Աբդուրահման Վաբերի

ֆրանսիացի գրող
(Վերահղված է Վաբերի Աբդուրահմանից)

Աբդուրահման Վաբերի (ֆր.՝ Abdourahman Waberi, հուլիսի 20, 1965(1965-07-20)[1][2], Ջիբութի, Ջիբութի[3]), ջիբութացի գրող։ Ապրում է Ֆրանսիայում, գրում է ֆրանսերենով։

Աբդուրահման Վաբերի
ֆր.՝ Abdourahman A. Waberi
Ծնվել էհուլիսի 20, 1965(1965-07-20)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրՋիբութի, Ջիբութի[3]
Մասնագիտությունգրող և գրական քննադատ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ջիբութի,  Ֆրանսիա և  Սոմալի
ԿրթությունԲուրգունդիայի համալսարան, Փարիզ-Նանթեր համալսարան և Ստորին Նորմանդիայի համալսարան
Գիտական աստիճանդոկտոր (2012)
ԱշխատավայրԼեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան և Ջորջ Վաշինգտոն համալսարան
Պարգևներ
Կայքrgsll.columbian.gwu.edu/abdourahman-waberi
 Abdourahman Waberi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աղքատ ընտանիքից է։ 1985 թվականին մեկնել է Ֆրանսիա, անգլագիտություն է սովորել Կանում, այնուհետև Դիժոնի Բուրգունդիայի համալսարանում։ 1993 թվականին պաշտպանել է իր դիպլոմը Նուրուդին Ֆարահի ստեղծագործության վերաբերյալ, սկսել է աշխատել դիսերտացիայի վրա, որտեղ որոշել է համեմատել Ֆարահի և Ասյա Ջեբարի ստեղծագործությունը, բայց այն չի ավարտել։ 1994 թվականին որպես արձակագիր իր դեբյուտն է նշել։ 1996-2005 թվականներին անգլերեն է դասավանդել Լիզիեի և Ռուանի լիցեյներում։

Ստեղծագործություն խմբագրել

Ճանաչում խմբագրել

Շտեֆան Գեորգի մրցանակ (Դյուսելդորֆ, 2006 թվական) և այլ մրցանակներ։ 2010 թվականին եղել է Դուբլինի գրական մրցանակի ժյուրիի անդամ։ 2005-2006 թվականներին Բեռլինում եղել է DAAD-ի հյուրը, իսկ 2010-2011 թվականներին եղել է Հռոմի (Վիլլա Մեդիչիի) ֆրանսիական ակադեմիայի կրթաթոշակառու։ Վաբերիի արձակը թարգմանվել է եվրոպական շատ լեզուներով, սոմալիերեն և հրատարակվել է Բրայլի գրերով։ 2005 թվականին «Lire» ֆրանսիական ամսագիրը նրան ներառել է ապագայի 50 գրողների շարքում։ Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիոն հիշատակել է նրան իր նոբելյան խոսքում (2008 թվական) որպես Աֆրիկայի ամենամեծ գրողների մեկը։ 2010 թվականին Բարսելոնայի Ինքնավար համալսարանում կայացել է միջազգային կոլոքվիում, որը նվիրված էր Վաբերիի ստեղծագործությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուրահման Վաբերի» հոդվածին։