Ստեփան Սողոմոնի Մամուլով (Մամուլյան) (1902, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1976(1976-09-26)), ազգությամբ հայ Խորհրդային Միության պետանվտանգության 3-րդ կարգի կոմիսար (1943): Մտերիմ է եղել Լավրենտի Բերիայի հետ[1]։ Նախքան ձերբակալությունը՝ գեներալ-լեյտենանտ (1945)[2]: Վրացական ԽՍՀ քրեական հետախուզության վարչության վաստակավոր գործիչ։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1-3-րդ գումարման պատգամավոր։

Ստեփան Մամուլով
Ծնվել է1902
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 26, 1976(1976-09-26)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և Պետանվտանգության պատվավոր աշխատակից

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Մամուլովը ծնվել է 1902 թվականին, Թիֆլիսում։ Մամուլանի հայրը Թիֆլիսում եղել է արդուզարդի կրպակի սեփականատեր։ Ավարտել է Թիֆլիսի 4-րդ արական գիմնազիայի 5 դասարանը, Համամիութենական պլանային ակադեմիան։ Ծառայել է Վրացական 1-ին հրաձգային դիվիզիայում։ Կուսակցական աշխատանք է կատարել Աբխազիայում, Վրաստանի Կ(բ)Կ կենտկոմում, Ղազախստանում, Ուկրաինայում, եղել է Կ(բ)Կ Թիֆլիսի քաղկոմի քարտուղար, Վրաստանի Կ(բ)Կ կենտկոմի գյուղատնտեսության արհմիութենական ու կոմերիտական մարմինների բաժնի վարիչ։ 1939-1946 թվականներին եղել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ-Ներքին գործերի նախարարության քարտուղարության պետ։ 1946-1953 թվականներին եղել է ԽՍՀՄ ՆԳ նախարարի տեղակալ, 1937-1953 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր[3]։

1953 թվականին ձերբակալվել է և ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո ընտանիքի հետ ապրել և աշխատել է Սուխումում[3]։

Մահացել է 1976 թվականին, Սուխումում։

Պարգևներ խմբագրել

  • Վրացական ԽՍՀ քրեական հետախուզության վարչության վաստակավոր գործիչ (19.12.1942)[2]
  • ԽՍՀՄ կարմիր դրոշի շքանշան (№ 24444 - 26.04.1940, № 4217 - 27.09.1943)
  • Կարմիր աստղի շքանշան (№ 3016304 - 08.03.1944, № 364606 - 1951)
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (№ 126297 - 24.02.1945)
  • Լենինի շքանշան (08.02.1949, 19.09.1952)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Постановление Президиума ЦК КПСС от 1 июля 1954 г. о проекте обвинительного заключения на П. А. Шария, С. С. Мамулова, Б. А. Людвигова, Г. А. Ордынцева, и Ф. В. Муханова | Про …». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  2. 2,0 2,1 Лишён всех наград в соответствии с приговором суда
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 28։

Գրականություն խմբագրել

  • Мамулов С. С. // Петров Н. В., Скоркин К. В. Кто руководил НКВД, 1934-1941 : справочник / Под ред. Н. Г. Охотина и А. Б. Рогинского. - М.: Звенья, 1999. - 502 с. - 3000 экз. - ISBN 5-7870-0032-3.