Վալենտինա Չեռնոյա (իտալ.՝ Valentina Cernoia, հունիսի 22, 1991(1991-06-22)[1], Մաներբիո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Յուվենտուս» կանանց ակումբի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի 2017 թվականի առաջնության և 2019 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Վալենտինա Չեռնոյա
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1991(1991-06-22)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Մաներբիո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 171 սանտիմետր
Քաշ 56 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Բրեշիա» խմբագրել

Չեռնոյան ծնունդով Բրեշիա գավառի Մաներբիոյից է, ֆուտբոլով սկսել է զբաղվել 8 տարեկանից «Կինձանեզի» մարզական համայնքում (1999-2002)։ 2002 թվականից մինչև 2008 թվականը խաղացել է իր հայրենի քաղաքի «Մաներբիո Վիրտուս» թիմում։

2008 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Բրեշիա» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի հետ, որը հանդես է եկել A2- Սերիայում։ 2008/09 մրցաշրջանում թիմի հետ միասին նա հաղթել է A2-Սերիայի առաջնությունում, հասնելով դասի բարձրացման։ «Բրեշիա»-ի կազմում նա երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն 2013/14 և 2015/16 մրցաշրջաններում, երեք անգամ դարձել Իտալիայի գավաթակիր (2012/13, 2014/15 և 2015/16), ինչպես նաև երեք անգամ նվաճել Իտալիայի Սուպերգավաթը՝ (2014, 2015, 2016):

2014 թվականի հոկտեմբերի 9-ին նա իր նորամուտը նշել է «Բրեշիա»-ի կազմում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի 1/32 եզրափակիչի Լիոնի դեմ առաջին խաղում (0:5)։ Պատասխան խաղում նորից հաղթանակ է տարել Լիոնը (0:9)։ 2015/16 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում նա «Բրեշիա»-ի հետ հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ թիմը երկու անգամ պարտվել է գերմանական «Վոլֆսբուրգ»-ին (0:3, 0:3)։

2016 թվականի հոկտեմբերի 5-ին Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի 1/32 եզրափակչի առաջին խաղում Չեռնոյան խփել է իր դեբյուտային գոլը եվրոպական առաջնությունում լեհական «Մեդիկի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ խաղի 36-րդ րոպեին։ «Բրեշիա»-ն դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ չի կարողացել շրջանցել «Ֆորտունային» (Յորինգ)՝ 0:1 և 1:3։

Իտալիայի գավաթի 2017 թվականի հունիսի 16-ին կայացած «Ֆիորենտինայի» դեմ եզրափակիչը «Բրեշիա»-ի կազմում նրա վերջին հանդիպումն է եղել։ 2017 թվականի հունիսի 30-ին նա պաշտոնապես հեռացավ թիմից, նրա կազմում անցկացնելով 218 հանդիպում բոլոր մրցաշարերում, ինչը դարձել է ակումբային ռեկորդ։

«Յուվենտուս» խմբագրել

2017 թվականի հուլիսի 1-ին, որպես ազատ գործակալ, նա պայմանագիր է կնքել Թուրինի «Յուվենտուս» նորաստեղծ ակումբի հետ, որը «Յուվենտուս» ՖԱ-ի մասնաճյուղն է եղել, որը պետք է հանդես գար կանանց Ա Սերիայում՝ սկսած 2017/18 մրցաշրջանից։ 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի հետ խաղում նա վնասվածք էր ստացել[2]՝ ձախ ոտքի առաջի խաչաձև կապանների պատռվածք[3] և բաց թողեց մրցաշրջանի առաջին կեսը։ Ապաքինվելով վնասվածքից՝ նա իր նորամուտը նշեց «Յուվենտուս» -ի կազմում 2018 թվականի մարտի 25-ին Ա Սերիայի 17-րդ տուրի «Սասուոլոյի» հետ արտագնա խաղում (5:0)՝ 65-րդ րոպեին փոխարինելով Բարբարա Բոնանսիային[3]։ 2018 թվականի ապրիլի 28-ին առաջին անգամ խաղացել է Յուվենտուսի մեկնարկային կազմում Ա Սերիայի «Սան Զակարիայի» (Ռավեննա) հետ խաղում (2։ 1)[4]։ 2018 թվականի մայիսի 12-ին նա խփեց իր առաջին գոլը «Յուվենտուս»-ի կազմում Ա Սերիայի 22-րդ տուրի «Տավանյակոյի» հետ տնային խաղում (4:0)՝ գոլի հեղինակ դառնալով 83-րդ րոպեին[5]։ 2017/18 մրցաշրջանի վերջում «Յուվենտուս»-ի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, դա ակումբի պատմության մեջ առաջին սկուդետտոն է եղել։ Ընդհանուր առմամբ, իր դեբյուտային մրցաշրջանում նա 7 հանդիպում է անցկացրել «Յուվենտուս»-ի կազմում (6-ը՝ Ա Սերիայում և 1-ը՝ Իտալիայի գավաթում)։

2018 թվականի հոկտեմբերի 13-ին նա խաղացել է Իտալիայի Սուպերգավաթի 2018 թվականի եզրափակիչում, որտեղ «Յուվենտուս»-ը պարտվել է Ֆիորենտինային 0:1 հաշվով[6]։ Եվրոպայի առաջնությունում՝ 2018/19 Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում, «Յուվենտուս»-ը 1/16 եզրափակիչ փուլում պարտվեց դանիական «Բրոնդբիին» (2:2, 0:1)։ Ակումբի կազմում երկրորդ մրցաշրջանում նա դարձել է Իտալիայի չեմպիոն 2018/19 թվականներին՝ Ա Սերիայում անցկացնելով 21 հանդիպում, դառնալով 4 գոլի հեղինակ։ 2019 թվականի ապրիլի 19-ին նա դարձել է 2019 թվականի Իտալիայի գավաթակիր՝ եզրափակիչ խաղում խփելով հաղթական գոլը «Ֆիորենտինա»-ի հետ խաղում (2:1)[7]։ Ընդհանուր առմամբ, նա «Յուվենտուս»-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։

2019 թվականի սեպտեմբերի 19-ին նա երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ մինչև 2021 թվականի ավարտը[8]։ 2019 թվականի սեպտեմբերին մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի 1/16 եզրափակիչի հանդիպումներին, այդ խաղերում «Յուվենտուս»-ը երկու անգամ պարտվել է «Բարսելոնային»՝ 0:2 և 1:2 հաշվով[9]։ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին նա դարձել է Իտալիայի Սուպերգավաթի 2019 թվականի հաղթող, որտեղ «Յուվենտուս»-ը եզրափակչում 2:0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինա»-ին[10]։ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին նա ընդգրկվել է «Տարվա թիմում»՝ Իտալիայի ֆուտբոլային ասոցիացիայի վարկածով[11]։ 2019/20 մրցաշրջանում նա «Յուվենտուս»-ի հետ անընդմեջ նվաճել է երրորդ Սկուդետտոն, առաջնությունն ինքնին կասեցվել է և չի խաղարկվել Իտալիայում COVID-19-ի տարածման պատճառով և «Յուվենտուս»-ը ժամանակից շուտ հաղթող ճանաչվեց[12]։ Համաճարակի պատճառով չի ավարտվել նաև Իտալիայի գավաթի 2019/20 մրցաշրջանը[13]։ «Յուվենտուս»-ի կազմում նա մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 18 խաղ, դառնալով 6 գոլի հեղինակ։

2020 թվականի սեպտեմբերի 7-ին J|Medical-ի բժշկական ախտորոշման արդյունքներով պարզվել է, որ Չեռնոյը ձախ աճուկի մկանային վնասվածք է ստացել և առաջիկայում պետք է անցնի վերականգնողական գործընթաց[14]։ 2021 թվականի հունվարի 10-ին նա դարձավ Իտալիայի Սուպերգավաթի 2020 թվականի հաղթող, որի եզրափակիչում «Յուվենտուս»-ը հաղթեց «Ֆիորենտինա»-ին (2:0)[15]։ 2021 թվականի մայիսի 5-ին նա երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ՝ մինչև 2022 թվականի ավարտը[16]։ 2020/21 մրցաշրջանի վերջում «Յուվենտուս»-ը գրավել է 1-ին տեղը Ա Սերիայում՝ 4-րդ անգամ անընդմեջ դառնալով չեմպիոն[17][18]։ Առաջնության 22 հանդիպումներից թիմը հաղթել է 22 խաղում՝ սահմանելով ազգային ռեկորդ իտալական ֆուտբոլում (ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց)[17]։ Ա Սերիայում նա անցկացրել է 16 հանդիպում, դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[16], ինչպես նաև 5 հանդիպում Իտալիայի գավաթում (1 գոլ), 1՝ Իտալիայի Սուպերգավաթում և 2՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։

Կարիերան հավաքականում խմբագրել

2007 թվականին Չեռնոյան խաղացել է Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականում, որտեղ անցկացրել է 3 հանդիպում։ 2008 թվականին խաղացել է Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականում, որի կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։

2013 թվականի օգոստոսին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կաբրինին առաջին անգամ զանգահարել է Չեռնոյային, նրան հրավիրել մասնակցելու 2015 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին[19]։ 2013 թվականի հոկտեմբերի 31-ին նա իր նորամուտը նշել է Իտալիայի հավաքականի կազմում Իսպանիայի դեմ արտագնա խաղում՝ փոխարինելով Էլիզ Կամպորեզեին 80-րդ րոպեին։ Նա իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում խփել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին Էստոնիայի ազգային հավաքականի հետ տնային խաղում (4:0)՝ գոլի հեղինակ դառնալով խաղի 27-րդ րոպեին[20]։ 2014 թվականի հոկտեմբերին նա գոլ է խփել Ուկրաինայի հետ խաղում (2:1) 2015 թվականի աշխարհի առաջնության 1/2 եզրափակիչ փուլի 1-ին րոպեին, սակայն փլեյ-օֆֆի վերջին խաղում Իտալիան ի վերջո պարտվել է Հոլանդիայի հավաքականին (1:1, 1:2)։ 2015 թվականի մարտին նա գոլ է խփել Մեքսիկայի հետ Կիպրոսի գավաթի խաղարկության 3-րդ տեղի համար խաղում, որտեղ Իտալիան պարտվել է 2:3 հաշվով։

2017 թվականի հուլիսի 5-ը ընդգրկվել է Իտալիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելով 2017 թվականի Եվրոպայի առաջնության Նիդերլանդներում կայացած հանդիպումներին, որտեղ թիմը պետք է խաղար B խմբում Ռուսաստանի, Գերմանիայի և Շվեդիայի հավաքականների հետ[21]։ Եվրոպայի առաջնությունում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում՝ Գերմանիայի հետ խաղում (1:2), որտեղ վնասվածք է ստացել և փոխարինվել[2], իսկ Իտալիայի հավաքականը խմբում զբաղեցրել է 4-րդ տեղը[22]։ 2019 թվականի մարտին նա մասնակցեց Կիպրոսի 2019 թվականի գավաթի խաղարկությանը, որտեղ եզրափակչում գոլ է խփել ԿԺԴՀ-ի հավաքականին, որի հետ Իտալիան ոչ-ոքի է խաղացել 3-3, բայց 11 մետրանոց հարվածաշարում պարտվել է 6-7 հաշվով[23]։

2019 թվականի մայիսի 24-ին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միլենա Բերտոլինին Չեռնոյային ընդգրկել է թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայի 2019 թվականի աշխարհի առաջնության խաղերին, որտեղ Իտալիան C խմբում է եղել Բրազիլիայի, Ավստրալիայի և Ջամայկայի հավաքականների հետ[24][25]։ Մրցաշարում մասնակցել է իր ազգային հավաքականի բոլոր 3 հանդիպումներին խմբային փուլում, ինչպես նաև 1/8 եզրափակչում Չինաստանի հետ խաղին (2:0)[26] և քառորդ եզրափակիչի խաղին, որտեղ Իտալիան պարտվել է Նիդերլանդներին (0:2)[27]։

Վիճակագրություն խմբագրել

Թիմային գոլեր խմբագրել

13 апреля 2021-ի դրությամբ
Վալենտինա Չեռնոյի գոլերը Իտալիայում
Ավսաթիվ Ստադիոն Մրցակից Հաշիվ արդյունք Խաղ Прим.
1 13 սեպտեմբերի, 2014 «Սիլվիո Պիոլա», Վերչելլի, Իտալիա   3:0 4:0 Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներ 2015 [28]
2 17 սեպտեմբերի, 2014   11:0 15:0 [29]
3 25 հոկտեմբերի, 2014 «Մանիլո Սկոպինո», Ռիետի, Իտալիա   1:0 2:1 Աշխարհի առաջնության Փլեյ-օֆֆ 2015 [30]
4 11 марта 2015 «Զենոն» մարմնամարզական միության մարզադաշտ, Լառնակա, Կիպրոս   1:1 2:3 Կիպրոսի գավաթ 2015 [31]
5 18 սեպտեմբերի, 2015 «Ալբերտո Պիկկո», Սպեցիա, Իտալիա   1:1 6:1 Աշխարհի առաջնության որակավորման հանդիպումներ 2017 [32]
6 7 ապրիլի, 2017 «Վեյլ Փարք», Սթոք-օն-Թրենտ, Անգլիա   1:1 1:1 Ընկերական խաղ [33]
7 6 մարտի, 2019 «Էնթոնի Պապադոպուլոս», Լարնակա, Կիպրոս   3:3 3:3 (Ավելացրած ժամանակ) Կիպրոսի գավաթ 2019 [34]
8 5 ապրիլի, 2019 Լյուբլին, Լեհաստան   1:0 1:1 Ընկերական խաղ [35]
9 12 նոյեմբերի, 2019 «Թեոֆիլո Պատինի», Կաստել-դի-Սանգրո, Իտալիա   1:0 5:0 Աշխարհի առաջնության որակավորման հանդիպումներ 2022 [36]
10 2:0

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Բրեշիա»
  • Իտալիայի չեմպիոն (2)՝ 2013/14, 2015/16
  • Իտալիայի առաջնության արծաթե մեդալակիր (2)՝ 2014/15, 2016/17
  • Իտալիայի գավաթակիր (3)՝ 2012/13, 2014/15, 2015/16
  • Իտալիայի գավաթի եզրափակիչի մասնակից՝ 2016/17
  • Իտալիայի Սուպերգավաթի հաղթող (3)՝ 2014, 2015, 2016
«Յուվենտուս»
  • Իտալիայի չեմպիոն (4)՝ 2017/2018, 2018/19, 2019/20, 2020/21[17]
  • Իտալիայի գավաթի հաղթող՝ 2018/19[7]
  • Իտալիայի սուպերգավաթի հաղթող (2)՝ 2019[10], 2020[15]
  • Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչի մասնակից՝ 2018[6]
Իտալիայի հավաքական
  • 2019 թվականի Կիպրոսի գավաթի եզրափակիչի մասնակից

Անձնական խմբագրել

  • Տարվա թիմ AIC վարկածով՝ 2019[11], 2020

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 «Italia eliminata. Cuore e carattere, le Azzurre lottano fino all'ultimo con la Germania». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  3. 3,0 3,1 «JUVENTUS WOMEN: 5-0 A SASSUOLO E QUALIFICAZIONE IN CHAMPIONS». juventus.com (իտալերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2018 թ․ մարտի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  4. «WOMEN: LA JUVE BATTE IL RAVENNA!». juventus.com (իտալերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  5. «WOMEN, QUATTRO GOL VERSO LO SPAREGGIO». juventus.com (իտալերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2018 թ․ մայիսի 12. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  6. 6,0 6,1 «La Fiorentina vince la Supercoppa contro la Juventus». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  7. 7,0 7,1 «THE COPPA ITALIA IS BIANCONERA!». juventus.com (անգլերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2019 թ․ ապրիլի 28. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  8. «GIULIANI AND CERNOIA WITH US UNTIL 2021!». juventus.com (անգլերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2019 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  9. «WOMEN, A TESTA ALTA». juventus.com (իտալերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2019 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  10. 10,0 10,1 «La Juventus di Rita Guarino è una macchina perfetta: alle Bianconere la Supercoppa TIMVISION». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2019 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  11. 11,0 11,1 «SO MANY JUVENTUS WINNERS AT THE GRAN GALÀ DEL CALCIO AIC 2019!». juventus.com (անգլերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2019 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  12. «Futuro del Calcio Femminile: nuove norme e via al professionismo nel 2022. Scudetto alla Juventus, Serie B a 14». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2020 թ․ հունիսի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  13. «Ufficializzato lo stop alla Serie A TimVision e alla Serie B. Ogni ulteriore adempimento verrà deciso dal Consiglio Federale». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2020 թ․ հունիսի 16. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  14. «MEDICAL UPDATE. VALENTINA CERNOIA». juventus.com (անգլերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2020 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  15. 15,0 15,1 «Ancora Juventus, straordinaria Bonansea: una doppietta dell'azzurra regala il trofeo alle bianconere». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2021 թ․ հունվարի 10. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  16. 16,0 16,1 «VALENTINA CERNOIA RENEWS UNTIL 2022!». juventus.com (անգլերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2021 թ․ մայիսի 5. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  17. 17,0 17,1 17,2 «La Juventus centra la 22ª vittoria ed entra nella storia, 2-2 del Milan, goleada del Sassuolo». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2021 թ․ մայիսի 23. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  18. «JUVENTUS WOMEN, E' QUARTO SCUDETTO!». juventus.com (իտալերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2021 թ․ մայիսի 8. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  19. «Spagna 2–0 Italia». uefa.com (իտալերեն). Официальный сайт УЕФА. 2013 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  20. «Italia 4-0 Estonia». uefa.com (իտալերեն). Официальный сайт УЕФА. 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  21. «Ufficializzata la lista delle 23 Azzurre convocate per il Campionato Europeo». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  22. «Nell'ultima notte olandese l'Italia lascia il segno. Battuta la Svezia vice campione olimpico». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2017 թ․ հուլիսի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  23. «Cyprus Cup: Italia a un passo dal successo, Azzurre sconfitte ai rigori nella finale con la Corea del Nord». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2019 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  24. «Ecco le 23 convocate per il Mondiale: il 2 giugno la partenza per la Francia». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2019 թ․ մայիսի 24. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  25. «THE BIANCONERE CALLED UP FOR THE WORLD CUP». juventus.com (անգլերեն). Официальный сайт ФК «Ювентус». 2019 թ․ մայիսի 24. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  26. «L'Italia non si ferma più! Le Azzurre battono anche la Cina e volano ai Quarti del Mondiale». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2019 թ․ հունիսի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  27. «Finisce ai Quarti il Mondiale dell'Italia: esulta l'Olanda, ma le Azzurre escono a testa alta». figc.it (իտալերեն). Итальянская федерация футбола. 2019 թ․ հունիսի 29. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  28. Италия 4:0 Эстония на официальном сайте УЕФА
  29. Италия 15:0 Македония на официальном сайте УЕФА
  30. Италия 2:1 Украина на официальном сайте УЕФА
  31. Италия 2:3 Мексика Արխիվացված 2016-12-27 Wayback Machine на официальном сайте Итальянской федерации футбола
  32. Италия 6:1 Грузия на официальном сайте УЕФА
  33. Италия 2:3 Мексика на официальном сайте Футбольной ассоциации Англии
  34. КНДР 3:3 Италия (п. 7:6) на официальном сайте Итальянской федерации футбола
  35. Польша 1:1 Италия на официальном сайте Итальянской федерации футбола
  36. Италия 5:0 Мальта на официальном сайте УЕФА
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Չեռնոյա» հոդվածին։