Թբիլիսիի կրկես (վրաց.՝ თბილისის ცირკი), Թբիլիսիի գլխավոր կրկեսը։ Այն գտնվում է 1939 թվականին ստալինյան ոճով կառուցված ռոտոնդա շենքում։

Թբիլիսիի կրկես
վրաց.՝ თბილისის ცირკი
Տեսակկրկեսի շենք
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Ճարտարապետական ոճՍտալինյան ճարտարապետություն
Կառուցի ձևՌոտոնդա
Կառուցման սկիզբ1939
Հիմնադրված է1940
Բացվածդեկտեմբերի 29, 1939
ՃարտարապետՍտեփան Սաթունց
Կառուցման ավարտ1940
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Թբիլիսիի կրկեսի պատմությունն սկսվում է 1888 թվականին, երբ քաղաքը Ռուսական կայսրության մաս էր կազմում։ Նախկին գլխավոր շենքն ավերվեց 1911 թվականի հրդեհի պատճառով և կրկեսը տեղափոխվեց գինու գործարանի շենքը, նախքան 1939 թվականին կտեղափոխվեր ներկայիս նեոդասական ոճով ստալինյան ժամանակաշրջանի շենք, որի ճարտարապետներն էին Նիկոլայ Նեպրիցևը, Վլադիմիր Ուրուշաձեն և Ստեփան Սաթունցը։ Շենքը տեղակայված է բլուրի վրա՝ Քուր գետի աջ ափին[1]։ Կրկեսն ունի 2,000 նստատեղ և դասվում էր Խորհրդային միության ամենամեծ կրկեսների շարքում Մոսկվայի, Կիևի, Բաքվի կրկեսներից հետո[2]։

Վերակառուցում խմբագրել

Հետխորհրդային Վրաստանի քաղաքացիական հուզումները և տնտեսական փլուզումը 1990-ականներին հանգեցրեցին կրկեսի գործունեության դադարեցմանը։ Շենքը հայտնվեց անմխիթար վիճակում և տարածքը հայտնի դարձավ փողոցային մարմնավաճառներով[3]։ 2003 թվականին վրացի մագնատ Բադրի Պատարկացիշվիլին գնեց կրկեսը և սկսվեցին լայնածավալ վերակառուցման աշխատանքները, որոնք դադարեցվեցին 2007 թվականին նրա քաղաքական ճգնաժամի մեջ ներգրավվելու և մահվան պատճառով։ Բադրի Պատարկացիշվիլու քույրը՝ Մզիա Թորթլաձեն միայն 2011 թվականին կարողացավ վերաբացել կրկեսը։ Այդ ժամանակից ի վեր, կրկեսում հանդես են գալիս խմբեր և կատարողներ աշխարհի տարբեր մասերից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rukhadze, Ushangi (2013 թ․ ապրիլի 15). «რომელ ცნობილ მოვლენას მიუძღვნეს ვერაზე ჯვრის დადგმა და რომელ ხიდს ამშვენებდნენ თამამშევის ქარვასლიდან წამოღებული გრიფონები». Tbiliselebi (Georgian). Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Rimple, Paul; Mielnikiewicz, Justyna (2013 թ․ փետրվարի 8). «Georgia: The Tbilisi Circus Comes with Conflict Resolution, Plus Clowns». EurasiaNet.org. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  3. Meyer, William; Costenbader, Elizabeth C.; Zule, William A.; Otiashvili, David; Kirtadze, Irma (2010). «'We are ordinary men': MSM identity categories in Tbilisi, Georgia». Culture, Health & Sexuality. 12 (8): 955–971. doi:10.1080/13691058.2010.516370.

Արտաքին հղումներ խմբագրել