Վալտեր Լակեր
Վալտեր Զեև Լակեր (անգլ.՝ Walter Ze'ev Laqueur, մայիսի 26, 1921[1][2][3], Վրոցլավ, Վայմարյան Հանրապետություն[4] - սեպտեմբերի 30, 2018[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի պատմաբան և քաղաքագետ։
Վալտեր Լակեր անգլ.՝ Walter Ze'ev Laqueur | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1921[1][2][3] |
Ծննդավայր | Վրոցլավ, Վայմարյան Հանրապետություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 2018[1][2][3] (97 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Գերեզման | Հար Հայմենխոտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի դասախոս, քաղաքագետ, լրագրող և political analyst |
Աշխատավայր | Ջոնս Հոփքինսի համալսարան, Բրանդեյսի համալսարան, Հարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան, Ջորջթաունի համալսարան և Թել Ավիվի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1921 թվականի մայիսի 26-ին Գերմանիայի Բրեսլաու քաղաքում (այժմ՝ Վրոցլավ, Լեհաստան) հրեական ընտանիքում։ 1938 թվականին Գերմանիայից փախել Է Պաղեստին։ Նրա ծնողները չեն կարողացել հեռանալ և Հոլոքոստի զոհ են դարձել։ Երուսաղեմում հրեական համալսարանի առաջին կուրսի ավարտից հետո նա 1939-1944 թվականներին աշխատել է Կիբուցում[5]։ 1944 թվականին նա տեղափոխվել է Երուսաղեմ, որտեղ մինչև 1953 թվականը աշխատել է որպես լրագրող[5]։ 1955 թվականից ապրել է Լոնդոնում։
ԿարիերաԽմբագրել
1965-1994 թվականներին զբաղեցրել է Լոնդոնի Վիների ժամանակակից պատմության և գրադարանի ինստիտուտի տնօրենի պաշտոնը[6]։ Նա Ջորջ Մոսսի հետ համատեղ հիմնել է ժամանակակից պատմության և հետազոտությունների ամսագիր։ Դարձել Է The Washington Papers-ի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը։ 1969 թվականից եղել է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների (անգլ.՝ International Research Council) կենտրոնին կից միջազգային հետազոտությունների խորհրդի անդամ, ապա՝ նախագահ (անգլ.՝ Center for Strategic and International Studies, CSIS)[6][7]։ Բրանդեյի համալսարանում (1968-1972) և Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր (1976-1988)։ Նրան հրավիրել են դասախոսություններ կարդալ Հարվարդի, Չիկագոյի, Թել Ավիվի համալսարաններում և Ջոնս Հոփքինսի համալսարանում։
Գիտական գործունեությունԽմբագրել
Համաշխարհային ճանաչում Լակերը ձեռք է բերել իր գրքերի շնորհիվ[8]։ Նրա հիմնական աշխատանքները կապված են 19-րդ և 20-րդ դարի Եվրոպայի (Ռուսաստանի, Գերմանիայի պատմություն) և Մերձավոր Արևելքի, գերմանական երիտասարդական շարժման, սիոնիզմի, Իսրայելի պատմության, կոմունիզմի, Հոլոքոստի, ֆաշիզմի և սառը պատերազմի պատմության հետ։ Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Վալտեր Լակերը համարվում է քաղաքական բռնության, պարտիզանական պատերազմի և ահաբեկչության ուսումնասիրության հիմնադիրներից մեկը[9]։ Միջազգային գործերի վերաբերյալ Նրա մեկնաբանությունները հայտնվել են ամերիկյան և եվրոպական շատ թերթերում և ամսագրերում։
ԳրքերԽմբագրել
- Օտար լեզուներով․
- Laqueur W. Putinismus. Wohin treibt Russland? — Berlin, Propyläen Verlag, 2015. — 336 S. — ISBN 978-3-549-07461-9 (գերմ.)
- Laqueur W. Putinism: Russia and Its Future With the West. — N. Y.: Thomas Dunne Books, 2015. — 288 p. — ISBN 978-1250064752(անգլ.)[10][11] ՝ գիրքը թարգմանվել է ռուսերեն (Վալտեր Լակեր, Պուտինիզմ. «Ռուսաստանը և նրա ապագան Արևմուտքի հետ») և հրապարակվել է ինտերնետում։
- Russia and Germany, A Century of Conflict by Walter Laqueur London, Weidenfeld and Nicolson, 1965
- Թարգմանություններ ռուսերեն լեզվով․
- Лакер У. Долгий путь к свободе. Россия и гласность = The Long Road to Freedom: Russia and Glasnost. — М.: Прогресс, 1990. — 332 с. — Рассылается по специальному списку
- Лакер У. Чёрная сотня. Происхождение русского фашизма = Black Hundreds: The Rise of the Extreme Right in Russia. — М.: Текст, 1994. — 432 с. — ISBN 5-7516-0001-0
- Лакер В. История сионизма = A history of zionism. — М.: Крон-Пресс, 2000. — 848 с. — ISBN 5-232-01104-9
- Лакер У. Путинизм. Россия и ее будущее с Западом. электронная публикация в сети Интернет
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119133555 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 «Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-18-ին։ Վերցված է 2013-02-23
- ↑ 6,0 6,1 Russia and Germany: About author.
- ↑ «Уолтер Лакер»։ Полит.ру։ Վերցված է 2015-08-04
- ↑ Уолтеру Лакеру 90 лет Грани.ру, 29.04.2011
- ↑ «Wie Walter Laqueur den Terrorismus erforschte» (գերմաներեն)։ Die Welt։ Վերցված է 2015-11-04
- ↑ Review: Walter Laqueur’s ‘Putinism’ Dissects a Canny Russian Leader(անգլ.) // New York Times. — 2015. — 20 July.
- ↑ Волков C., Генис А. (2015-08-03)։ «Зеркало: западная медиа о России»։ Радио «Свобода»։ Վերցված է 2015-08-04
Արտաքին հղումներԽմբագրել
- Уолтеру Лакеру 90 лет Грани.ру 29.04.2011