Արմենակ Սարգսյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմենակ Սարգսյան (այլ կիրառումներ)

Արմենակ Վլադիմիրի Սարգսյան (հունվարի 1, 1953(1953-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։

Արմենակ Վլադիմիրի Սարգսյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արմենակ Վլադիմիրի Սարգսյան
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1953
(68 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1972-1980 Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ 170 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերան խմբագրել

Ֆուտբոլ սկսել է խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականում։ 1972 թ. Նիկոլայ Գլեբովի կողմից հրավիրվել Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1980 թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 170 խաղի, խփել 1 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ 1975 թ. թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Մասլովի հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում հեռացել է թիմից և ավարտել կարիերան։ Երեք անգամ ստացել է կոտրվածքներ։

1990-1993 - «Արարատի» գլխավոր մարզիչ։

1994-1998 - եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, մարզում պատանեկան թիմեր։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։

Ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանի և բասկետբոլիստուհի Անահիտ Սարգսյանի ավագ եղբայրն է։

Նվաճումները խմբագրել

Որպես ֆուտբոլիստ խմբագրել

  Հայաստանի երիտասարդական հավաքական

  • ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն՝ 1971։

  Արարատ

  • ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973։
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1976 (գարուն)։
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973, 1975։

  ԽՍՀՄ երիտասարդական հավաքական

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթո՝ 1976 թ.։

Որպես մարզիչ խմբագրել

  Արարատ

  • ՀՀ չեմպիոն՝ 1993։
  • ՀՀ գավաթակիր՝ 1993, 1994, 1995։

Ծանոթագրություններ խմբագրել