Ստրենչի
Ստրենչի (լատիշ․՝ Strenči), փոքր քաղաք Լատվիայի հյուսիս - արևելքում, պատմական Վիձեմե մարզում։ Վարչական կենտրոնը գտնվում է Ստրենչսկիի շրջանում։ Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը գտնվում էր Վալկսիի շրջանում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ստրենչի | |||
լատիշ․՝ Strenči | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ենթարկում | Երկրամասային քաղաք | ||
Առաջին հիշատակում | XVII-րդ դար | ||
Տվյալ կարգավիճակում | 1928 թվականից | ||
Մակերես | 5,7 կմ² | ||
ԲԾՄ | 45 մետր | ||
Բնակչություն | 1401[1] մարդ (2011) | ||
Խտություն | 245.8 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Փոստային ինդեքս | LV-4730[2] | ||
Փոստային դասիչ | LV-4730 | ||
Կոդ ATVK | 0941817[3] | ||
| |||

Քաղաքի մակերեսը կազմում է 5.5 կմ² է։ Քաղաքը գտնվում է Գաույա գետի աջ ափին։ Հյուսիսից և արևմուտքից քաղաքը շրջապատված էր տորֆով։ Քաղաքում առկա է անտառատնտեսություն։
Քաղաքի միջով անցնում է Ռիգա - Վալկա երկաթուղային գիծը։ Սեդա քաղաքի կայանից մինչև Ստրենչի կազմում է 3 կմ, իսկ Էստոնիայի սահմանից՝ 25 կմ [4]։
Ստրենչի քաղաքում կյանքի վերջին շաբաթները անցկացրել է, և մահացել թատրոնի և կինոյի հայտնի խորհրդային և լատվիական դերասանուհի Վիյա Արտմանը։
Բնակչություն խմբագրել
2000 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 1,640 մարդ, նրանցից՝ լատինացիներ 1,352 մարդ (82,4 %), ռուսներ 192 մարդ (11,7 %), այլ (լեհեր, բելառուսներ) 96 մարդ։
Տրանսպորտ խմբագրել
Երկաթուղային տրանսպորտ խմբագրել
Երկաթուղային հաղորդակցությունը Ստրենչի քաղաքը կապում է Ռիգա և Վալկա քաղաքները միմյանց։ Քաղաքի կայարանում ամեն օր կանգ է առնում երեք զույգ դիզելային գնացքներ՝ Ռիգա - Վալկա։
Ավտոճանապարհներ խմբագրել
Ստրենչի քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային դժվարանցանելի Սմիլտենե - Ստրենչի ավտոճանապարհը։ Տեղական ավտոճանապարհների շարքում հարկ է նշել Ստրենչի - Տրիկատա - Միեգա, Ստրենչի - Էրցենի - Էվելե - Կեմերե, Սեդա - Ստրենչի և Ստրենչի - Վիյցիեմս - Մեժմույժա ավտոճանապարհները։
Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն խմբագրել
Հիմնական երթուղիներն են՝ Ստրենչի - Վալմիերա - Ռիգա, Ստրենչի - Սեդա - Վալկա, Ստրենչի - Սմիլտենե։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Численность жителей в самоуправлениях. 01.01.2011(լատիշերեն)
- ↑ Книга почтовых индексов Латвии - апрель 2011 (լատիշերեն)
- ↑ Классификатор административных территорий и территориальных единиц Латвии - 16 февраля 2011 (լատիշերեն)
- ↑ Карта Яндекс
Արտաքին հղումներ խմբագրել
- Официальная страница Стренчского края Archived 2014-04-29 at the Wayback Machine.
- Информация о Стренчи на туристическом портале mesta.lv(ռուս.)
- Информация о Стренчи в топонимической базе данных(լատիշերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստրենչի կատեգորիայում։ |