Ժիրայր Ստեփանի Հովնանյան (հունիսի 9, 1927(1927-06-09), Քիրքուք, Իրաք - օգոստոսի 14, 2007(2007-08-14)[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), Նյու Ջերսիում հաստատված ամերիկահայ ձեռնարկատեր, կապալառու, շինարար։ Բիզնես գործունեության ընթացքում Հովնանյանը մշակել և կառուցել է ավելի քան 6000 տուն Հարավային Ջերսիում[2]։

Ժիրայր Հովնանյան
Ծնվել էհունիսի 9, 1927(1927-06-09)
ԾննդավայրՔիրքուք, Իրաք
Մահացել էօգոստոսի 14, 2007(2007-08-14)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՆյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունUSA (United States of America)
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Ուորթոնի դպրոց
Մասնագիտությունgeneral contractor

Գործարար-ձեռնարկատեր Վահագն և Հրայր Հովնանյանների եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Ժիրայր Հովնանյանը ծնվել է 1927 թվականին Իրաքի Քիրքուք քաղաքում[2]։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով նրա ընտանիքը հաստատվել է Իրաքում[2]։ Ժիրայրի հայրը եղել է Մալաթիա-Սեբաստիայից, մայրը՝ Մալաթիայից։ Ստեփան Հովնանյանը Բաղդադում հիմնել է շինարարական կազմակերպություն[2]։ Ժիրայրը եղել է ընտանիքի 6 երեխաներից մեկը։ Նա հաճախել է Քիրքուքի ճիզվիտների ավագ դպրոց[3]։ Հովնանյան ընտանիքը ԱՄՆ է գաղթել 1948 թվականին և հաստատվել Հյուսիսային Ֆիլադելֆիայում։ 1952 թվականին բակալավրի աստիճան է ստացել Փենսիլվանիայի համալսարանի Ուորտոն բիզնես դպրոցից, մագիստրոսի աստիճան՝ Սթենֆորդի համալսարանի բիզնես դպրոցից[2]։

1959 թվականին Ժիրայրը և իր երեք եղբայրները հիմնադրել են Hovnanian Brothers Corp ընտանեկան շինարարական կազմակերպությունը։ 1964 թվականին, առանձնանալով եղբայրներից, Նյու Ջերսիի Լորել Մաունթ ավանում Ժիրայրը հիմնադրել է իր շինարարական բիզնեսը՝ J.S. Hovnanian & Sons:

Հովնանյանը և նրա J.S. Hovnanian & Sons ընկերությունը մասնակցել է«Extreme Makeover: Home Edition» ռեալիթի շոուին և ծրագիրն ավարտել է 2007 թվականի օգոստոսին, Ժիրայրի մահից 10 օր առաջ[2]։ Հովնանյանի ընկերությունն անվճար տուն է կառուցել Մարերո ընտանիքի (Վիկտոր Մարերոն ունեցել է 5 որդի) համար Նյու Ջերսիի Պենսակեն ավանում։ Տունը կառուցվել է 96 ժամում[2]։

Ժիրայր Հովնանյանը եղել է Նյու Ջերսիի շինարարների ընկերակցության նախագահը և ողջ կյանքի ընթացքում «Տուն կառուցողների ազգային ընկերակցության» նախագահը[2]։

Ընտանիք

խմբագրել

Ժիրայրն ամուսնացել է Էլիզաբեթ Ոսպիկյանի հետ (մահացել է 2010 թվականի մայիսի 24-ին)։ Ունեցել են 4 երեխա՝ Ստեֆեն, Նանսի, Փիթեր, Թերեզա։

Ժիրայր Հովնանյանը սրտի անբավարարություն է ունեցել Նյու Ջերսիի Լորել Մաունթ ավանի իր տանը, մահացել է 80 տարեկան հասակում Մարլթոնի Virtua West Jersey հիվանդանոցում «Extreme Makeover: Home Edition» ռեալիթի շոուին մասնակցելուց 10 օր հետո։ Հոգեհանգիստը կատարվել է Ֆիլադելֆիայի Սուրբ Գրիգոր հայ առաքելական եկեղեցում, հուղարկավորվել է Սինամինսոն ավանում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.iht.com/articles/ap/2007/08/15/america/NA-GEN-US-Obit-Hovnanian.php
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Sims, Gayle Ronan. "An entrepreneur's final act of generosity", The Philadelphia Inquirer, August 16, 2007; accessed March 25, 2011. "A funeral service will be held Friday for Mr. Hovnanian, 80, who never stopped striving to make the world a better place for his family, the Armenian people and the underdog. The Iraqi-born Armenian American died after collapsing at his Mount Laurel residence that day."
  3. "An entrepreneur's final act of generosity", Philly.com, 17 August 2007. Accessed 12 July 2016.

Արտաքին հղումներ

խմբագրել