդեսա, Ուկրաինա
Մասնագիտություննկարիչ

Վահան Անանյանը բարեկամություն է հաստատել ուկրաինացի նկարիչ Մատվեյ Վայսբերգի և ջութակահար Ալեքսանդր Կնոպի հետ։

Նկարչի ժառանգությունը մոտավոր տվյալներով կազմում է շուրջ 500 գեղանկարչական կտավ, որոնք նկարվել են Տալլինում գտնվելու ժամանակաշրջանում, մոտավորապես նույնքան էլ՝ Օդեսայում, մի քանի տասնյակ գրաֆիկական և այլ աշխատանքներ կատարվել են Երևանում։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Երևանում։ Մանկուց զբաղվել է գեղանկարչությամբ։ 1972-1976 թվականներին սովորել է հայտնի հայ քանդակագործ Սերգեյ Ստեփանյանի արվեստանոցում։ 1977 թվականին տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը, այնուհետև ևս երկու ցուցահանդես՝ 1978 և 1979 թվականներին։ 1980 թվականից մինչև 1987 թվականը մասնակցել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Օդեսայում կայացած ցուցահանդեսներին։ 1985 թվականին տեղափոխվել է Թալին։ 1985-1993 թվականներին մասնակցել է բազմաթիվ համատեղ, անհատական ցուցահանդեսների, կազմակերպել է «հեփենինգ»։ 1994 թվականին տեղափոխվել է Օդեսա, որտեղ էլ կայացել է նրա 7 անհատական ցուցահանդեսը։

Աշխատություններ

խմբագրել

Անանյանը իր ստեղծագործություններում միշտ օգտագործել է կրոնական սյուժեների։ Անանյանի գեղանկարչության «տալլինյան» ժամանակաշրջանի համար բնորոշ է եղել արտահայտչականության ձևը, հակադրության և կոնֆլիկտի ձգտումը, որտեղ հստակ տարանջատվել են կերպարները և ֆոնը, զարդանախշերով դրվագվել են դաջվածքները։

«Օդեսայի» ժամանակաշրջանի համար բնորոշ է բնանկարների ի հայտ գալը։ Նկարչի զարգացումն ընթացել է երկու ուղղություններով՝ հոգևոր և գեղարվեստական։ Արվեստաբան Օլգա ՍավիցկայաՆ նշել է, որ «վերջին և լավագույն աշխատանքների հիմնական իմաստը լույսի ձևավորումն է»[1]։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանի «Մոռացության քամին» ֆիլմի մի մասը նվիրված է Վահանին։ Կինոռեժիսոր Իգոր Գլազիստովը նկարահանել է «Երկու օր և երկու գիշեր նկարչի կյանքից» ֆիլմը՝ նվիրված Անանյան անհատին և նկարչին[2][3]։

Պոեզիա

խմբագրել

Վահան Անանյանին իր բանաստեղծություններն է նվիրել ռուս բանաստեղծ Անդրեյ Տանցիրյովը «Փարիզից հետո կյանք» ժողովածուում (Վահանին՝ ցպահանջ)[4]։

Երաժշտություն

խմբագրել

Ուկրաինացի կոմպոզիտոր Ալեքսանդր Ռոդինը գրել է «Նկարիչ Վահանը» սիմֆոնիան՝ ստեղների վրա տեղադրելով նրա անունը։ «Մարդկային հոգու դիմանկարը»[5]։

Աշխատանքներ

խմբագրել

Վահան Անանյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մասնավոր հավաքածուներում՝ Օդեսայում, Կիևում, Տալլինում, Մոսկվայում, Երևանում, Սանկտ Պետերբուրգում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Одесский Альманах» (PDF).
  2. «Интервью Русскому Радио».
  3. «Фильм "Два дня и две ночи из жизни художника"».
  4. «Стихи Андрея Танцырева».
  5. «Художник Ваган».

Արտաքին հղումներ

խմբագրել