Իչարի Շահար (Բաքվի թաղամաս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իչարի Շահար

Իչարի Շահարը («Ներքին քաղաք»; ադրբ.՝ İçəri şəhər), ժողովրդի մոտ՝ «Բերդ») Բաքվի կենտրոնում գտնվող հին թաղամաս է և պատմա-ճարտարապետական արգելանոց, քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից է։ Թաղամասը գտնվում է փոքրիկ բլրի վրա՝ Կասպից ծովի ափի մոտ։ Շրջապատված է բերդապարիսպներով, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետր, իսկ լայնությունը 3,5։ 1977 թվականին Իչարի Շահարը Պատմական Ճարտարապետական Արգելոց է հռչակվել։ 2000 թ.-ին, Կույսի աշտարակի և Շիրվանշահերի ապարանքների հետ միասին, այն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցուցակում։

Բաքվի հին թաղամասը, Շիրվանշահերի պալատները և Կույսի աշտարակը
Walled City of Baku with the Shirvanshah's Palace and Maiden Tower*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Իչարի Շահար
Երկիր {{{2}}} Ադրբեջան
Տիպ Մշակութային
Չափանիշներ iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Կոորդինատներ 40°21′54″ հս․ լ. 49°50′09″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24 նստաշրջան)
Համար 958
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն

խմբագրել
 
Իչարի Շահարում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվող պաշտամունքի վայր:

Աղբյուրներում նշվում է, որ Իչարի Շահարը կառուցվել է 5-րդ դարում[1][2][3]։ 1952-1957 թվականներին վերականգնվել է Իչարի Շահարի բերդի պատերը[4]։ 1977 թվականին Իչարի Շահարը պատմական և ճարտարապետական կարգավիճակ է ստացել։ 1985 թվականին հայտարարվել է Պետական Պատմա-Ճարտարապետական Արգելոց։ 2005 թվականին փետրվարի 10-ին նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիրն է ստորագրել «Նախարարների Կաբինետի կողքին «Իչարի Շահար» Պետական Պատմա-Ճարտարապետական Արգելոցի Հիմնարկի ստեղծման մասին»[5]։

Իչարի Շահարում գտնվող ճարտարապետական հուշարձանները

խմբագրել
  1. Կույսի աշտարակ-հին բերդային կառույց է Բաքվի «Հին քաղաքի» (Իչերի Շեհեր) մասում (12-րդ դար)։ Քաղաքի մերձծովային գլխավոր կոմպոնենտներից մեկն է։ Դրա խստաշունչ մասիվը բարձրանում է ֆեոդալ քաղաքի մերձծովային մասում՝ Իչերի Շեհեր թաղամասում։ Զանգվածեղ, գլանաձև ծավալով (ներսում՝ ութհարկանի, բարձրությունը՝ 27 մ, պատի հաստությունը հիմքի մոտ՝ 5 մ), արևելյան կողմից վիթխարի ելուստով կրաքարե կառույց է։ Հաջորդաբար դուրս կամ ներս շարված քարե հորիզոնական շարքերով ստեղծված է ճակատների յուրօրինակ կողավոր մակերես։ Կույսի աշտարակը կանգնած է մի ժայռի վրա, որը մասամբ երեսապատված է մաքուր տաշած քարով և պաշտպանված, ստորոտից բարձրանող համարյա մինչև վերջ, բերդապարիսպներով խոշոր կիսակլոր ելուստների համակարգով։
  2. Շիրվանշահերի ապարանքներ-համալիր է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվի կենտրոնում։ Կառուցվել է 15-րդ դարում՝ Հալիլ Ալահ շիրվանշահի ժամանակ, երբ Շիրվանշահերի պետության մայրաքաղաքը Շամախիից տեղափոխվել է Բաքու։

Անսամբլի մեջ մտնում են ճարտարապետական ձևերով պարզ երկհարկանի պալատը, կամարակապ սյունաշարով մասամբ շրջափակված ութանիստ դահլիճով Դիվանխանեն (XV դ․), խաչաձև աղոթասրահով և ճոխ հարդարված շքամուտքով, հա-Դիվանխանեն (XV դ․) շիրվանշահերի պալատի համալիրում հատակագծում ուղղանկյուն դամբարանը (1435), նրբագեղ մինարեթով երկգմբեթ մզկիթը (1442), Սեիդ Ցախիա Բաքուվիի Փոքրաչափ ութանիստ դամբարանը, Արևելյան դարպասը (1585), ստորգետնյա ջրհոր-ջրամբարը և բաղնիքը։ Տարբեր ժամանակներում իրականացված կառույցների անսամբլի գեղարվեստական ամբողջականությունը պայմանավորված է մասշտաբների միասնությամբ, ճարտարապետական հնարքների ընդհանրությամբ։ Շենքերի երկրաչափական հստակ ծավալների խստությունը ընդգծված է սակավաթիվ, բայց արտահայտիչ դեկորատիվ տարրերով։ Ներկայումս շիրվանշահերի պալատը թանգարան է։

Մզկիթներ

խմբագրել
  1. Մուհամմեդ մզկիթ-հին մզկիթ Բաքվում, որը հասել է մինչ մեր օրերը։ Մզկիթի երկհարկանի շենքը կառուցվել է X-XI դարերում։ Մզկիթի հաճախ անվանում են նաև Սինիգգալան։ Մզկիթը կոչվեց «Սինիգգալա» մզկիթ, այն բանից հետո, երբ ռուսները 1723 թվականին գրավեցին Բաքուն[1]: Մզկիթը կառուցվել է Մուհամմեդ Աբու Բեքիրի կողմից՝ 1078-1079 թվականներին։ Մինչև 20-րդ դարի սկզբը Սինիգգալան մեկ հարկանի մզկիթ էր։ Մզկիթը պատկանում է Շիրվան-Աբշերոնի ճարտարապետական դպրոցին։
  2. Սեյիդ Յահյա Մուրթուզա մզկիթ- 17-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրին։ Սեյիդ Յահյա Մուրթուզա մզկիթը կառուցվել է 17-րդ դարի սկզբին։ Մզկիթը կառուցվել է Սեյիդ Յահյա Մուրթուզայի կողմից։ Մզկիթի մուտքի դուռի վրա կա տապանագիրը։ Տապանագիրում գրված է, որ, Սեյիդ Յահյա Մուրթուզա մզկիթը կառուցվել է Սեյիդ Յահյա Մուրթուզայի կողմից։ Այդ պատճառով, Մզկիթը կոչվում է Սեյիդ Յահյա Մուրթուզա մզկիթ։ Նա գործել է մզկիթում որպես կրոնական գործիչ։ Նա թաղվել է մզկիթի բակում։ Ներկայումս նրա գերեզմանը գտնվում է մզկիթի դռի կողքին։
  3. Բեկլյար մզկիթ-19-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրին։ Մզկիթը կառուցվել է 1895 թվականին հին մզկիթի տեղում։ Մզկիթը գտնվում է Շիրվանշահերի ապարանքների համալիրի մոտ, Իչարի Շահարում։ Ադրբեջանի հայտնի միլիոնատեր Մուրթուզա Մուխտարովը մեծ դեր է խաղացել Բեկլյար մզկիթի կառուցման գործում։ Մզկիթի շինարարության ընթացքում ներկա էին Խաջի Բաբա և Խաջի Ջավադը։ Բեկլյար մզկիթի ճարտարապետ Սեիդ Հուսեինը եղել է։ Մզկիթը ներառում է եվրոպական, արևելյան և տեղական ճարտարապետության բոլոր հատկանիշները։ 2014 թվականի ապրիլին մզկիթում սկսվեցին վերանորոգման և վերականգնողական աշխատանքները։
  4. Հաջի Բանի Մզկիթ-16-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրը։ Մզկիթը գտնվում է Շիրվանշահերի ապարանքների մոտ։ Շատ պատմական մզկիթների պես , նաև Հաջի Բանի մզկիթի պատի վրա կա տապանագիրը։ Տապանագիրում գրված է, որ, Հաջի Բանի մզկիթը կառուցվել է 16-րդ դարում Հաջի Բանիի կողմից։ Հաջի Բանի մզկիթի կենտրոնը գմբեթայինն է։ Ներքին մուտքի մոտ կանգնած է լայնածավալ Միհրաբը։ Մեկ այլ վիմագրութային գրառումը ցույց է տալիս, որ, Հաջի Բանի Մզկիթը վերականգնվել է 1903 թվականին։ Այն ժամանակ իրականացվել է վերանորոգման աշխատանքներ և ավելացրվել է հատուկ մաս, որը նախատեսված կանանց համար։
  5. Ջումա մզկիթ-19-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրը։ 1898 թ. Բաքվի միլիոնատեր, բարերար Հաչի շեյխալի Ագա Դադաշովը Ջումա մզկիթ կառուցեց բարեգործական նպատակներով։ Խորհրդային տարիներին մզկիթը գործում էր որպես գորգերի թանգարան։ 1990-ականներից ի վեր նա աշխատում է որպես մզկիթ։ Ջումա մզկիթը վերանորոգվել և վերականգնվել է 2008 թվականին։
  6. Աշուր մզկիթ-12-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրը։ Աշուր մզկիթի վրա կա գրություն։ Գրությունում գրված է, որ, մզկիթը կառուցվել է 1169 թվականին։ Մզկիթը կառուցվել է ճարտարապետ Նաջաֆ Աշուր բին Իբրահիմի կողմից։ Մզկիթը կառուցվել է Սասանյան ժամանակահատվածին պատկանող հուշարձանի վրա։ Այս հուշարձանի սենյակը հասել է մեր օրերին։ Մզկիթը զուգահեռանիստ է։ Հարավային մասում կան երկու փոքր պատուհանները։ Մզկիթի հյուսիս-արևելյան մասում կա Աղոթքային դահլիճ։ Մզկիթը վերականգնվել է 1970-ին։ 1970 թվականին վերանորոգման ընթացքում մզկիթի հարավային մասում հայտնաբերվել է հուշարձանի մնացորդները։ Հուշարձանը բաղկացած է փոքր նկուղից և Աղոթքային դահլիճից։
  7. Չին մզկիթ-14-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրը։ Մզկիթի մուտքի դուռի վրա կա տապանագիրը։ Տապանագիրում գրված է, որ, Չին մզկիթը կառուցվել է 1375 թվականին Ֆազլուլլահ Իմամ բին Օսման Շիրվվանիի կողմից։ Այդ պատճառով, Մզկիթը երբեմն կոչվում է Ֆազլուլլահ Իմամ բին Օսման Շիրվվանիի Մզկիթ։ Տապանագիրում գրված է, որ, Մզկիթը վերականգնվել է 1776 թվականին Ալի Մասուդի կողմից։
  8. Մոլլա Ահմեդ մզկիթ-14-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրին։ Մզկիթը կառուցվել է 14-րդ դարում Նեսռեդդին Գուշթասը իբն Հեսեն Հաջիբաբայի կողմից։ Մզկիթը գտնվում է Շիրվանշահերի ապարանքների համալիրի մոտ, Իչարի Շահարում։ Մոլլա Ահմեդ մզկիթի ճարտարապետ Մահմուդ իբն Սադը եղել է։ Մզկիթը կոչվել է կրոնական անձի, Մոլլա Ահմեդի անունով։ Մզկիթը ներառում է եվրոպական, արևելյան և տեղական ճարտարապետության բոլոր հատկանիշները։ 2000 թվականի ապրիլին մզկիթում սկսվեցին վերանորոգման և վերականգնողական աշխատանքները։ Հուշարձանը բաղկացած է փոքր նկուղից և Աղոթքային դահլիճից։
  9. Խըտիր մզկիթ-14-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրին։ Մզկիթը կառուցվել է 1895 թվականին Իչարի Շահար տարածքում։ Մզկիթը գտնվում է Շիրվանշահերի ապարանքների համալիրի մոտ։ Մզկիթը ներառում է արևելյան և տեղական ճարտարապետության բոլոր հատկանիշները։ 1988 թվականին մզկիթի տարածքում կատարվել են հնագիտական պեղումներ և վերականգնողական աշխատանքներ։ Մզկիթը զուգահեռանիստ է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սովետական մեծ հանրագիտարան Բաքվի հոդվածը
  2. Е. И. Тамм. Энциклопедия туриста. — Большая Российская энциклопедия, 1993. — С. 174. — 607 с.
  3. Л. С. Бретеницкий, Б. В. Веймарн. Искусство Азербайджана IV—XVIII веков. — М., 1976. Стр. 64
  4. Ф.A.Ибpaгимoв, O.Ш.Иcмизaдe, H.B.Mинкeвич-Mycтaфaeвa, B.П.Фoмeнкo, P.Д.Axмeдoв. Pacкoпки нa yчacткe II в cтapoм Бaкy. AO 1976 r. M., 1977, c.490-491
  5. Иcмизaдe, Ибparимoв, Фoмeнкo. Иccлeдoвaния cpeднeвeкoвoгo Бaкy, c.486-487.
  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 958
ռուս..անգլ..ֆր.