Վահագն Հովնանյան

հայ հասարակական գործիչ

Վահագն Ստեփանի Հովնանյան (փետրվարի 16, 1932(1932-02-16)[1], Քիրքուք, Իրաք - օգոստոսի 31, 2015(2015-08-31), Երևան, Հայաստան[2]), հայազգի ամերիկացի գործարար, ով զբաղվել է շինարարությամբ և անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելով[3][4], գործարար, ձեռնարկատեր Ժիրայր և ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանների եղբայրը։

Վահագն Ստեփանի Հովնանյան
Դիմանկար
Վահագն Հովնանյանը «Վահագնի» թաղամասի մակետի առջև
Ծնվել էփետրվարի 16, 1932
ԾննդավայրՔիրքուք, Իրաք
Մահացել էօգոստոսի 31 , 2015 (83 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԱշխատանքԳործարար
ԱմուսինՀասմիկ Բաղդոյան-Հովնանյան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՇանթ Հովնանյան, Նինա Հովնանյան
Կայքvahakni.com

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն

խմբագրել

Վահագն Հովնանյանը 1952 թվականին ավարտել է Բաղդադի քոլեջը, 1956 թվականին՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը, (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան։

Բիզնես գործունեություն

խմբագրել

1959 թվականին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց և ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ "V.S. Hovnanian Group", "Adelfia Water Company", "Adelfia Sewer Company", "Hovnanian Realty", "Clear Title Agency" և "Grandview Cable"։ 1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով "Cellular Vision" կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց "SpeedUS" կորպորացիայի[3]։

Բիզնես գործունեությունը Հայաստանում

խմբագրել

Հայաստանի Հանրապետությունում Վահագն Հովնանյանը հիմնադրել է «Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) և «Հովնանյան Գրուպ» ընկերությունները[3]։

1998 թվականին Երևանում հիմնադրել է Վահագնի թաղամասը, որտեղ կառուցել է առանձնատներ և զբաղվել դրանց վաճառքով[3][5]։

2001 թվականի մայիսին ստեղծել է «Հայկական տուրիզմի զարգացման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀՏԶԳ)[3]։

Հասարակական գործունեություն

խմբագրել

1960-ականներին Հովնանյանը 4 տարի եղել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ քաղաքի Սրբոց Վարդանանց Հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի, և մի խումբ անձանց հետ 1976 թվականին Նյու Ջերսի նահանգում հիմնել է հայկական դպրոց, որը նախ գործել է Սրբոց Վարդանանց եկեղեցում, ապա փոխադրվել է Նյու Միլֆորդ քաղաք։ Դպրոցը 1980-ական թվականներին վերանվանվել է «Հովնանեան վարժարան»։ Վահագն Հովնանյանը եղել է դպրոցի հոգաբարձության անփոփոխ ատենապետը մինչև 2000 թվականի կեսերը[3]։

Եղել է Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ[4]։

2000 թվականին Հայաստանում հիմնել են «Սայաթ-Նովայի անվան», 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները[3][6][7]։

Հիմնադրել է Հայաստանի Գոլֆի ազգային ասոցիացիաՆ և դարձել վերջինի նախագահը[8]։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր կոչում 1969 թվականին։
  • Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչում
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան Սուրբ Լեոնի և Սուրբ Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար»,
  • Կանադա-հայկական «Տարվա հայ» մրցանակ
  • «էլլիս Այլանդ» (ԱՍՆ) մրցանակ
  • «Մարդասիրական» (1998, Նյու Յորք) մրցանակ[9]
  • Գյումրու պատվավոր քաղաքացի[10], 2004

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://am.hayazg.info/index.php?curid=11772
  2. Մահացել է բարերար Վահագն Հովնանյանը։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Մահացել է Վահագն Հովնանյանը» հոդված civilnet.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․)։
  4. 4,0 4,1 «Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին. տեղի ունեցավ Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը» հոդված armenpress.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․)։
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «Հրեշտակս, մի վախնար. ես չեմ մեռնի, ես երկար կապրիմ. Վահագն Հովնանյան (մաս առաջին)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. «Ո՜հ, աս զրույցն իմ դատավարության կնմանի. Վահագն Հովնանյան (երկրորդ մաս)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. «Վահագն Հովնանյան. կյանքը մարտահրավեր է... Don’t give up!» հոդված armeniasputnik.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․)։
  9. Վահագն Ս. Հովնանյան(չաշխատող հղում)
  10. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Հովնանյան» հոդվածին։