Վալենտինա Պավլովնա Ռուբցովա (ռուս.՝ Валентина Павловна Рубцова, ուկրաիներեն՝ Валентина Павлівна Рубцова, հոկտեմբերի 3, 1977(1977-10-03)[1][2], Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ուկրաինացի ռուսաստանաբան դերասանուհի, երգչուհի։

Վալենտինա Ռուբցովա
ուկրաիներեն՝ Валентина Павлівна Рубцова
Ծնվել էհոկտեմբերի 3, 1977(1977-10-03)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՄակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (2001)
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և հաղորդավար

Կենսագրություն խմբագրել

Վալենտինա Ռուբցովան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 3-ին Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքում։ Մանկությունից երազել է դառնալ դերասանուհի։ Պատանեկան տարիքում մասնակցել է տարբեր թատերական բեմադրությունների ու ներկայացումների[3]։ 1994-1996 թվականներին աշխատել է Դոնեցկի պատանի հանդիսատեսի մարզային թատրոնում (Մակեևկա)[4], որտեղ մասնակցել է «Դիմակահանդես», «Երկու թխկի» ներկայացումներին։ 1996 թվականին ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան-ԳԻՏԻՍ-ի դերասանական վարպետության կուրս[3], որն ավարտել է 2001 թվականին[5]։ Համալսարանում Վալենտինա Ռուբցովան մասնակցել է «Մերկ թագավոր», «Լու», «Եվ ծիծաղ, և մեղք» (ռուս.՝ «И смех, и грех») ներկայացումներին։

ԳԻՏԻՍ-ում սովորելու տարիներին[3]՝ 1999 թվականից[6] մինչև 2003 թվականը, Վալենտինա Ռուբցովան եղել է Девочки երաժշտական խմբի անդամ (Իգոր Մատվիենկոյի պրոդյուսերական կենտրոն)[4]։ Այդ խմբի կազմում նրա երաժշտական կարիերան շարունակվել է 4 տարի[3]։

2003 թվականին Վալենտինա Ռուբցովան սկսել է աշխատել «12 աթոռ» և «Կատուներ» մյուզիքլներում։ 2004 թվականից սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում՝ սկսելով մասնակցել СТС ալիքի «Слава Богу, ты пришёл!»[3], ինչպես նաև «В субботу вечером»[7] հաղորդումներին։ Որոշ ժամանակ անց ընդգրկվել է «Ունիվեր» (ռուս.՝ «Универ») սերիալի դերասանական կազմում, որի քասթինգի մասին իմացել է պատահաբար, բայց փորձերի ժամանակ իրեն դրսևորել է լավագույնս, ինչից հետո նրան վստահել են Տանյա Արխիպովայի դերը։ Դա եղել է Ռուբցովայի առաջին աշխատանքը, որի շնորհիվ նա մեծ ճանաչման է արժանացել[3]։

Վալենտինա Ռուբցովան մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Մեծ տարբերություն»[3] և НТВ ալիքի «Հետաքննությունը վարել են...» (ռուս.՝ «Следствие вели...») հաղորդումների նկարահանումներին։

Վալենտինա Ռուբցովան սպորտի վարպետի թեկնածու է սպորտային մարմնամարզությունից։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականին՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո[8], Վալենտինա Ռուբցովան ամուսնացել է[9][10]։ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին ծնվել է նրա դուստրը՝ Սոֆյան[9][10]։

Վալենտինա Ռուբցովան վարում է առողջ ապրելակերպ, զբաղվում է յոգայով։ Դստեր ծննդից առաջ եղել է բուսակեր[11]։

Արվեստ խմբագրել

1998-2003 թվականներին եղել է Девочки երաժշտական խմբի անդամ (Իգոր Մատվիենկոյի նախագիծ)[4]։

Ներկայացումներ խմբագրել

  • Դիմակահանդես (Դոնեցկի պատանի հանդիսատեսի մարզային թատրոն, Մակեևկա)
  • Երկու թխկի (Դոնեցկի պատանի հանդիսատեսի մարզային թատրոն, Մակեևկա)
  • Եվ ծիծաղ, և մեղք (ռուս.՝ «И смех, и грех», ԳԻՏԻՍ ուսումնական թատրոն)
  • Լու (ռուս.՝ «Блоха», ԳԻՏԻՍ ուսումնական թատրոն)
  • Մերկ թագավոր (ռուս.՝ «Голый король», ԳԻՏԻՍ ուսումնական թատրոն)
  • 12 աթոռ (մյուզիքլ, 2003-2004)
  • Կատուներ (մյուզիքլ) / Ջեմայմա, Ռամպլթիզեր (2005-2006)
  • Ինչպիսի ծիծաղ (ռուս.՝ «Какой смех!») – երկրորդական դեր

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ս Արծաթագույն հովտաշուշան 2 Ландыш серебристый 2 Լինա
2004 ս Ամուրիներ Холостяки էպիզոդ
2005 ս Օդանավակայան Аэропорт Տուտսի/ Մարիա Ռյաբոկոն
2005 ս Յուրայինը Свой человек աղջիկ գնացքում
2006 ս Ո՞վ է տանը գլխավոր Кто в доме хозяин? Ռիտա Կաբլուկովա
2007 ս Վիոլա Տարականովա։ Հանցագործ կրքերի աշխարհում 3 Виола Тараканова. В мире преступных страстей 3 Լիզա
2008-2011 ս Ունիվեր Универ Տանյա Արխիպովա
2011 ֆ Տղամարդկային կանացի խաղ Мужская женская игра Լիզա
2011-2014 ս Ունիվեր։ Նոր հանրակացարան Универ. Новая общага Տանյա Սերգեևա
2012 ֆ Շնորհավոր Ամանոր, մայրիկնե՛ր С Новым годом, мамы! Մաշայի օգնականը
2013-2018 ս Սաշատանյա Сашатаня Տանյա Սերգեևա

Հնչյունավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Биографии звезд на Cosmo.ru: Валентина Рубцова». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 Мара Гришина. (14.10.2011). «34-летняя звезда «Универа» Валентина Рубцова беременна и мечтает о домике» (ռուսերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «Валентина Рубцова - актриса театра и кино - биография, анкета, фото, видео, новости - 7Дней.ру». 7Дней.ру. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  6. «Группа "Девочки": состав и репертуар». FB.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  7. «Валентина Рубцова: «Влюбилась и почувствовала крылья» - Woman's Day». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «Валентина Рубцова прячет мужа» (ռուսերեն). Экспресс газета. 6 августа 2010. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. 9,0 9,1 «Валентина Рубцова стала мамой» (ռուսերեն). World News Agency. 16-12-2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
  10. 10,0 10,1 Вероника Полтавская. «34-летняя Валентина Рубцова родила первенца» (ռուսերեն). Woman.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. «Актриса Валентина Рубцова: «Любовь к ребёнку окрыляет!»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Ռուբցովա» հոդվածին։