Ստեփան Սաթունց

հայ ճարտարապետ

Ստեփան Քրիստափորի Սաթունց (սեպտեմբերի 15, 1910(1910-09-15), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 18, 1985(1985-02-18), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ։ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր։

Ստեփան Սաթունց
Ծնվել էսեպտեմբերի 15, 1910(1910-09-15)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 18, 1985(1985-02-18) (74 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա և Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության ակադեմիա

Ճարտարապետ Քրիստափոր Տեր-Սարգսյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական ֆակուլտետում, 1931 թվականին ավարտել է Վրաստանի ինժեներա-շինարարական ինստիտուտը։ Աշխատել է Թբիլիսիում։ 1944 թվականից դասավանդում էր Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում (1970 թվականից՝ պրոֆեսոր)։ Միաժամանակ աշխատել է նախագծային կազմակերպություններում։

Սաթունցի նախագծերով կառուցվել են՝ հանգստյան տուն Դագրայում (1933-1935 թթ.), Ծղալտուբոյում (1935-1937 թթ.), կրկեսի շենք Թբիլիսիում (1940 թ., ճարտարապետ Նեպրինցևի և Ուրուշաձեի հետ), Վրաստանի ԿԿ Թբիլիսիի քաղկոմի շենքը (1940 թ., Կուրդիանիի հետ), կրկեսի շենք Գորկիում (1949-1954 թթ.), շամպայն գինիների գործարանի շենքը Երևանում (1949 թ.), Երևանի «Արարատ» ռեստորանի և սրճարանի ներսի հարդարումը (1949 թ., ճարտարապետ Կարո Հալաբյանի հետ)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 114