Վալենտին Ալեքսանդրովիչ Կիրեև (հոկտեմբերի 16 (28), 1899, Պերմ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 8, 1974(1974-11-08), Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական քիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ Հեռավոր արևելյան մասնաճյուղի քիմիայի ինստիտուտի (Վլադիվոստոկ) (1935-1937), Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի (1937-1973) տնօրեն, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։

Վալենտին Կիրեև
Ծնվել էհոկտեմբերի 16 (28), 1899
Պերմ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 8, 1974(1974-11-08) (75 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Լ. Յա. Կարպովի անվան գիտահետազոտական ​​ֆիզիկաքիմիական ինստիտուտ և Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Զբաղվել է քիմիական թերմոդինամիկայի ոլորտի հետազոտություններով։ Մեծ ներդրում է ունեցել քիմիական ռեակցիաների և ֆազային անցումների թերմոդինամիկական պարամետրերի, ինչպես նաև առանձին նյութերի թերմոդինամիկական հատկությունների հաշվարկման մեթոդների մշակման գործում։

Կենսագրություն խմբագրել

Վալենտին Կիրեևը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 16-ին Պերմում։ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, որից հետո 1927-1933 թվականներին աշխատել է Ֆիզիկաքիմիայի ինստիտուտում (մինչև 1931 թվականը՝ Կարպովի անվան քիմիայի ինստիտուտ)։

Կիրեևի հիմնական գիտական գործունեությունը նվիրված է քիմիական թերմոդինամիկայի ուսումնասիրությանը։ 1931-1940 թվականներին նա ստեղծել է էլեկտրոլիտների լուծույթների և դրանցում ֆազային հավասարակշռության ուսումնասիրման մեթոդների մի ամբողջ շարք։ Այնուհետև 1953-1965 թվականներին զարգացրել է առանձին նյութերի թերմոդինամիկական հատկությունների հաշվարկման մեթոդները։ Նրա աշխատանքների արդյունքները ներկայացվել են «Քիմիական ռեակցիաների գործնական հաշվարկների մեթոդները թերմոդինամիկայում» (1970, 2-րդ հր. 1975) մենագրության մեջ։

«Քիմիայի կարճ դասընթաց» (1959, 5-րդ հր. 1978), «Ֆիզիկական քիմիայի դասընթաց» (1955, 3-րդ հր. 1975) և «Քիմիական ռեակցիաների գործնական հաշվարկների մեթոդները թերմոդինամիկայում» դասագրքերի հեղինակն է։

Քիմիական թերմոդինամիկայի բնագավառում իր գիտական գործունեության համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1969)։

Աճյունասափորը պահվում է Դոնսկոե գերեզմանատանը (Մոսկվա)։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Վալենտին Ալեքսանդրովիչ Կիրեև». publ.lib.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  • «Վալենտին Ալեքսանդրովիչ Կիրեև». 100v.com.ua. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին. {{cite web}}: Text "Знаменитые, великие, гениальные люди. Самое интересное о них!" ignored (օգնություն)