Վագելիս Մեյմարակիս
Էվագելոս «Վագելիս» Մեյմարակիս (հուն․՝ Ευάγγελος «Βαγγέλης» Μεϊμαράκης, դեկտեմբերի 14, 1953, Աթենք, Հունաստան), հույն իրավաբան և քաղաքական գործիչ, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար (2006-2009թթ․), Հունաստանի խորհրդարանի նախագահ (2012-2014թթ․), «Նոր ժողովրդավարություն>» կուսակցության ժամանակավոր ղեկավար և ընդդիմության առաջնորդ (2015թ․-ի հուլիսից)։
Վագելիս Մեյմարակիս | |
Կուսակցություն՝ | Նոր ժողովրդավարություն |
---|---|
Կրթություն՝ | Աթենքի համալսարան և Պանթեոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Հունական ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 14, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Հայր | Ioannis Meimarakis? |
Կայք՝ | meimarakis.gr |
Կենսագրություն
խմբագրելՎագելիս Մեյմարակիսը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում։ 1974 թվականին անդամագրվել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը։ Պանթեոնի համալսարանում ուսանելու տարիներին նա մասնակցել է ուսանողական միությունների աշխատանքներին։ Եղել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ ONNED-ի հիմնադիր անդամ։ 1989 թվականից եղել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր։ 1992-1993 թվականներին աշխատել է մշակույթի (սպորտի) փոխնախարար։ Եղել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության գլխավոր քարտուղար՝ մինչև 2006 թվականի փետրվարի 15-ը պաշտպանության նախարար նշանակվելը (մինչև 2009 թվականի հոկտեմբերի 7-ը)։ 2012 թվականի հունիսի 29-ից մինչև 2015 թվականի փետրվարի 6-ը եղել է Հունաստանի խորհրդարանի նախագահ։
2015 թվականի հուլիսին, երբ հույները հանրաքվեով դեմ են քվեարկել ԵՄ ծրագրի ընդունմանը, Ադոնիս Սամարասը հեռացել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդի պաշտոնից, և Մեյմարակիսը դարձել է կուսակցության ժամանակավոր ղեկավար[1]։
2015 թվականի օգոստոսի 20-ին՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հրաժարականից հետո, Մեյմարակիսը ստանում է ժամանակավոր կառավարություն ձևավորելու մանդատ։ Ժամանակավոր վարչապետ է դարձել երկրի Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկի Տանու Խրեստոֆիլուն[2]։
2016 թվականի հունվարին նա պարտվել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարի ընտրություններում Կիրիակոս Միցոտակիսին[3]։
Անձնական կյանք
խմբագրելՎագելիս Մեյմարակիսն ամուսնացած է դերասանուհի Նիցա Մարուդայի դուստր Իոաննա Կոլոկոտայի հետ[4], ունի երկու դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Самарас ушел в отставку с поста лидера греческой партии «Новая демократия»: Политика: Мир: Lenta.ru
- ↑ Новое правительство Греции поручат сформировать лидеру оппозиции :: Политика :: РБК
- ↑ ТАСС: Международная панорама - Главой греческой главной оппозиционной партии "Новая демократия" стал Кириакос Мицотакис
- ↑ «Ξέρετε ποια είναι η πασίγνωστη ηθοποιός, πεθερά του Βαγγέλη Μεϊμαράκη;». iEnimerosi.gr. 2015 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.