Շնորհավոր Ամանոր, մայրիկնե՛ր
Շնորհավոր ամանոր, մայրիկնե՛ր (ռուս.՝ С новым годом, мамы), ռուսական մելոդրամա-կատակերգություն, որը նկարահանվել է 2012 թվականին, «Մայրիկներ» ֆիլմի շարունակությունն է։ Նախորդ ֆիլմի պես, որն 8 կարճ պատմությունից բաղկացած ալմանախ էր, այս ֆիլմը բաղկացած է 5 կարճ պատմություններից։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2012 թվականի դեկտեմբերի 27-ին[1]։ Մասերից մեկում վերջին անգամ խաղացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը[2]։
Շնորհավոր Ամանոր, մայրիկնե՛ր ռուս.՝ С новым годом, мамы! | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն և մելոդրամա |
Թվական | 2012 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սարիկ Անդրեասյան և Anton Bormatov? |
Պրոդյուսեր | Սարիկ Անդրեասյան |
Սցենարի հեղինակ | Սարիկ Անդրեասյան և Լեոնիդ Մարգոլին |
Դերակատարներ | Եկատերինա Վիլկովա, Սվետլանա Իվանովա, Մաքսիմ Վիտորգան, Կոնստանտին Կրյուկով, Վալենտինա Ռուբցովա, Ագնիա Դիտկովսկիտե, Գարիկ Խառլամով, Ստանիսլավ Սադալսկի, Եկատերինա Կլիմովա, Ռաիսա Ռյազանովա, Պավել Վոլյա, Իրինա Ռոզանովա, Ալեն Դելոն, Ելիզավետա Բոյարսկայա, Մաքսիմ Մատվեև և Աննա Բանշչիկովա |
Կինոընկերություն | Enjoy Movies |
Նախորդ | Moms? |
Հաջորդ | Q19619155? |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը բաղկացած է 5 տարբեր պատմություններից, որոնց գլխավոր թեման սերն է մոր հանդեպ։ Բոլոր իրադարձությունները տեղի են ունենում Նոր տարվա նախօրեին։
Նկարահանող խումբ խմբագրել
- սցենարի հեղինակներ` Սարիկ Անդրեասյան, Օլգա Անտոնովա, Տիգրան Բակումյան, Լեոնիդ Մարգոլին, Ալեքսանդր Մարկին, Էմիլ Նիկողոսյան
- բեմադրող նկարիչներ` Արտյոմ Աքսյոնենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչյով, Կլիմ Պոպլավսկի
- երկրորդ ռեժիսորներ` Եվգենիա Գլադչենկո, Ելենա Մուրոմցևա, Կլիմ Պոպլավսկի
- բեմադրող օպերատոր` Անտոն Զենկովիչ
- բեմադրող նկարիչ` Դավիդ Դադունաշվիլի
- հագուստների նկարիչ` Գուլնարա Շախմիլովա
- դիմահարդարներ` Յուլյա Սոբինովա, Օլգա Ժուրավլյովա, Ալյոնա Մախորտ
- մոնտաժի ռեժիսոր` Կիրիլ Կոզլով
- վերաթողարկման հնչյունային օպերատոր` Վասիլի Կրաչկովսկի
- նկարահանման հրապարակի հնչյունային ռեժիսոր` Դենիս Կորժով
- վերամբարձ կռունկի օպերատոր` Վադիմ Կուլաև
- վերամբարձ կռունկի մեխանիկներ` Մաքսիմ Բելի, Անտոն Մատվեիչև
- շարժական տեսախցիկի օպերատորներ` Իգոր Վոտինցև, Կոլյա Լամպոչկա, Ալիկ Թահիրով, Սերգեյ Ավդոնին
- ֆիլմի տնօրեն` Սերգեյ Ստեգնի
- գլխավոր պրոդյուսերներ` Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Գեորգի Մալկով, Վլադիմիր Պոլյակով, Վալերի Սահարյան
Դերերում խմբագրել
«Մայրիկների պատերազմ»
- Եկատերինա Վիլկովա` Մաշա
- Սվետլանա Իվանովա` Լենա
- Լուիզա-Գաբրիելա Բրովինա` Պոլինա
- Եվգենիա Կավերաու` Լիզա
- Մաքսիմ Վիտորգան` Մաշայի ամուսինը
- Կոնստանտին Կրյուկով` Լենայի ամուսինը
- Վալենտինա Ռուբցովա` Մաշայի օգնականը
«Թավջութակահարը»
- Տատյանա Վասիլևա` Սվետլանա Պետրովնա, մայր
- Վիկտոր Վասիլև` Իվան, որդի
- Ագնիա Դիտկովսկիտե` Վիկա
- Գարիկ Խառլամով` Գոշա
- Ստանիսլավ Սադալսկի` Պյոտր Ալեքսանդրով, երաժշտական քննադատ
«Մայրիկներ-աղջիկներ»[3]
- Եկատերինա Կլիմովա` Վիկտորյա
- Օլգա Սուտուլովա` Գալինա
- Կսենիա Պոպովիչ` Սոնյա
- Ռաիսա Ռյազանովա` տատիկը կայարանից
- Ալեքսեյ Գրիշին` ավտոսրահի տնօրեն
«Տեսնել Փարիզն ու...»
- Պավել Վոլյա` որդի
- Իրինա Ռոզանովա` Վերա Եվգենևա, մայրիկ, ֆրանսերենի ուսուցչուհի
- Ալեն Դելոն` կամեո
- Կարեն Բադալով` բժիշկ
«Երջանիկ թվեր»[4]
- Ելիզավետա Բոյարսկայա` Քսենիա
- Մաքսիմ Մատվեև` կին
- Ռոմա Զենչուկ` Պաշա
- Աննա Բանշիկովա` Մարինա, Քսենիայի քույրը
Նկարահանումներ խմբագրել
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2012 թվականի ապրիլի 26-ին[5]։
Արձագանքներ և գնահատականներ խմբագրել
Ֆիլմը ռուսական մամուլում արժանացել է միջին գնահատականների` 10-ից միջինը 6.1[6]-5.8[7] բալով։ Պարբերականների մեծ մասը, այդ թվում և` Афиша Mail.ru-ն[8], Ալեքս Էքսլերի հեղինակային նախագիծը[9], TramVision-ը[10], ֆիլմը գնահատել են միջին կամ անցողիկ։ Ֆիլմի մասին դրական են արտահայտվել «Կինոնորություններ» (ռուս.՝ Новости кино)[11] և «Թատրոնի նորություններ» (ռուս.՝ Кино-Театр)[12] պորտալները, բացասական` The Village պորտալի հեղինակը[13]։ Ֆիլմի մասին գրել են. «բառի բոլոր իմաստներով միջին և փոքր բյուջեով ռուսական ամանորյա կինոշոու»[8], «հիանալիորեն հաշվարկված ռուսական տոնական բլոկբաստեր` անվնաս կատակներով»[13], «դերասանական խաղի հաշվին ֆիլմը կարելի է ոչ վատ համարել»[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «С новым годом мамы на сайте enjoy-movies»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին։ Վերցված է 2018-12-14
- ↑ «Ален Делон впервые снимется в российском фильме»։ РИА Новости։ 2012-07-20։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2012-07-23
- ↑ «15 июня стартуют съемки третьей новеллы киноальманаха «С новым годом, МАМЫ»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-12-14
- ↑ «Лиза Боярская и Максим Матвеев сыграют в фильме «С новым годом, МАМЫ»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-12-14
- ↑ «26 апреля стартовали съемки первой новеллы фильма «С новым годом, МАМЫ!»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին։ Վերցված է 2018-12-14
- ↑ Рецензии на фильм С Новым годом, мамы! (2012), отзывы
- ↑ С новым годом, мамы! — отзывы о фильме — Мегакритик
- ↑ 8,0 8,1 Рецензия пользователя Борис Гришин к фильму С Новым годом, мамы! — Афиша Mail.Ru
- ↑ 9,0 9,1 http://www.exler.ru/films/21-01-2013.htm
- ↑ http://www.tramvision.ru/recensia/2012/moms.htm
- ↑ Рецензия к фильму «С новым годом, мамы!». Немного о главном
- ↑ Рецензии на фильмы — «С новым годом, мамы!» — Кино-Театр. РУ
- ↑ 13,0 13,1 Фильмы на каникулы: «С Новым годом, мамы!», «Джентльмены, удачи!», «Джекпот» — The Village
Արտաքին հղումներ խմբագրել
- Շնորհավոր Ամանոր, մայրիկներ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Շնորհավոր Ամանոր, մայրիկներ» Enjoy Movies Archived 2012-05-13 at the Wayback Machine.