Գիորգի Մազնիաշվիլի (հայտնի է նաև որպես Գիորգի Մազնիև, վրաց.՝ გიორგი მაზნიაშვილი, ապրիլի 6, 1872(1872-04-06), Կասպիի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի մարզ, Վրացական ԽՍՀ - դեկտեմբերի 16, 1937(1937-12-16) կամ 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գեներալ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության զորապետ[1]։ Գիորգիևյան խաչի և Վրաստանի ազգային հերոսի շքաշանների դափնեկիր։

Գիորգի Մազնիաշվիլի
վրաց.՝ გიორგი მაზნიაშვილი
1872-1937
ԾննդավայրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Կասպիական մարզ
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Վրաստան Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ
Առաջին աշխարհամարտ
Հայ-վրացական պատերազմ
Խորհրդա-վրացական հակամարտություն
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան

Ծառայել է ռուսական կայսերական բանակում[2][3]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1872 թվականին Ռուսական կայսրության Կասպիական մարզում (Ներկայիս Վրաստանի Շիդա Քարթլիի մարզ)։ Ստացել է ռազմական կրթություն Ռուսաստանում։ Մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, որտեղ վիրավորվել է։ Հիվանդանոցում նրա կարիքները հոգում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի դուստրը։ Հիվանդանոցում նրան այցելել է Նիկոլայ II-ը և տեղում հանձնել Գիորգիևյան խաչը։ Կայսրը նաև նրան հրավիրել է ռուսական արքունիքում պալատական աշխատանքի։ Այդ պատերազմում 1918 թվականի մարտի 3-ին կնքվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, ըստ որի Ռուսաստանը կորցրեց Մերձբալթիկան և Բելառուսի մի մասը, Կովկասում Թուրքիային անցավ Կարսը, Արդահանը, Բաթումը։ Գրավելով Բաթումը, թուրքական զորքերը մտան նաև Փոքի, որտեղ նրանց Գիորգի Մազնիաշվիլիի զորքերը դիմադրություն ցույց տվեցին նրանց։

1918 թվականի հունիսին նշանակվել է Աբխազիայի գեներալ-նահանգապետը։ Աբխազիայում Գիորգիա Մազնիաշվիլին մասնակցել է բոլշևիկների մղած կռիվներին։

Մասնակցել է հայ-վրացական պատերազմին։

Վրաստանի խորհրդայնացումից հետո պաշտոնաթող է եղել, և մշտապես պլանավորել է Վրաստանի անկախ պետության ստեղծման մասին պլան։

Վրաստանը մտածելով, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը շուտով կնվաճվի Թուրքիայի կողմից, որոշում է տարածքային ձեռքբերումներ ունենալ։ Գիորգի Մազնիաշվիլին նշանակվում է վրացական զորքերի հրամանատար։ Մազնիաշվիլին Լոռին ռազմակալելու նպատակով վրացական 7000-անոց զորքերը մտցրեց Հայաստան։

Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծվեց Լոռու չեզոք գոտին։

1923 թվականին, որպես ժողովրդի թշնամի նա ձերբակալվել է խորհրդային իշխանությունների կողմից և «ռազմական կենտրոնի» մեղադրանքով դատապարտվել է մահվան։

Երկու տարի անց նա փախել է բանտից և տեղափոխվել Իրան։ Որոշ ժամանակ Իրանում ապրելուց հետո տեղափոխվում է Ֆրանսիա և ապրում Փարիզում։

Խորհրդային իշխանությունների հետ երկար բանակցություններից հետո Գիորգի Մազնիաշվիլին վերադառնում է Կովկաս (Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն

1937 թվականին հերթական անգամ բանտարկվել է և բանտում մահացել է։ Շիրիմի տեղը անհայտ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mikheil Saakashvili – Georgia will not kneel, or lick the conqueror's boots». InterPressNews. 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  2. Ministry of Internal Affairs of Georgia (July 2008), The Archival Bulletin #2, pp. 10-15 Արխիվացված 2011-07-21 Wayback Machine
  3. Soldiers Memories (In Georgian) (չաշխատող հղում)