Վալենտինա Սեներե
Վալենտինա Սեներե (իսպ.՝ Valentina Zenere, հունվարի 15, 1997[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի դերասանուհի, երգչուհի, մոդել։ Առավել հայնտի է «Ես Լունան եմ» և «Էլիտա» հեռուստասերիալներում կատարած դերերով։
Վալենտինա Սեներե | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 15, 1997[1] (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել և երգչուհի |
IMDb։ | ID 4406615 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1997 թվականի հունվարի 15-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Վաղ հասակից սիրել է երգել և դերասանությամբ զբաղվել հանրության առաջ։
Կարիերա
խմբագրելՀեռուստատեսային առաջնաելույթը կայացել է 2007 թվականին։ Նկարահանվել է «Բարբի» տիկնիկների համար նախատեսված գովազդում։ Առաջին դերը ստացել է 2010 թվականին՝ հանդես գալով ռեժիսոր Քրիս Մորենի «Համարյա հրեշտակներ» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ 2011 թվականին առաջարկ է ստացել նկարահանվելու «Յուրահատուկ» հեռուստասերիալում՝ կատարելով Ջեսիկա Սերվանտեսի դերը։ 2011 թվականին պայմանագիր է կնքել Multitalent մոդելային գործակալության հետ և դարձել Sweet Victorian և Tutta La Frutta ապրանքանիշերի դեմքը։ 2013 թվականին Քրիս Մորենան նրան առաջարկել է դերակատարում ունենալ «Դաշնակիցներ» հեռուստասերիալում։ Գլխավոր դերակատարում է ունեցել Մայքլ Ռոնդայի «La Diva de la Escuela» երաժշտական տեսահոլովակում[2]։ 2015 թվականին Վալենտինան ստացել է գլխավոր չարագործ Ամբար Սմիթի դերը «Ես Լունան եմ» հեռուստասերիալում, այդ դերը նա կրկնում է նաև հեռուստասերիալի շարունակությունը հանդիսացող «Խուակաս» հեռուստասերիալում[3]։ 2020 թվականին նկարահանվել է Հեռախոսային օպերատորներ» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանում[4], իսկ 2022 թվականին դերակատրում է ունեեցել «Էլիտա» հեռուստասերիալի 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում։ Ստացել է Լաս Էնսինասի նոր աշակաերտուհի Իսադորայի դերը[5]։ 2022 թվականին թողարկվել է նրա առաջին սինգլը՝ «Cero Coma»:
Անձնական կյանք
խմբագրել2009 թվականից հանդիպում է Մարկոս դե Պիետրիի հետ։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010 | ս | Համարյա հրեշտակներ | Casi Ángeles | Ալայ Ինչայսթի |
2011 | ս | Յուրահատուկները | Los únicos | Ջեսիկա Սերվանտես |
2014 | ս | Կողմնակիցները | Aliados | Մարա Ուլոա |
2016-2018 | ս | Ես Լունան եմ | Soy Luna | Ամբար Սմիթ |
2019 | ս | Խուակաս | Juacas | Ամբար Սմիթ |
2020 | ս | Հեռախոսային օպերատորներ | Cable girls | Կամիլա Սալվադոր |
2022-2023 | ս | Էլիտա (հեռուստասերիալ) | Elite | Իսադորա |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2016 | Kids' Choice Awards México | Սիրված չարագործ | Ես Լունան եմ | Հաղթանակ |
Kids' Choice Awards Colombia | Հաղթանակ | |||
Kids' Choice Awards Argentina | Հաղթանակ | |||
2017 | Kids' Choice Awards Colombia | Թրենդային աղջիկ | Ինքն իրեն | Հաղթանակ |
Kids' Choice Awards Argentina | Սիրված չարագործ | Ես Լունան եմ | Առաջադրված | |
Fans Awards[6] | Աստվածուհիներ | Ինքն իրեն | Առաջադրված | |
Լավագույն ֆենդոմ | Զեներիտաս | Առաջադրված | ||
2018 | Kids Choice Awards Argentina | Սիրված զույգ (Մայքլ Ռոնդայի հետ) | Ես Լունան եմ | Հաղթանակ[7] |
2019 | Kids Choice Awards México | Սիրված չարագործ | Հաղթանակ[8] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Michael Ronda – La Diva de la Escuela» – via www.youtube.com.
- ↑ «Ámbar en Juacas y la nueva Planeteada! l Disney Planet News #77» – via www.youtube.com.
- ↑ «VALENTINA ZENERE SE SUMA A LAS CHICAS DEL CABLE!». 2019 թ․ նոյեմբերի 21.
- ↑ Kanter, Jake (2021 թ․ փետրվարի 25). «Netflix Renews Spanish Drama 'Elite' For Season 5; Valentina Zenere & André Lamoglia Join Cast». Deadline (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Todos los nominados a los Fans Awards 2017». Television.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ de 2018, 25 de Agosto. «Los looks y la lista de ganadores de los Kids' Choice Awards Argentina 2018». infobae.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «KCA México 2019: ¡Ellos son los nominados finalistas! - TrendyByNick». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Սեներե» հոդվածին։ |