Ստեֆանո Դոմենիկալի (իտալ.՝ Stefano Domenicali, մայիսի 11, 1965(1965-05-11), Իմոլա, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի սպորտային մենեջեր, 2020 թվականից Ֆորմուլա 1-ի նախագահ և գործադիր տնօրեն։ Մինչ այդ 2007 թվականից գլխավորում էր Ֆորմուլա-1-ի Ֆերարիի թիմը։

Ստեֆանո Դոմենիկալի
իտալ.՝ Stefano Domenicali
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1965(1965-05-11) (58 տարեկան)
ԾննդավայրԻմոլա, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունԲոլոնիայի համալսարան
Մասնագիտությունմենեջեր և sporting director
ԱշխատավայրScuderia Ferrari
Զբաղեցրած պաշտոններտնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և գլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր և Իտալական հանրապետության արժանիքների շքանշանի սպա
 Stefano Domenicali Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դոմենիկալին ծնվել է 1965 թվականին Իմոլայում։ Ավարտական վկայականը ստացել է Գիտական լիցեյում, Բոլոնիայի համալսարանում Տնտեսագիտության և կոմերցիա մասնագիտությամբ դիպլոմ[1]։

1991 թվականից սկսել է աշխատել Ֆերարի ընկերության վարչակազմում, իսկ որոշ ժամանակ անց աշխատանքի է տեղափոխվել մրցարշավային թիմ։ Նրա ղեկավարությամբ իրականացվել է Մուջելո մայրուղու վերափոխումը՝ դրա վրա Սկուդերիայի կանոնավոր թեստեր անցկացնելու համար։ 1995 թվականին նա նշանակվել է Ֆերարիի մարզական դեպարտամենտում անձնակազմի ղեկավար, իսկ 1996 թվականի դեկտեմբերից դարձել է թիմի թիմ-մենեջերի դերակատար։ 2002 թվականից նա եղել է Ֆերարիի մարզական տնօրենը[2]։

2007 թվականի նոյեմբերի 12-ին հայտարարվել էր, որ Դոմենիկալին կզբաղեցնի Սկուդերիայի Ֆերարիի գլխավոր սպորտային տնօրենի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Ժան Տոդտին[3]։ 2014 թվականի ապրիլի 14-ին հայտարարվել էր, որ Դոմենիկալին հրաժարական է տվել։

2016 թվականի մարտի 15-ին նշանակվել է Lamborghini-ի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ այդ պաշտոնում փոխարինելով Ստեֆան Վինկելմանին, որը աշխատանքի է անցել Audi Quattro GmbH-ի ստորաբաժանումում։

2020 թվականի սեպտեմբերի 25-ին ամերիկյան Liberty Media ընկերությունը՝ Ֆորմուլա-1 մրցարշավային շարքի սեփականատերը, հայտարարել է, որ 2021 թվականի հունվարի 1-ից Ստեֆանո Դոմենիկալին կդառնա Ֆորմուլա 1-ի նախագահ և գործադիր տնօրեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Stefano Domenicali: Biografia» (իտալերեն). Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «People: Stefano Domenicali» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 22-ին.
  3. Е. Сидорчук (12 ноября 2007). «Доменикали вместо Тодта». Автоспорт. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 22 февраля 2009-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանո Դոմենիկալի» հոդվածին։