Ստինա Բլաքստենիուս

շվեդ վեդ ֆուտբոլիստ

Էմմա Ստինա Բլաքստենիուս (շվեդ.՝ Emma Stina Blackstenius, փետրվարի 5, 1996(1996-02-05)[2][1], Vadstena, Էստերգյոտլանդ, Շվեդիա[1][3][4]), շվեդ ֆուտբոլիստուհի, «Հեկեն» ակումբի և Շվեդիայի հավաքականի հարձակվող։

Ստինա Բլաքստենիուս
Քաղաքացիությունը  Շվեդիա[1]
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1996(1996-02-05)[2][1] (28 տարեկան)
Ծննդավայր Vadstena, Էստերգյոտլանդ, Շվեդիա[1][3][4]
Հասակ 174 սանտիմետր[5]
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային գործունեություն խմբագրել

Բլաքստենիուսն սկսել է իր գործունեությունը «Վադստենա» ակումբում։ 2012 թվականին հանդես է եկել 3-րդ դիվիզիոնի ակումբի համար, խփել է 38 գոլ և դարձել լավագույն ռմբարկուն։ Առաջադրվել է Էստերգյոտլանդի տարվա լավագույն ֆուտբոլիստուհի կոչման համար[6]։ 2013 թվականին հանդես է եկել «Լինչյոպինգ» ակումբում, առաջին մրցաշրջանը նշանավորվել է 8 գոլերով և 3 գոլային փոխանցումներով[7]։ 2014 թվականի հունվարին ևս երեք տարով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ[8], որը լրանալուց հետո տեղափոխվել է ֆրանսիական «Մոնպելյե»՝ կնքելով եռամյա պայմանագիր[9]։

Գործունեություն հավաքականում խմբագրել

Մինչև 19 տարեկան աղջիկների Շվեդիայի հավաքականի կազմում Բլաքստենիուսը հանդես է եկել Եվրոպայի 2015 թվականի առաջնության ժամանակ և հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև 6 խփած գոլերով դարձել է լավագույն ռմբարկուն (դրանցից երկուսը նա խփել է Իսպանիայի դեմ եզրափակիչ խաղում, որն ավարտվել է 3։1 հաշվով հօգուտ Շվեդիայի)[10]։ Հիմնական կազմում առաջնախաղը եղել է 2015 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Դանիայի դեմ խաղում (1։0)։ 2016 թվականի ապրիլի 8-ին Պոպրադում Ստինան խփել է իր առաջին գոլը Սլովակիայի դեմ խաղում։ Ռիո դե Ժանեյրիոյի օլիմպիադայում Ստինան աչքի է ընկել երկու գոլով ԱՄՆ-ի և Գերմանիայի դեմ խաղերում՝ հավաքականի հետ նվաճելով արծաթե մեդալ։

2019 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որն անցկացվել է հունիսին Ֆրանսիայում, Ստինան 1/8 եզրափակչի Կանադայի դեմ խաղում խփել է միակ գոլը և արդյունքում հավաքականը դուրս բերել քառորդ եզրափակիչ (1։0)։ Քառորդ եզրափակչում Գերմանիայի դեմ խաղում խփել է գոլ, իսկ նրա թիմը հաղթանակ է տարել 2:1 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Հավաքականի կազմում գոլեր խմբագրել


Գոլ
Ամսաթիվ
Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 2015 սեպտեմբերի 22 Սլովակիա, Պոպրադ   Սլովակիա 0:3 0:3 ԵԱ 2017 (ընտրական փուլ)
2 2016 օգոստոսի 12 Բրազիլիա, Բրազիլիա   ԱՄՆ 0:1 1:1 (11 մետր. 3:4) ՕԽ 2016
3 2016 օգոստոսի 19 Բրազիլիա, Բրազիլիա   Գերմանիա 1:2 1:2 ՕԽ 2016
4 2017 հուլիսի 21 Նիդերլանդներ, Դուտինհեմ   Ռուսաստան 0:2 0:2 ԵԱ 2017
5 2017 հուլիսի 25 Նիդերլանդներ, Դուտինհեմ   Իտալիա 2:2 3:2 ԵԱ 2017
6 2019 հունիսի 24 Ֆրանսիա, Փարիզ   Կանադա 1:0 1:0 ԱԱ 2019

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Շվեդիայի չեմպիոն՝ 2016 («Լինչյոպինգ»)
  • Շվեդիայի գավաթակիր՝ 2013/2014, 2014/2015 («Լինչյոպինգ»)

Հավաքականի կազմում խմբագրել

  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն՝ 2015
  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Olympedia — 2006.
  4. 4,0 4,1 4,2 SOK database (շվեդերեն)
  5. https://bkhacken.se/spelare/stina-blackstenius
  6. «Supertalang klar för LFC» (Swedish). Linköpings FC. 2012 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Johansson, Maja. «Sveriges 30 största talanger listas» (շվեդերեն). Damfotboll.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. «Blackstenius fortsätter i LFC» (շվեդերեն). Sveriges Television. 2014 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. «Sweden's Stina Blackstenius signs three-year deal with Montpellier». Excelle Sport. 2017 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  10. «Blackstenius crowned WU19 EURO top scorer». UEFA. 2015 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.