Ստոյան Ռոմանսկի (բուլղար․՝ Стоян Маринов Ро́мански, փետրվարի 24, 1882(1882-02-24)[1] կամ 1882, Բոտևգրադ, Սոֆիայի մարզ, Բուլղարիա - փետրվարի 26, 1959(1959-02-26)[1] կամ 1959, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար բանասեր և ազգագրագետ, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի գործող անդամ (ակադեմիկոս) և քարտուղար։

Ստոյան Ռոմանսկի
բուլղար․՝ Стоян Маринов Романски
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1882(1882-02-24)[1] կամ 1882
ԾննդավայրԲոտևգրադ, Սոֆիայի մարզ, Բուլղարիա
Մահացել էփետրվարի 26, 1959(1959-02-26)[1] կամ 1959
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Bulgaria (1948-1967).svg Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունՍոֆիայի համալսարան (1905), Լայպցիգի համալսարան (1907) և Ապրիլովի անվան ազգային ավագ դպրոց
Մասնագիտությունսլավոնագետ, բանասեր և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան, Բուլղարերենի ինստիտուտ, Ազգագրական ինստիտուտ և թանգարան և Bulgarian Academy of Sciences and Arts?
Պարգևներ և
մրցանակներ
Դիմիտրովյան մրցանակ
ԱնդամությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա և Ազգային հնագիտական թանգարան-ինստիտուտ
ԵրեխաներLjubomir Romansky? և T͡Svetana Romanska?

ԿենսագրությունԽմբագրել

Ստոյան Ռոմանսկին ծնվել է 1882 թվականի փետրվարի 24-ին Բոտևգրադում։ Տարրական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում։ 1905 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի սլավոնագիտության ֆակուլտետը։ 1905-1907 թվականներին կատարելագործվել է Լայպցիգի համալսարանում՝ գերմանացի լեզվաբաններ Ավգուստ Լեսկինի և Գուստավ Վեյդանգի գլխավորությամբ։ 1908 թվականին Լայպցիգում գերմաներենով պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։ 1907-1909 թվականներին Լայպցիգի համալսարանում եղել է պրոֆեսոր Վեյդանգի օգնական։ Սոֆիայում համալսարանում 1909 թվականին դարձել է լեզվաբանության և ազգագրագիտության, 1915 թվականից՝ արտհաստիքային պրոֆեսոր, իսկ 1922 թվականից՝ պրոֆեսոր և Բուլղարերենի և սլավոնագիտության ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Ազատ համալսարանում[2]։

Իր գիտական գործունեության ընթացքում ուսումնասիրել է բալկանագիտություն։ Հիմնական ժամանակը տրամադրում էր բուլղարական լեզվաբանության, բուլղարական և սլավոնական ազգագրագիտությանը։ Նրա ղեկավարության ներքո ընթացել են «Ժամանակակից բուլղարերեն գրականության բառարան» աշխատության աշխատանքները։ 1950 թվականին արժանացել է Դիմիտրովյան մրցանակի։

Որդի՝ դիրիժոր Լյուբոմիր Ռոմանսկի, դուստր՝ բանասեր Ցվետանա Ռոմանսկա-Վռանսկա։

Ստոյան Ռոմանսկին մահացել է 1959 թվականի փետրվարի 26-ին, Սոֆիայում՝ 77 տարեկան հասակում։

ՄատենագրությունԽմբագրել

ՄենագրություններԽմբագրել

  • Разпространение на власите между Тимок и Морава и на цинцарите в Македония. 1917.
  • Добруджа в свръзка с въпроса за Дунава като етнична граница между българи и ромъни. 1918.
  • Rumanische Zeugnisse uber die Dobrudschafrage (1878). Bucarest, 1918.
  • Българите във Влашко и Молдова. София, 1930. (УБ, 20)
  • Библиографски преглед на славянските кирилски източници за живота и дейността на Кирила и Методия. София: БАН, 1935.
  • Нов Софрониев препис на Паисиевата история от 1781 г., съпоставен с преписа от 1765 г. 1938.
  • България в образите на Феликс Каниц. София: БАН, 1939.
  • Полска книжовна реч в образци. 1941.
  • Чешка книжовна реч в образци. 1942.
  • Кирило-методиевска библиография за 1934 – 1940 г. С., БАН, 1942. XXVIII. 169 с. (В съавторство със Михаил Попруженко)
  • Старобългарски език в образци. 1945. (УБ, 267)

ՀոդվածներԽմբագրել

  • Българската книжнина в Ромъния и едно нейно произведение. Известия на Семинара по славянска филология.I, 1905, 1 – 100.
  • Влахобългарски ръкописи в Лъвовската университетска библиотека. Периодическо списание 1911, 587 – 610.
  • Австрийски документи по Нишкото въстание от 1841 година. Сборник народни умотворения, 1912, 1 – 195.
  • Културно-историческа и езикова взаимност у балканските народи. Уч. преглед, 1, 1924, 1 – 14
  • Ромъните между Тимок и Морава. Македонски прегледъ, год.ІІ, кн.1, 1926
  • Български въпроси в преписката на И. И. Срезневски и В. И. Григорович. Сп. БАН, 1937, 95 – 176.
  • Прародина и разселяне на славяните. В: Сборник „през вековете“, София, 1938, 1 – 32.

ՀետմահուԽմբագրել

  • Л. Андрейчин. В памет на проф. Стоян Романски. – Български език и литература, 1959, кн. 2.
  • Езиковедски и етнографски изследвания в памет на академик Стоян Романски. 1960.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Годишник на Свободния университет за политически и стопански науки. С.:1922 г. стр. 5

Արտաքին հղումներԽմբագրել