Հրայր Հովնանյան
Հրայր Ստեփանի Հովնանյան (սեպտեմբերի 11, 1930[1], Քիրքուք, Իրաք - ապրիլի 9, 2021[2]), հայ ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար։ 1951 թվականին գաղթել է ԱՄՆ, բնակվում է Նյու Ջերսիում։ Ավարտել է Վիլլանովայի համալսարանը (1956)։ Նույն համալսարանի առևտրական գիտությունների պատվավոր դոկտոր (1985)։
Հրայր Հովնանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1930[1] |
Ծննդավայր | Քիրքուք, Իրաք |
Մահացել է | ապրիլի 9, 2021[2] (90 տարեկան) |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, ճարտարագետ և բարերար |
Գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն և Ժիրայր Հովնանյանների եղբայրն է։
Կենսագրություն
խմբագրել1958 թվականից զբաղվում է շինարարական գործունեությամբ։ «Հովնանյան Ինդըսթրիզ» ընկերության նախագահն է, տնաշինական խոշոր ընկերության սեփականատեր։ Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներից է, 1972 թվականից՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ, 1976 թվականից՝ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (1992 թվականից)։ 1996 թվականին Վաշինգտոնում հիմնել է «ANI» (անգլ.՝ «Armenian National Institute») հաստատությունը, որը զբաղվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրներով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |