Սևագիր:Հայերը Գյոքչայի գավառում

                                        ԳՅՈՔՉԱՅԻ ԳԱՎԱՌ

Գյոքչայի ցավառն ընկած էր Գյոքչայ գետակի ձախ ափին։ Հյուսիսից այն սահմանակից էր Ղուբաի, հարավից՝ Ջավաթի և Կուր գետով՝ Շուշիի գավառներին, արևելքից՝ Շամախի, արևմուտքից՝ Նուխի և Արեշ գավառներին։ Գյոքչայի գավառի տարածքը կազմել է 4156,9 կմ։

ԳՅՈՔՉԱ  ԱՎԱՆ։ Գավառի կենտրոնն էր 1873թ. հիմնադրված Գյոքչա ավանը։ Հայ բնակչությունը այստեղ հիմնականում հաստատվել է Շամախիից և Նուխիից, մեծ մասով զբաղվել է առևտրով, դերձակությամբ, կոշկակարությամբ գինեգործությամբ և դարբնությամբ։ 1886թ. տվյալների համաձայն՝ Գյոքչայի գավառը բաժանված էր 76 գյուղական համայնքների միջև և ուներ 143 բնակավայր, որից հայկական էր 21-ը։ Հայկական գյուղերը տեղաբաշխված էին Գյոքչայ գետակից դեպի արևելք։

Այդ գյուղերն էին.                                                                   

ԱԶԱՅԻՇԵՆ (ՆՈՐՇԵՆ)։ Գավառի մարդաշատ գյուղերից էր։ Գտնվում էր Ղալակա և Ուշտալ գյուղերի միջև։ Գյուղի նոր բնակիչները եկել էին Արցախի Խաչեն, Ջրաբերդ և Վարանդա գավառներից։ Ս. Կարապետյանը գրում է, որ տեղում պահպանված ամենահին տապանաքարը թվագրված է 1796թ.:

ԱՂԲՈՒԼԱՂ։ Գտնվում էր Ավանաշեն գյուղից հյուսիս-արևելք։ Այստեղ հաստատվել էին Արցախի Շոչ, Ավետարանոց, Հադրութ և Զանգեզուր գավառի Խնձորեսկ գյուղերից եկածները։ 1890թ. դրությամբ բնակիչների թիվը հասել է 120-ի։

ԱՎԱՆԱՇԵՆ։ Գավառի հայերով խիտ բնակեցված գյուղերից էր։ Գտնվում էր Գարդման գետի աջ ափին՝ Շամախիից 14կմ հարավ-արևելք։ Մակար եպս. Բարխուտարյանցին գյուղի ծերունիները պատմել են, որ ավանդությունը գյուղի հիմնադրումը կապում է Ավան հարյույապետի անվան հետ 1729թ։

ԲԶԱՎԱՆԴ։ Հիմնված էր Կոկիսոն գետակի ձախ ափին՝ Ղալակայից 8կմ արևմուտք։ Բարձր դիրք ունենալու շնորհիվ գյուղը նմանվել է բերդավանի։ Նրա նոր բնակիչները եկել էին Արցախի տարբեր գյուղերից։

ԳԱՆՁԱԿ։ Գավառի հինվուրց գյուղերից էր։ Գտնվում էր բարձրադիր վայրում։ Գյուղը համալրվել է Արցախի Դիզակ և Վարանդա գավառների՝ Հադրութ, Թաղլար, Ճարտար և այլ գյուղերի բնակիչներով։ Գանձակը Բաքվի նահանգի հայահոծ գյուղերից էր։ Գանձակը ունեցել է 1037 բնակիչ։

ԳԻՐՔ։ Գավառի հնաբնակ և հայաշատ գյուղերից էր։ Գիրքի հնաբնակ լինելը փաստում է  գյուղի գերեզմանոցում պահպանված 17 դարի կեսերի տապանաքարը։ Հինավուրց այս գյուղում բնակվել են նաև Արցախի  Տող, Գիչի, Թաղավարդ, Թաղլար և այլ գյուղերից եկածները։

ԴԱՅՄԱԴԱՂ։  Գտնվում էր Գարդման գետի ափամերձ մասում։ Տեղի բնակիչները հաստատվել են Արցախի Մուչկապատ գյուղից։  1890թ. դրությամբ գյուղը ունեցել է 61 բնակիչ։

ԹՈՒԲԻՇԵՆ։  Գտնվում էր մի բարձրադիր սարահարթի վրա Ավանաշեն և Գանձակ գյուղերի հարևանությամբ։ Մինչև 1800-ական թվականների սկիզբը գյուղը գտնվել է Ավանաշեն  գյուղի արևմտյան հատվածում։

ԽՈՇԱՎԱՏ։  Գտնվում էր Կոկիսոն գետակի ձախ ափին՝ Ղալակա գյուղից 90կմ արևմուտք` Համանուն լեռան լանջին՝ սակվաջուր մի վայում։ Գյուղը ուներ 59 բնակիչ։

ԿԱՐՄԱԽԱՆ։  Հինավուրց այս գյուղը գտնվում էր Գիրդիման գավառակում՝ Շամախիից 6-7կմ հարավ-արևելք։ Կամախանի մասին ամենահին հիշատակությունները հին գերեզմանատան մնացորդներն են։ Ըստ Մեսրոպ արքեպ. Սմբատյանցի՝ կարմախանցիք գաղթել են Սպահան քաղաքից։ Կարմախանից ուղարկված մի թղթակցությունում գյուղը հիշատակվում է նաև Խոյլի անվամբ։

ԿՈՒԶՌԱՆ։ Գավառի հնաբնակ և բարգավաճ գրուղերից էր։ Մեզ հասած մի տեղեկության համաձայն՝ գյուղի գերեզմանոցի տապանաքարերից մեկը թվագրված էր 1711թ։

ՂԱԼԱԿԱ։ Հայկական այս գավառը ամենամարդաշատ բնակավայրերից էր։ Արցախի Խաչեն և Ջրաբերդ գավառների գյուղերից դուրս եկածները վերաբնակվել են այստեղ։ Տապանաքարերի արձանագրությունները բաժանվում են 2 հիմնական խմբերի։ Առաջինները վերաբերում են հնագույն ժամանակներից մինչև 1710-ական թվականների վերջերին, մյուսները՝դրանից հետո, մինչև 20րդ դարի սկզբները։ Ղալական մեծապես տուժել է 1893թ. հոկտեմբերի բռնկված հրդեհից, որի հետևանքով այրվել է 170 տուն։

ՆՈՐՇԵՆ(ՂՈՒԴԻՇԵՆ)։ Գյուղը սկզբում գտնվում էր Բոզդաղ լեռնաշղթայի արևմտահարաց լանջին։ 1895թ. ապրիլի 10-ին տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով գյուղի ներքին Թաղի բոլոր տները ավերվել են։ Հայերը գյուղը անվանել են նաև Ղուդիշեն։ Բնակիչները գյուղը վերահաստատել են Գիրք գյուղից 3կմ հյուսիս-արևմուտք։

ՇՈՒՔՈՒՐՉԻ։ Հարակից լինելով Նորաշեն գյուղին՝ Շուքուրչին համարվել է նրա թաղերից մեկը։ Գյուղը ունեցել է 215 բնակիչ։

ՌՈՒՇԱՆ։ Գավառի հնաբնակ գրուղետից էր։ 1865թ. Ռուշանը բազմամարդ էր։ Ուներ 419 բնակիչ։

ՎԱՆՔ(ՎԱՆՔԱՇԵՆ)։ Գավառի հնաբնակ և մարդաշատ գյուղերից էր։ Գտնվում էր Կոկիսոն գետակի ձախ կողմի բարձրության վրա։ Գյուղի շրջակայքում գտնվել են նաև Շաքլու և Քոռ աղբյուր գյուղատեղերի ավերակներն ու Կարմիր քերծ հնավայրը։ Վանք գյուղը համարվել է Շամախիի և Արցախի  թեմերի սահմնագլուխը։ Գյուղի բնակչությունը ավելացել է Արցախի Վարանդա գավառի Աշան, Նինկի, Ճարտար, Խաչեն գավառներից եկածներով։

ՈՒՇՏԱԼ։ Գավառի հնաբնակ գյուղերից էր։ Գտնվում էր Ղալակա գյուղից 2կմ արևելք։  1853թ. գյուղն ուներ 607 բնակիչ, իսկ արդեն 1890թ. բնակչությունը հասավ 1073-ի։

ՓԱԹԱԿԼՈՒ(ՓԵԹԱԿ)։ Գտնվում էր մի խոր ձորում։ Պատմությունն  ավանդում է, որ Փաթակլուն հիմադրել են Շամախիի Մուստաֆա խանի հետ 1796թ. հուլիսին Ֆիթ քաղաքից հեռացող հայերը։ Մուստաֆա խանը գյուղը նախապես անվանել է Ֆիթդաղ և տանուտեր է կարգել իր անձնական բժիշկ և խորհրդատու Գաբրիել բեկ Թովմասյանին։ Հետագայում գյուղում հաստատվել են Արցախի Խաչեն և Վարանդա գավառներից գաղթածները։ Բնակիչների թիվը հասել է 313-ի։

ՓՈՔՐ  ԳԱՆՁԱԿ։ Գտնվում էր Ռուշանաշեն գյուղի հարևանությամբ։ 1863թ. գյուղն ուներ 150 բնակիչ։

ՔԱԼԲԱՆԴ։ Գյուղը տարածված էր Բոզդաղ լեռնաշղթայի հարավային լանջին։ Քալբանդը բոլոր ժամանակներում եղել է գավառի հայահոծ գյուղերից և ունեցել է ավելի քան 1411 բնակիչ։

ՔԵՇԽՈՒՐԴ։ Գավառի հայաշատ գյուղերից մեկն էր՝ ընկած խորը ձորի մեջ։ Գյուղում հաստատվել են Արցախի Դիզակ և Վարանդա գավառների Հադրութ, Տող, Թաղլար, Ճարտար գյուղերից եկածները։ 1853թ. գյուղը ունեցել է 769 բնակիչ, իսկ 1890թ.՝ 917։

19-րդ դարի երկրորդ կեսի զանազան տարիների ընթացքում Գյոքչա գավառի հայ բնակչության թիվը եղել է խիստ փոփոխական։ 1863թ. կազմում էր 9698 (5202ար., 4496իգ.), 1873թ.՝ 10567 (5631ար., 4936իգ.), 1886թ՝ 12790 (6880ար., 5910իգ.): 1892թ. հունիսի 6-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում խոլերայի հետևանքով հիվանդացել էր 2456 և մահացել 1356 մարդ։ 1897թ.գավառի ազգաբնակչությունը 115504 էր (62785ար., 52719իգ.), որից հայ 12698 (6559ար., 6139իգ.)՝ կազմելով ամբողջ բնակչության 11%-ը։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

խմբագրել

Գ․ Ստեփանյան, Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին, Երևան, 2010 թ, էջ 95-108[1]։

  1. Ստեփանյան, Գևորգ (2011 թ․ դեկտեմբերի 12). Հայերը Գյոքչայի գավառում (XIX դարի երկրորդ կես) [Հայերը Գյոքչայի գավառում (XIX դարի երկրորդ կես)]. oai:arar.sci.am:175867. Երևան: ՀՀ ԳԱԱ հրատարակչություն. էջ 253. ISBN 0135-0536. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն); More than one of |pages= and |page= specified (օգնություն); no-break space character in |title= at position 30 (օգնություն); no-break space character in |trans-title= at position 30 (օգնություն)