Վալիկո Ջուղելի

վրացի պետական և քաղաքական գործիչ

Վալիկո Ջուղելի (վրաց.՝ ვალიკო ჯუღელი, հունվարի 1, 1887(1887-01-01), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1924(1924-08-30)[1], Վրաստան), վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի դեմոկրատական հանրապետության զորքերի հրամանատար։

Վալիկո Ջուղելի
ვალიკო ჯუღელი
հունվարի 1, 1887(1887-01-01) - օգոստոսի 30, 1924(1924-08-30)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՎրաստան
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն

Կենսագրություն խմբագրել

Վալիկո (կամ Վլադիմիր) Ջուղելին ծնվել է 1887 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Անդրկովկասի կենտրոն հանդիսացող Թիֆլիս (մերօրյա Թբիլիսի) քաղաքում։ Երիտասարդ տարիքում՝ 20-րդ դարի սկզբին, դառնում է Վրաստանի մարքսիստական շարժման (Ռուսական կայսրության կազմում) մասնակից։ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության պառակտումից հետո Ջուղելին անցավ բոլշևիկների կողմը՝ հետագայում սակայն դուրս գալով մենշևիկյան խմբակցությունից։

1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո նրա նախաձեռնությամբ ստեղծվեց կարմիր գվարդիայի զորաջոկատը, որը հետագայում դարձավ Վրաստանի ժողովրդավարական գվարդիայի։ 1917 թվականին նա կազմակերպեց բոլշևիկների հարձակումը Թիֆլիսի ռազմական զինանոցի վրա։ 1918 թվականին նա հրաժարվեց աջակցել Վրաստանի անկախության հռչակմանը, սակայն հետագայում պահպանեց իր պաշտոնը։ Որպես ժողովրդական գվարդիայի հրամանատար նրան հանձնարարված էր պահպանել ներքին կարգուկանոնը երկրում։ Իր պաշտոնավարման ընթացքում նա վաստակել է Վրաստանի տարբեր շրջաններում բռնկված ագրարային անկարգությունների անողոք ճնշողի հեղինակություն։ 1918 թվականին դեկտեմբերին՝ Գիորգի Մազնիաշվիլու և Գիորգի Կվինիտաձեի զորակցությամբ նրա ղեկավարած վրացական բանակը ներխուժում է Լոռի՝ սկիզբ դնելով հայ-վրացական պատերազմին։ Վրաստանի խորհրդայնացումից հետո 1921 թվականի մարտին Վալիկոն նոր իշխանությունների կողմից աքսորվում է։ 1924 թվականին Խորհրդային Վրաստանում բռնկված հակակառավարական ապստամբությանը մասնակցելու նպատակով Ջուղելին վերադառնում է Թիֆլիս, սակայն շարժման պարտությունից հետո իշխանությունների կողմից ձերբակալվում ու սպանվում է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://history.mod.gov.ge/ge/page/48/valiko-jugeli
  2. Ռոլանդ Գրիգեր (1994), The Making of the Georgian Nation, էջեր 223-4. Ինդիանայի համալսարանի հրատարակչրություն, 0-253-20915-3