Ստվեր և ոսկոր (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

«Ստվեր և ոսկոր» (անգլ.՝ Shadow and Bone), ֆենտեզի հեռուստասերիալ, որը ստեղծվել է Էրիկ Հեյսերերի և 21 Laps Entertainment ընկերության կողմից Նեթֆլիքսի համար։ Այն նկարահանվել է Լի Բարդուգոյի «Ստվեր և ոսկոր» և «Ագռավների վեցնյակ» գրքաշարերի հիման վրա։

Ստվեր և ոսկոր
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ, դեռահասական դրամա և սթիմփանկ
ՍտեղծողԷրիկ Հայսերեր
Երկիր ԱՄՆ
ՀիմքShadow and Bone? և Վեց Ագռավներ
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼի Թոլանդ Քրիգեր, Jeremy Webb? և Mairzee Almas?
Գործադիր պրոդյուսերԼի Բարդուգո, Շոն Լևի, Դան Լևին և Էրիկ Հայսերեր
ՍցենարիստԷրիկ Հայսերեր, Լի Բարդուգո, Shelley Meals? և Christina Strain?
ԵրաժշտությունՋոզեֆ Տրապանեզե
Գեղարվեստական աշխարհGrishaverse?
Նկարահանման վայրԲուդապեշտ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ16
Էկրաններին էապրիլի 23, 2021-ից մարտի 16, 2023
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
Ընկերություն21 Laps Entertainment
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Սերիալը «միավորում է ինչպես «Ստվեր և ոսկոր», այդպես էլ «Ագռավների վեցնյակ» շարքերի կերպարներին և պատմությունները, որոնք տեղի են ունենում Բարդուգոյի Գրիշավերսում։ Առաջին եթեշարշջանը լինելու է «Ստվեր և ոսկոր» ադապտացումը և հանդես է գալու որպես «Ագռավների վեցնյակ» վեպի փրիքվել։

Դերասանական կազմ խմբագրել

Գլխավոր խմբագրել

Երկրորդական խմբագրել

  • Դանիելա Գիլիգան՝ Նինա Զենիկ
  • Դեյզի Հեդ՝ Ջենյա Սաֆին
  • Սուջայա Դասգուփթա՝ Զոյա Նազյալենսկի
  • Սայմոն Սիրս՝ Իվան
  • Ջուլիան Կոստով՝ Ֆյոդոր Կամինսկի
  • Քալահան Սքոգման՝ Մաթիաս Հելվար
  • Զոյի Ուոնամեյկեր՝ Բաղրա
  • Քևին Իլդոն՝ Ափարաթ
  • Լյուկ Փասքուալինո՝ Դևիդ Քոսթիկ
  • Ժասմին Բլեքբորոու՝ Մարի
  • Գաբրիելա Բրուքս՝ Նադյա Ժաբին

Սերիաներ խմբագրել

No.Title [1]Directed byTeleplay by [1]Original release date [2]
1"Լույսի այրող բռնկում"Լի Թոլանդ Քրիգեր[3]Էրիկ ՀեյսերերTBA
2"Մենք բոլորս ինչ-որ մեկի հրեշն ենք"TBAԷրիկ ՀեյսերերTBA
3"Ստեղծելն աշխարհի սրտում"TBAԴեգան ՖրիքլինգTBA
4"Օտկազացա"TBAՎանյա ԱշերTBA
5"Ցույց տուր ինձ, թե ով ես դու"TBAՄ․ Սքոթ Վիչ & Նիք ՔալբերթսոնTBA
6"Սիրտը նետ է"TBAՇելի ՄիլսTBA
7"The Unsea"TBAՔրիստինա ՍթրեյնTBA
8"Առանց լացողների"TBAԷրիկ Հեյսերեր & Դեգան ՖրիքլինդTBA

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

2019 թվականի հունվարին հայտարարվել է, որ Նեթֆլիքսը պատվիրել է 8 սերիայից բաղկացած սերիալի արտադրությունը, որի շոուռաները, ստեղծողը, գլխավոր հեղինակը և գործադիր պրոդյուսերը լինելու է Էրիկ Հեյսերերը։ Նախագիծն ընդգրկվել է Նեթֆլիքսի՝ 21 Laps Entertainment ընկերության հետ պայմանագրի շրջանակներում, և Շոն Լևին հանդես է գալու որպես գործադիր պրոդյուսեր։ Բնօրինակ պատմության հեղինակ Լի Բարդուգոն, ինչպես նաև Փույա Շահբազյանը, Դեն Լևինը, Դեն Քոհենը և Ջոշ Բարին նույնպես հանդես են գալու որպես գործադիր պրոդյուսերներ[4]։

Քասթինգ խմբագրել

Քասթինգը սկսել է 2019 թվականի ապրիլին Ալինայի դերի համար լսումներով[5]։ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարվել է, որ Լի Թոլանդ Քրիգերը դառնալու է սերիալի ռեժիսորը, իսկ Ջեսի Մեի Լին, Բեն Բարնսը, Ֆրեդի Քարթերը, Արչի Ռենոն, Ամիտա Սումանը և Քիթ Յանգը հանդես են գալու գլխավոր դերերում[3]։ Դանիելա Գիլիգանը, Դեյզի Հեդ՝ը, Սուջայա Դասգուփթան և Սայմոն Սիրսը նույնպես նկարահանվելու են[6]։ Քասթինգի երկրորդ շրջանը հայտարարվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, որի արդյունքում Քալահան Սքոգմանը, Զոյի Ուոնամեյկերը, Քևին Իլդոնը, Լյուկ Փասքուալինոն, Ժասմին Բլեքբորոուն և Գաբրիելա Բրուքսը նույնպես ընդգրկվել են դերասանական կազմում[7]։ Բնօրինակ գրքի կերպարներ Նիկոլայ Լանցովը և Ուիլան Վան Էքը չեն հայտնվելու առաջին եթերաշրջանում[8]։

Նկարահանումներ խմբագրել

Առաջին եթերաշրջանի նկարահանման շրջանը սկսել է 2019 թվականի հոկտեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և դրա շրջակայքում և ավարտվել է 2020 թվականի փետրվարին, ինչից հետո սկսել է հետարտադրությունը[9][10][11]։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել Վանկուվերում։

Լեզու խմբագրել

Գրիշավերսի հորինված լեզուները ստեղծել են Դեյվիդ Փիթերսոնը և Քրիստիան Թելմանը[12]։

Թողարկում խմբագրել

2019 թվականին SensaCine-ին տված հարցազրույցում Բարդուգոն պատասխանել է, որ սերիալը պետք է թողարկվի 2020 թվականի վերջին[13]։ 2020 թվականի հունիսին Բարդուգոն իր թվիթթերյան կայքէջում հայտնել է, որ COVID-19-ի պատճառով հեռավոր աշխատանքը դանդաղեցրել է հետարտադրությունը՝ թողարկման ամսաթիվը դարձնելով ավելի անորոշ[14]։

2020 թվականի հոկտեմբերին Հեյսերերը և Բարդուգոն հայտնվել են New York Comic Con-ի վահանակի վրա[15], ինչի ընթացքում կատարել են պարտիտուրայի մի մասը[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Shadow and Bone». Writers Guild of America West. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Shadow and Bone – Listings». The Futon Critic. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 Jones, Marcus (2019 թ․ հոկտեմբերի 2). «Netflix announces Shadow and Bone cast and fans are excited to see Ben Barnes as the Darkling». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Andreeva, Nellie; Petski, Denise (2019 թ․ հունվարի 10). «Netflix Orders Shadow And Bone Series Based On Leigh Bardugo's Grishaverse Novels From Eric Heisserer & Shawn Levy». Deadline. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  5. «Pre-Production on SHADOW AND BONE Series Begins Casting Calls». The Fandom. 2019 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  6. Harris, Latesha (2019 թ․ հոկտեմբերի 2). «TV News Roundup: Netflix Reveals Cast of New Series Shadow and Bone». Variety. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. Petski, Denise (2019 թ․ դեկտեմբերի 18). «'Shadow And Bone': Netflix Series Adds Seven To Cast». Deadline. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. Dempsey, Mary (2019 թ․ դեկտեմբերի 23). «'Shadow and Bone' series reveals additional cast». BookStacked. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  9. Daniels, Nia (2019 թ․ հուլիսի 12). «Shadow and Bone to film in Budapest for Netflix». KFTV. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. «Netflix's Shadow and Bone Sets Cast as Production begins in Budapest». Broadway World. 2019 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. Freeman, Molly (2020 թ․ փետրվարի 18). «Netflix's Shadow & Bone Video Introduces Main Cast As Filming Wraps». ScreenRant. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  12. «Leigh Bardugo and Erin Morgenstern Reveal New Details About Shadow and Bone TV Show, The Starless Sea at SDCC Panel». Tor. 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  13. Guerrero, Custodio (2019 թ․ նոյեմբերի 27). «Entrevista a Leigh Bardugo, autora de 'Sombra y Hueso': "La serie se espera que se estrene a finales de 2020"». SensaCine (Spanish). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Leigh Bardugo (away for a while) [@LBardugo] (June 30, 2020). «No, we'll have a longer wait for the show. I know it's frustrating, but covid has slowed down post-production and we want to keep people safe while they work. Please be patient and I hope we can share more soon 🖤» (Թվիթ). Վերցված է July 19, 2020-ին – via Թվիթթեր.
  15. Polo, Susana (2020 թ․ սեպտեմբերի 17). «New York Comic Con 2020 unveils more panels from its all-digital con». Polygon. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. Templeton, Molly (2020 թ․ հոկտեմբերի 10). «Leigh Bardugo and Eric Heisserer Talk Shadow and Bone». Tor. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել