Նովո-Սելո
Նովո-Սելո (ալբ․՝ Novoseja), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի Շիշտևացի համայնքի կազմում։ Տեղակայված է Գորա պատմական նահանգի՝ Ալբանիային պատկանող տարածքում։
Գյուղ | ||
---|---|---|
Նովո-Սելո | ||
ալբ․՝ Novoseja | ||
Երկիր | Ալբանիա | |
Գավառ | Կուկասի գավառ | |
Շրջան | Կուկասի շրջան | |
Համայնք | Շիշտևացի համայնք | |
ԲԾՄ | 1 324[1] մ | |
Խոսվող լեզուներ | ալբաներեն | |
Ազգային կազմ | գորացիներ | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | (+355) 24 | |
Ավտոմոբիլային կոդ | KU | |
| ||
Նովո-Սելո գյուղը տեղակայված է Գորայի Շիշտևաց գյուղից մեկ կիլոմետրից էլ քիչ հեռավորության վրա;
Պատմություն
խմբագրելԲալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, Գորայի մի մասը, այդ թվում՝ Նովո-Սելո բնակավայրը, հանձնվեց Ալբանիային։ 1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Օրգոստա է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը։ Վերջինս նշում է, որ Նովո-Սելոն նախապես բնակեցված է եղել մահմեդականացված սլավոններով, սակայն 20-րդ դարի սկզբին գյուղն արդեն վերածվել էր ալբանական բնակավայրի[2]։
Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Նովո-Սելո գյուղում կար շուրջ 170 տուն[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Novosele, Albania Page» (անգլերեն). Falling Rain Genomics. 1996—2010.
- ↑ Младенов С. Пътешествие из Македония и Поморавия // Научна експедиция в Македония и Поморавието 1916. — София: Военноиздателски комплекс «Св. Георги Победоносец», Университетско издателство «Св. Климент Охридски», 1993. — P. 183—184.
- ↑ Поппетров С. Поверителен рапорт №54(բուլղ.). — Տիրանա