Վահագն Մկրտչյան
Վահագն Արշակի Մկրտչյան (նոյեմբերի 26, 1925, Սարդարապատ, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1985)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։
Վահագն Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1925 (97 տարեկան) Սարդարապատ, Հայաստան |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Հայպետհրատ, Հայֆիլմ և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1949) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1983) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն Խմբագրել
Վահագն Մկրտչյանը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 16-ին, Սարդարապատ գյուղում։ 1942-1943 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943-1945 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Թալինի շրջանի Մաստարա գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1952 թվականին «Սովետահայ գեղարվեստական արձակը հետպատերազմյան շրջանում թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1952 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում։ 1947-1950 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղարը, 1955-1961 թվականներին՝ գլխավոր խմբագիր Հայպետհրատում, 1962-1963 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության գիտության և հրատարակչությունների վարչության պետ, 1964-1967 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, 1967-1974 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մամուլի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 1972-1974 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության տնօրենը, 1974 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեկտորը[1]։ 1996 թվականից ապրել է ԱՄՆ-ում[2]։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Երկեր Խմբագրել
- Շիրազի պոեզիայի պոետիկան, Երևան, 1958։
- Ռափայել Պատկանյան, Երևան, «Հայաստան», 1966, 82 էջ։
- Գրողի աշխարհի արձագանքն է, Երևան, «Հայաստան», 1968, 341 էջ։
- Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը». պրոբլեմատիկա և պոետիկա, Երևան, «Սոցետական գրող», 1977, 142 էջ։
- Չորս պրոբլեմ Դ. Դեմիրճյանի ստեղծագործություններից, Երևան, «Լույս», 1977, 40 էջ։
- Արվեստի ճշմարտություն Ա կյանքի ճշմարտություն. Ե.. 1986:
- Դերենիկ Դեմիրճյան, Ե., 1987:
- Համո Սահյանի բանաստեղծական բնափիլիսոփայությունը, Ե., 1989[3]:
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 322։
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ Մկրտչյան Վահագն Արշակի (1989)։ Համո Սահյանի բանաստեղծական բնափիլիսոփայությունը (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540010160