Վագիֆ Մուստաֆա-Զադեի տուն-թանգարան
Վագիֆ Մուստաֆա-Զադեի տուն-թանգարան(ադրբ.՝ Vaqif Mustafazadənin ev-muzeyi), տուն-թանգարան, որտեղ ապրել է ադրբեջանցի ջազ երգահան և երաժիշտ Վագիֆ Մուստաֆա-Զադեն 1940-1979 թվականներին։ Թանգարանը գտնվում է Բաքվում, Վագիֆ Մուստաֆա-Զադե փողոցում[2]։
Վագիֆ Մուստաֆա-Զադեի տուն-թանգարան ադրբ.՝ Vaqif Mustafazadənin ev-muzeyi | |
---|---|
Տեսակ | կենսագրական թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Իչարի Շահար (Բաքվի թաղամաս) և Բաքու |
Ղեկավարության նստավայր | Բաքու, Ադրբեջան |
Հասցե | Վագիֆ Մուստաֆա-Զադե փողոց 4, Բաքու, Ադրբեջան |
Հիմնադրվել է | հուլիսի 28, 1989 |
Տնօրեն | Աֆակ Ալիևա[1] |
Պատմություն
խմբագրելՎագիֆ Մուստաֆա-Զադեի տուն-թանգարանը հիմնադրվել է 1989 թվականի հուլիսի 28-ին։ 1994 թ-ին եղել է Ադրբեջանի երաժշտական մշակույթի պետական թանգարանի մասնաճյուղը[3]։ 1989-1997 թվականներին թանգարանի տնօրենը եղել է Զիվար Ալիևան։ 2005 թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ թանգարանի բացումը Վագիֆ Մուստաֆազադեի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ։ 1997 թվականից թանգարանի տնօրեն Աֆակ Ալիևանն է։
Թանգարանում առկա են 1214 նյութեր, այդ թվում Վագիֆ Մուստաֆազադեի կյանքին և աշխատանքին վերաբերող լուսանկարներ, պաստառներ, սկավառակներ, փաստաթղթեր և անձնական իրեր։ Թանգարանը բաղկացած է 3 սենյակից։ Թանգարանում նաև կա Վագիֆ Մուստաֆա-Զադեի դուստրին պատկանող դաշնամուր։ [4]
Պատկերասրահ
խմբագրել-
Թանգարանի ցուցահանդեսները
-
Թանգարանի ցուցահանդեսները
-
Միջանցք
-
դաշնամուր
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ադրբեջանցի ջազմենի տանը
- ↑ տուն-թանգարանները(չաշխատող հղում)
- ↑ Музей, Баку
- ↑ The Emergence of Jazz in Azerbaijan