Ստրումիցա (մակեդոներեն՝ Струмица), Ստրումեշնիցա (բուլղար․՝ Струмешница), գետ Մակեդոնիայի Հանրապետությունում և Բուլղարիայում։ Հոսում է նույնանուն Ստրումիցա քաղաքին մոտ և թափվում է Ստրումայում, լինելով նրա հիմնական վտակը։ Ստրումիցայի երկարությունը կազմում է 114 կմ, որից 81 կմ անցնում է Մակեդոնայի, իսկ 33 կմ Բուլղարիայի տարածքով[1]։ Գետի ջրահավաք ավազանի մակերեսը հավասար է 1892 կմ²[2], որից 1649 կմ² անցնում է Մակեդոնիայի տարածքով (երկրի տարածքի 6,4 %)[3]։ Միջին ջրի ծախսը Նովո-Սելո գյուղի մոտ կազմում է 4,2 մ³/վ[3], իսկ մակերեսային ջրհոսքը ավազանի մի մասում, որը տեղակայված է Մակեդոնիայում, հավասար է միջինում 3,1 լ/վ/կմ²[3]։

Ստրումիցա
Բնութագիր
Երկարություն114
Ավազանի մակերես1895 կմ²
ԱվազանՍտրումա (գետ)/Էգեյան ծով
Ջրի ծախս4,2 (Նովո-Սելո)
Ջրահոսք
Ակունքի տեղակայում41.5927/22.5106
ԳետաբերանՍտրումա (գետ)
Գետաբերանի տեղակայում41.4451/23.2775
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերQ29390139?
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Բուլղարիա Բուլղարիա
ՋրահավաքMediterranean Sea drainage basin?

Մակեդոնիայի տարածքում Ստրումիցայի հիմնական վտակներն են համարվում Վոդոչան (մակեդոներեն՝ Vodotcha), Տուրյան (մակեդոներեն՝ Touriya), Ռադովեշկա Ռեկան (մակեդոներեն՝ Radoveshka Reka) և Պոդարեշկա Ռեկան (մակեդոներեն՝ Podareshka Reka)[3].

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Cvetanka Popovska and Violeta Geshovska Water Balance Model for Vulnerability Assessment of Water Resources in Strumica River Basin. — Irrigation & Drainage Systems Engineering. — 2014. — Т. 3.
  2. Klement Tockner, Urs Uehlinger, Christopher T. Robinson Rivers of Europe. — Academic Press, 2009. — 728 с. — ISBN 0080919081
  3. 3,0 3,1 3,2 3,3 United Nations. Economic Commission for Europe. Committee on Environmental Policy 6.2 Natural hydrographic network // Environmental Performance Reviews: The Former Yugoslav Republic of Macedonia. — United Nations Publications, 2002. — Т. 17. — С. 56. — 194 с. — (Environmental performance reviews series). — ISBN 9211168368
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրումիցա (գետ)» հոդվածին։