Սքայլար Էսթին

ամերիկացի դերասան

Սքայլար Էսթին Լիփսթեյն[3] (անգլ.՝ Skylar Astin Lipstein, սեպտեմբերի 23, 1987(1987-09-23)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է «Գարնանային զարթոնք» մյուզիքլով և «21 և ավելին» ֆիլմով։

Սքայլար Էսթին
Ծնվել էսեպտեմբերի 23, 1987(1987-09-23)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և Clarkstown High School North?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, երգիչ, մոդել և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Աննա Քեմփ

Կենսագրություն խմբագրել

Սքայլարը ծնվել է եվրոպական ընտանիքում, մեծացել՝ Նյու Յորքում[4][5]։ Ունի քույր՝ Բրիելը, և երկու եղբայր՝ Միլանը և Ջեյմսը։ Քլարկսթունի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո (անգլ.՝ Clarkstown) ընդունվել է Սթեյջդուր Մեյնոր (անգլ.՝ Stagedoor Manor)[6][7]։ Երբ Սքայլարը եղել է տասնհինգ տարեկան, նրա գործակալը Էսթին անունը ընտրել է որպես բեմական կեղծանուն[8]։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի հունիսից հանդիպել է «Կատարյալ ձայն» ֆիլմի խաղընկեր Աննա Քեմփի հետ[9]։ 2016 թվականի հունվարի 3-ին զույգը հայտարարել է նշանադրության մասին[10][11]։ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին նրանք ամուսնացել են[12]։ 2019 թվականի ապրիլի 19-ին՝ ամուսնությունից երկու տարի անց, զույգը հայտարարել է բաժանման մասին[13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ Համլետ 2 Hamlet 2 Ռենդ Փոսին
2009 ֆ Վուդստոքի գրավումը Taking Woodstock Ջոն Փ․ Ռոբերտս
2009 հֆ Տարօրինակ ապուր Strange Brew
2011 ս Սերը կծում է Love Bites Բեն
2012 ս Աղջիկներ Girls Մեթ Քորնսթեյն
2012 ս Հաուս House, M.D Դերիկ
2012 մֆ Ռալֆ Wreck-It Ralph Ռոյ
2012 ֆ Արյամբ գրված սեր Love Written in Blood Հենդերսոն
2012 ֆ Կատարյալ ձայն Pitch Perfect Ջեսի Սուոնսոն
2013 ֆ 21 և ավելին 21 and Over Քեյսի
2013-2015 ս Ստորին հարկ Ground Floor Բրոուդի Մոյեր
2014 ս Glee Glee Ժան Բաթիսթ
2015 ֆ Կատարյալ ձայն 2 Pitch Perfect Ջեսի Սոունսոն
2018-2019 ս Խենթ նախկինը Crazy Ex-Girlfriend Գրեգ Սերանո (10 էպիզոդ)
2020 ֆ Պատերազմի ուրվականները Ghosts of War Յուջին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Jen Yamato (2012 թ․ սեպտեմբերի 29). «Skylar Astin On Pitch Perfect And The Enduring Power of Ace Of Base». Movieline. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  4. Astin mentions his birthday, at https://mobile.twitter.com/SkylarAstin/status/249960961694371840?p=v and http://instagram.com/p/P8lzi-ApMV/
  5. Astin is stated as being 25, in October 2012, at http://www.people.com/people/article/0,,20636180,00.html
  6. Lapowsky, Issie (2007 թ․ ապրիլի 24). «Putting NYU on hold for Broadway». Washington Square News. էջեր nyunews.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.
  7. Kalafatus, Greg (2007 թ․ հունիսի 27). «New Spring Awakening Billboard Blooms Outside the O'Neill Theatre». playbill.com. Playbill. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.
  8. Skylar Astin ‘Pitch Perfect’ Interview — Movies, Musicals, & Ace of Base — Movieline
  9. http://www.huffingtonpost.com/ (29 июня 2013). «Anna Camp, Skylar Astin Dating: 'Pitch Perfect' Costars 'Have Amazing Chemistry'». {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  10. «Звезды "Идеального голоса" Скайлар Эстин и Анна Кэмп объявили о помолвке». rusdialog. 5 января 2016.
  11. «@skylarastin в Instagram: «I asked. She said yes!!! ❤️💖❤️💖»». Instagram. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  12. Анастасия Фанышева (11.09.2016). «Звезды фильма "Идеальный голос" Анна Кэмп и Скайлар Эстин поженились». Hellomagazine.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  13. Kevin Fitzpatrick (2019 թ․ ապրիլի 20). «Pitch Perfect Pair Anna Camp and Skylar Astin Have Filed for Divorce» (անգլերեն). Vanity Fair. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքայլար Էսթին» հոդվածին։