Վագրակերպ հաց («հոլանդական խռթխռթիկը» ԱՄՆ-ում, «tijgerbrood» կամ «tijgerbol» Նիդերլանդներում, և «ընձուղտի հաց»՝ Մեծ Բրիտանիայում), յուրահատուկ խայտաբղետ հացակեղև ունեցող հացի կոմերցիոն անվանումը։

Վագրակերպ հաց
Ենթատեսակհաց
Առաջացման երկիր Նիդերլանդներ
Ստեղծման տարեթիվ1909
Հիմնականալյուր, սեղանի աղ, խմորասնկեր, շաքար, կարագ, կաթ, ցորենի ալյուր և flour treatment agent?

Պատմություն խմբագրել

Վագրակերպ հացը, որը նաև հայտնի է որպես «հոլանդական խռթխռթիկ» կամ «tijgerbrood»: Անվանումը ծագում է բատոնի յուրահատուկ տեսքով վերնամասից, որին հնարավոր է հասնել՝ խմորին մինչ թխելը բրնձի մածուկ քսելով։ Այդ մածուկը չի պարունակում սնձան (սպիտակուցային նյութ), այդ պատճառով էլ խմորի բարձրացմանը զուգահեռ չի ձգվում։ Թխման ընթացքում, երբ բատոնը փռվում է, չորացած մածուկն սկսում է ճեղքերի բաժանվել։ Վագրակերպ հացն առաջացել է Նիդերլանդներում և տարածվել է Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ առաջին անգամ ԱՄՆ-ում այս հացը հայտնվել է մոտավորապես 1909 թվականին[1]։

Պատրաստման առանձնահատկություններ խմբագրել

Ինքը հացը, որպես կանոն, պատրաստում են քունջութի յուղով, իսկ մածուկը պատրաստում են բրնձի ալյուրից և քսում են խմորի վերնամասին՝ մինչ թխվելը։ Մածուկը, որը հացին յուրահատուկ բուրմունք է հաղորդում, չորանում է, և թխման ընթացքում ձևավորվում է «վագրային կեղև»։ Մյուս անհրաժեշտ բաղադրիչը քւնջութի յուղն է, որը հացին յուրահատուկ համ ու բույր է հաղորդում։ Թխված, բրնձային հացակեղևն արտաքուստ խռթխռթան է, իսկ ներքուստ՝ փափուկ։ Որպես կանոն՝ վագրակերպ հացը պատրաստվում է բոքոնի կամ սպիտակ բուլկի հացի տեսքով, բայց բաղադրատոմսը ենթադրում է պատրաստում՝ ցանկացած ձևով։ Ինչպես նաև կարելի է օգտագործել խոշոր աղացած ալյուր[2]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2011 թվականի մայիսին երքամյա բրիտանուհի Լիլի Ռոբինսոնը (Lily Robinson) մթերային խանութների ցանցի գլխավոր մենեջերին նամակ գրեց։ Նամակի էությունը կայանում էր նրանում, որ նա հացը չի նմանեցնում վագրի մորթուն։ Ի պատասխան՝ նա նամակ ստացավ՝ 1 քարտ-կուպոնով՝ £ 3-ի համար նախատեսված, իսկ հացը մինչ օրս բրիտանական խանութներում սկսել են անվանել «ընձուղտի հաց»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Karen Leibowitz (2015 թ․ սեպտեմբերի 28). «Active Ingredient: Going Dutch Crunch». The Bay Citizen. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «Snap, crackle, crunch bread». Modern-baking.com. 2009 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին.
  3. DAVID AMERLAND WHEN A TIGER BREAD LOAF IS A GIRAFFE (En). — 2012.

Արտաքին հղումներ խմբագրել