Վալբոնայի հովիտ ազգային պարկ

Վալբոնայի հովիտ ազգային պարկ (ալբ․՝ Parku Kombëtar "Lugina e Valbonës"), բնության հատուկ պահպանվող տարածք, որ տեղակայված է Ալբանիայում՝ Տրոպոյայի շրջանի ու Կուկասի գավառի տարածքներում։ Այն գտնվում է Բայրամ Ցուրի քաղաքից 25-30 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Վալբոնայի հովիտ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱլբանիա Ալբանիա
Կոորդինատներ42°27′12″ հս․. լ. 19°53′16″ ավ. ե.HGЯO
Տարածք8 կմ²
Հիմնադրված է1996 թվականի հունվարի 15
Քարտեզ
 Valbona Valley National Park Վիքիպահեստում

Վալբոնայի հովիտ պարկը Ալբանիայի այն երեք ազգային պարկերից մեկն է, որ ձևավորվել են 1996 թվականի հունվարի 15-ին Մինիստրների խորհրդի № 102 որոշմամբ (մյուս երկուսն են՝ Qafë Shtamë և Zall Gjoçaj)[1]: Ազգային պարկի տարածքը կազմում է 80 քառակուսի կիլոմետր։ Այն զբաղեցնում է Վալբոնա գետի վերին հոսանքները, որ գտնվում են Հյուսիսալբանական Ալպերում։ Հյուսիսում պարկը շարունակվում է Չեռնոգորիայի սահմանից այն կողմ, արևմուտքում հասնում է մինչև Տետի ազգային պարկի սահմանները (ալբ․՝ Thethi), իսկ արևելքում տարածվում է մինչև Lumi i Gashit արգելոցը։ Վալբոնայի հովիտ ազգային պարկի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 400-ից մինչև 2692 մետր։ Պարկի տարածքում կան բազմաթիվ քարայրներ։ Դրանց թվում է Դրագոբի քարայրը, որտեղ մահացել է Ալբանիայի ազգային հերոս Բայրամ Ցուրին[2]։

Ալբանիան, Չեռնոգորիան ու Կոսովոյի Հանրապետությունը նախատեսում են ստեղծել բնության պահպանվող տարածք, որ տեղակայված կլինի երեք պետությունների տարածքում և կկոչվի «Բալկանյան խաղաղության պարկ»[3]։

Բուսական աշխարհ խմբագրել

Վալբոնայի հովտում աճող ծառերի շարքում հանդիպում են եվրոպական հաճարենի (Fagus sylvatica), Հելդրեյխի սոճի (Pinus heldreichii), բալկանյան (մակեդոնական) սոճի (Pinus peuce), սոճի սովորական (Pinus silvestris), շագանակենի ցանովի (Castanea sativa), ընկուզենի սովորական (Juglans regia), խնձորենի անտառային (Malus sylvestris) և այլն[4]։

Կենդանական աշխարհ խմբագրել

Ազգային պարկի տարածքում հանդիպում են այնպիսի կաթնասուններ, ինչպիսիք են գորշ արջը (Ursus arctos), գայլը (Canis lupus), սովորական լուսանը (Felis lynx), այծյամը (Capreolus capreolus), քարայծը (Rupicapra rupicapra), վարազը (Sus scrofa)[4][5][6]:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. RRJETI I ZONAVE TË MBROJTURA NË SHQIPËRI
  2. Collectif,Dominique Auzias,Jean-Paul Albanie 2014 Petit Futé. — 2014. — С. 14.
  3. Sulejmani, Edlira. «Bashkepunimi rajonal bisedime per nje park kombetar shqiptaro-kosovaro-malazez». Alsattv (Albanian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 "Guidë trustike (udhë-rrëfyese)Lugina e Valbonës", authors: Beqir Bala, Briken Osmani, p. 6-13
  5. "Parku kombëtar i Valbones dhe prespektiva e zhvillimit te turizmit", WWF (World Wildlife Fund), Admir Seci, Abdulla Diku
  6. "Zonat e mbrojtura të Shqipërisë", Nihat Dragoti, Zamir Dedej dhe Pëllumb Abeshi, 2007; ch. 6, pg. 204.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալբոնայի հովիտ ազգային պարկ» հոդվածին։