Ստեֆան (Շտեֆան) Վերոստա (գերմ.՝ Stephan Verosta, հոկտեմբերի 16, 1909(1909-10-16)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 7, 1998(1998-12-07)[1], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի դիվանագետ, իրավաբան-միջազգայնագետ։ Հաագայի իրավաբան մշտական դատարանի անդամ (1957 թ.), Վիեննայի համալսարանի միջազգային իրավունքի, իրավագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Վիեննայի դիվանագիտական․ ակադեմիայի անդամ (1962 թ.), Ավստրիայի ԳԱ-ի անդամ (1964 թ.)։ Եղել է ՄԱԿ-ի հյուպատոսական հարաբերությունների գծով կոնֆերանսի պրեզիդենտ (1963 թ.)։

Ստեֆան Վերոստա
Ծնվել էհոկտեմբերի 16, 1909(1909-10-16)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 7, 1998(1998-12-07)[1] (89 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունիրավաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎիեննայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱվստրիայի գիտությունների ակադեմիա

Գրել է միջազգային իրավունքի վերաբերյալ մի շարք աշխատություններ։ Պատմաիրավական հետազոտություններում անդրադարձել է Արշակունյաց Հայաստանի միջազգային֊ իրավական դրությանը հռոմեական և պարսկական պետությունների հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի վիճակին՝ Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև երկիրը բաժանելուց (387) հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 415

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118626663 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.