Պետրիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրիչ (այլ կիրառումներ)
Պետրիչ (բուլղար․՝ Петрич), քաղաք Բուլղարիայում։ Այն գտնվում է Բլաքևգրադի շրջանում, Պետրիչ համայնքի նույնանման վարչական կենտրոնում։ Բնակչությունը կազմում է 31 650 մարդ (2011 թվականի տվյալներով)[2]։ Պետրիչը տարածաշրջանում երկրորդ խոշորագույն քաղաքն է, Բլագոևգրադից հետո[3]։ Գտնվում է Պետրիչական ավազանում Բուլղարիայի հարավ-արևմտյան մասում։ Քաղաքի շրջակայքում հոսում են Լուդա գետն, Մարթայի գետն և Ստրումեշնիցայի վտակը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
բուլղար․՝ Петрич | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 80,421 կմ² | ||||
ԲԾՄ | 168±1 մետր | ||||
Բնակչություն | ▼29 630 մարդ (սեպտեմբերի 15, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 0745 | ||||
Փոստային դասիչ | 2850 | ||||
Պաշտոնական կայք | petrich.egov.bg | ||||
| |||||
Բարձրությունը ծովի մակարդակից `130-305 մետր է, Պետրիչի կլիման` միջերկրական։ Միջին տարեկան ջերմաստիճանը +13,9 °C է, հունվարին քաղաքի ջերմաստիճանը դրական է +2,6 °C, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը + 25,6 °C է։ Տեղումների քանակը կազմում է 670 մմ, ձմռանը առավելագույնը 204 մմ է, իսկ ամռանը նվազագույնը `103 մմ։ Ձմեռը գրեթե ձյուն է, իսկ ամռանը բավականին տաք է[4]։
Պատմություն խմբագրել
Անմիջական հարևանությամբ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք հռոմեական բնակավայրերը և հինավուրց քաղաքի՝ Հերակլիոն Սինտիկի տեղայնացումը, որը գտնվում է ժամանակակից քաղաքի հյուսիս-արևելքից 10 կմ հեռավորության վրա[5]։ Պիտրիչի տեղում գտնվող առաջին բնակավայրերը եղել է 10-11-րդ դարերում։
|
Աղյուսակից երևում է որ՝ Պետրիչում բնակչության աճը դրական է։
Քաղաքական իրավիճակ խմբագրել
Քվեարկած արդյունքների հիման վրա համայնքային խորհուրդը ընտրվել է Պետրիչ-Վելեոյի համայնքի ՔՄՄ (քաղաքապետ) Աթանասով Իլիևի գլխավորությամբ։ Քաղաքի ներկայիս իրավիճակը անկախ է։
Հայտնի մարդիկ խմբագրել
- Վանգա (ծնվել է 1911 թվականի հունվարի 31-ին, մահացել է 1996 թվականի օգոստոսի 11-ին)` համաշխարհային ճանաչում ունեցող կույր գուշակ։
- Էվելինա Նիկոլովան (ծնվել է 1993 թվականի հունվարի 18-ին)` կանանց ըմբշամարտի բուլղարացի մարզիկ։
- Ալեքսանդր Յունև` բուլղարացի ուսուցիչ և հեղափոխական գործիչ VMORO-ում։
Երկվորյակ քաղաքներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.grao.bg/tna/t41nm-15-09-2022_2.txt
- ↑ Статистика населения
- ↑ National Statistical Institute Archived 2011-01-18 at the Wayback Machine. of Bulgaria.
- ↑ Георги Митрев, Отново за писмото на император Галерий и цезар Максимин Дая до хераклейците и местоположението на Хераклея Синтика, списание «Археология», 2005, кн.1-4, стр. 81-87.(չաշխատող հղում) (բուլղ.)
- ↑ http://www.stringmeteo.com/synop/bg_tuti.php?mode=c&year=2010&month=12&day=01&station=157120&submit1=%CF%CE%CA%C0%C6%C8#sel
Պատկերասրահ խմբագրել
-
-
-
-
-
Վանգայի տունը Պետրիչում
-
Պետրիչը գիշերով