Սեդա (Լատվիա)

քաղաք Լատվիայում

Սեդա (լատիշ․՝ Seda), քաղաք Լատվիայում՝ Վիդզեմե պատմական մարզի Ստրեչսկիի վարչատնտեսական շրջանում։

Քաղաք
Սեդա
լատիշ․՝ Seda
Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
Հիմնադրված է1991 թ.
Մակերես2,02 կմ², 1,99 կմ²
ԲԾՄ55 մետր
Բնակչություն1540[1] մարդ (2000)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 647
Փոստային ինդեքսLV-4728[2]
Փոստային դասիչLV-4728
Կոդ ATVK0941813[3]
Սեդա (Լատվիա) (Լատվիա)##
Սեդա (Լատվիա) (Լատվիա)

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1952 թվականին որպես տորֆի մշակման և արդյունահանման ավան։ Գտնվում է Ստրենչի երթուղային կայարանից 3 կմ հեռավորության վրա։ 2000 թվականի տվյալներով ունի 1.828 բնակչություն։ Մակերեսը կազմում է 2.5 կմ²։ ԽՍՀ-ում Լատվիական բնակավայրերը արագ վերաճելու պատճառով, Սեդան 1991 թվականից ստացել է քաղաքի կարգավիճակ։ Գտնվում է մայրաքաղաք Ռիգաից 122 կմ հեռավորության վրա։

Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը գտնվում էր Վալկսկիի կազմի մեջ։

Տորֆ արդյունահանվում է մինչ օրս։ Վերամշակված տորֆով ստանում են շատ ջերմոցային համալիրներ։ Գլխավոր ձեռնարկությունը «Սեդա» ԲԲԸ-ն է։

Բնակչություն խմբագրել

Ըստ Լատվիայի պետական վիճակագրական տվյալների՝ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սեդայում բնակվել է 1601 բնակիչ, որոնցից լատվիացիները կազմել են 18,2 %, ռուսները՝ 63,6 %, բելառուսները՝ 10,4 %[4]:

Տրանսպորտ խմբագրել

Երթուղային տրանսպորտ խմբագրել

Երթուղային կետը Սեդայում գտնվում է քաղաքից 300 մետր հեռավորության վրա։ Երկաթուղային հաղորդակցությունը Սեդա քաղաքը կապում է Ռիգայի և Վալգայի հետ։ Յուրաքանչյուրմեն օր կայարանը ընդունում և ճանապարհում է 3 գնացք։ Գործում է նաև սովորականից նեղ երկաթգիծ, որով տեղափոխում են տորֆը։

Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն խմբագրել

Հիմնական երթուղիներն են՝ Սեդա - Ստրենչի- Վալիմերա, Սեդա - Վալկա։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդա (Լատվիա)» հոդվածին։