Սուրեն Աբրահամյան (քաղաքական գործիչ)

(Վերահղված է Ս. Ջ. Աբրահամյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Ջահանգիրի Աբրահամյան (հունվարի 14, 1947(1947-01-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, գեներալ-մայոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետ (1998-1999), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2002) ։

Սուրեն Ջհանգիրի Աբրահամյան
Ծնվել էհունվարի 14, 1947(1947-01-14) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Երևանի քաղաքապետ
ԿուսակցությունՀանրապետություն

Ծնվել է 1947 թվականին Երևանում։

Կրթություն

խմբագրել
  • 1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ ներքին գործերի ակադեմիան։
  • Ծառայել է խորհրդային բանակում։

Աշխատանքային գործուեությունը

խմբագրել
  • Աշխատել է ՆԳ համակարգում՝ սկսելով շարքային ոստիկանից։
  • 1982-1984 - Նաիրիի շրջանի ՆԳ բաժնի պետ։
  • 1984-1989 - Երևանի Լենինյան շրջանի ՆԳ բաժնի պետ։
  • 1989-1992 - ՀՀ ՆԳ Երևանի վարչության պետի տեղակալ։
  • 1992-1995 - ՀՀ ՆԳ Երևանի վարչության վարչության պետ, ՆԳ փոխնախարար։
  • 1995-1996 - Սյունիք-Զանգեզուր պետական ծրագիրն իրականացնող պետնախարար, ուժային ու պաշտպանական կառույցների համակարգող, պետնախարարի տեղակալ, աշխատակազմի ղեկավարը։
  • 1996-1998 - Սյունիքի մարզպետ։
  • 1998 թվականի մայիսից 1999 թվականի հունիս - Երևանի քաղաքապետ[1]։
  • 1999 թվականի հունիսից հոկտեմբեր - ՀՀ ՆԳ նախարար։

1993 թվականից ստացել է միլիցիայի գեներալ-մայորի կոչում։

Հասարակական - քաղաքական գործուեությունը

խմբագրել
  • 1995 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր
  • 1998 թվականին ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և պաշտոնավարել է մինչև 2002 թվականի հունիս։
  • 2003 թվականին թիվ 18 ընտրատարածքում առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։
  • 2003 թվականից՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Երևանի նախկին քաղաքապետները». www.yerevan.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Սյունիքի մարզպետ
Սուրեն Աբրահամյան

հոկտեմբեր 1996 թ - մայիսի 1998
Հաջորդող
Ռոման Նավասարդյան
Նախորդող
Վանիկ Սիրադեղյան
Երևանի քաղաքապետ
Սուրեն Աբրահամյան

մայիս 1998 թ - 15 հունիսի 1999
Հաջորդող
Ալբերտ Բազեյան
Նախորդող
Արմենակ Սարգսյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
Սուրեն Աբրահամյան

հունիս 1998 թ - 7 հունիսի 2002
Հաջորդող
Ռուբեն Հայրապետյան
Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, Սերժ Սարգսյանը որպես ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
ՀՀ Ներքին գործերի նախարար
Սուրեն Աբրահամյան

15 հունիսի 1999 - 1 նոյեմբերի 1999 թ.
Հաջորդող
Հայկ Հարությունյան